Սպիտակ տան մոտ ցույցերի ժամանակ Թրամփը թաքնվել է բունկերում․ NYT
ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները Սպիտակ տան մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին տեղափոխել են ստորգետնյա բունկեր։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
CNN-ն իր հերթին հայտնում է, որ Թրամփն այնտեղ անցկացրել է մոտ 1 ժամ։
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով անցկացված ցույցերի ընթացքում վիրավորվել է Գաղտնի ծառայության առնվազն 60 գործակալ։
Նշվում է, որ բունկերն ԱՄՆ նախագահների կողմից օգտագործվել է մի քանի անգամ, վերջինը՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, Ջորջ Բուշ-կրտսերի կողմից։