Պրեմիեր լիգան հաջորդ մրցաշրջանում կանցկացվի երկրպագուների մասնակցությամբ
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը հաջորդ մրցաշրջանում կանցկացվ երկրպագուների մասնակցությամբ:
Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին խոսել է Պրեմիեր լիգայի ղեկավար Ռիչարդ Մաստերսը:Վերջինս հույս է հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում երկրպագուները կկարողանան մասնակցել խաղերին,սակայն հանդիպումները երկրպագուների համար կբացվեն հերթականությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի ակումբները պաշտոնապես անցնում են խմբայինմարզումների: Ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայնհամաձայնել են խմբային մարզումները վերսկսել: Անգլիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի17-ին:
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: