Տեխասում պայթել է Իլոն Մասկի Starship տիեզերանավի նախատիպը
Տեխասում պայթել է Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից մշակված Starship տիեզերանավի նախատիպը։ Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի հետ սահմանին գտնվող Բոկա Չիկա ամերիկյան զորակայանում, հայտնում է Spaceflight Now-ն։
Պայթյունը տեղի է ունեցել Raptor շարժիչի գործարկումից 2 րոպե անց։ Հրթիռը լիովին ոչնչացել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Մասկը ցանկանում է, որպեսզի Starship-ը փոխարինի Falcon 9 հրթիռին, որի արձակումը Ֆլորիդայի տիեզերակայանից օրեր առաջ հետաձգվել էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Starship-ը կոչված է բեռներ տեղափոխել Լուսին և Մարս, իսկ այնուհետև վերադառնալ Երկիր։
Նշվում է, որ սա տիեզերանավի նախատիպերի հետ կապված արդեն երրորդ միջադեպն է։