Փաշինյանը որոշել է փախչել պատասխանատվությունից. Zham.am
Zham.am-ը գրում է.
Երբ այսօր Փաշինյանն հայտարարեց, որ իր թեստի պատասխանը դրական է եղել, հիշեցի մի հին խորհրդային ժամանակների անեկդոտ:
Այստեղից էլ առաջ է եկել այս հայտնի միտքը` Евреи подались клином на Запад- будет беда.
Այս ամենը հիշեցի, երբ Փաշինյանն հայտնեց իր թեստի դրական պատասխանի մասին: Քանի որ Փաշինյանն այս վերջին երկու տարիների ընթացքում չափազանց շատ է ստել, ապա նրա այս հայտարարությանն էլ վստահ եմ, որ շատ շատերը վերապահումով կվերաբերվեն: Եթե նա ճիշտ է ասում, ապա կմաղթենք նրան առողջություն, իսկ եթե նա ստում է և որոշել է «փախչել», ինչպես որ նա դա արեց 2008-ից հետո, ապա հնարավոր է, որ երկրին լուրջ վտանգ է սպառնում և նա՝ Փաշինյանը որոշել է փախչել պատասխանատվությունից: Չի բացառվում, որ, օրինակ, բռնկվի նոր հայ-ադրբեջանական պատերազմ: Մանավանդ, որ երկրու օր առաջ նման սպառնացող հայտարարությամբ հանդես եկավ ադրբեջանական ՊՆ-ն: Նշենք, որ նման կոշտ հայտարարությամբ այդ կառույցը երբեք հանդես չէր եկել վերջին 20 տարվա ընթացքում:
Սույն հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ «բանակցություններն մտել են փակուղու մեջ և բանակը դեմ է, որ այն շարունակվի...»:
Համաձայնվեք, որ բանակը երբեք հանդես չէր գա Ալիևի վարչակազմի դեմ, և ուրեմն այս հայտարարության մեջ ներկայացված էր Բաքվի այսօրվա պաշտոնական տեսակետը:
Սա է իրականությունը: