Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43 դեպք, որոնցից 26-ը` բուժված:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 926 մարդ, կա 102 մեկուսացված անձ։ Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 նոր դեպք։ Նրանք արտերկրից ժամանած Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում։
ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։