Ամաչում եմ, որ մեր տված հարկերից աշխատավարձ ստացող գլխավոր դատախազությունում աշխատում են այդքան ոչ պրոֆեսիոնալ իրավաբաններ. Նարեկ Մանթաշյան
Այլընտրանք ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որպես ՀՀ քաղաքացի ամաչում եմ...
Ամաչում եմ, որ մեր տված հարկերից աշխատավարձ ստացող գլխավոր դատախազությունում աշխատում են այդքան ոչ պրոֆեսիոնալ իրավաբաններ:
Չէ խնդիրը միայն այն չէ, որ նույնիսկ իրենց հրապարակած կարծիքում բազում տառասխալներ կան և հայերեն լեզվի խնդիր ունեն, այլ խնդիրը նրանում է, որ նախանձով տեկստ են գրել, ակնածանքով վերաբերելով փաստաբանների անգլերենի իմացությանը:
Իրոք տխուրա, տխուրա մեր երկրի օրինականության վերահսկող գերագույն մարմինը տգետների հավաքածու է հիշեցնում, ովքեր մասնագիտական կարծիքներ գրում են միայն «Հայկական Ժամանակի» խմբագրականների որակի և բովանդակության:
Արագ մտածելը չեք կարողանում, լեզու չգիտեք, իրավաբանությունով էլ մի քանի կիլոմետր զիջում եք փաստաբաններին, եթե ձեր գործը մենակ հոդված գրելնա, ապա մենակ մամուլի խոսնակին պահեք հերիքա)