Կարճ և պարզ ՄԻԵԴ-ը հայտարարեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անօրինական է կալանավորվել․ Մենուա Հարությունյան
Քաղաքական գործիչ Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Կարճ և պարզ ՄԻԵԴ-ը հայտարարեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անօրինական է կալանավորվել, այսքան ժամանակ գտնվում է անօրեն կալանքի տակ....
Նախագահ Քոչարյանը գերության մեջ է Հայաստանի իշխանությունը արտաքին թշնամու աջակցությամբ զավթած մեր ներքին թշնամիների ձեռքում, ովքեր տապալել են Հայաստանի սահմանադրական կարգը, ավիրել մեր պետության իրավական ու ժողովրդավարական կերպն ու դեմքը և փորձ են անում աղավաղել մեր ազգային արժեհամակարգն ու քրիստոնեական հավատը.....
Եվ ուրեմն կեցցե սահմանադրական, իրավական, ժողովրդավարական, ազգային ու քրիստոնեական այն Հայաստանը, որը վաղն է գալու՝ օրինապաշտ, ազգային ու աստվածապաշտ մեր ժողովրդի նվիրյալ զավակների պայքարի շնորհիվ...