Հայկական «Պրավդան» և նրա ուղեկից որոշ ճուտիկ կայքեր և ֆեյքերի ֆաբրիկայի ոջիլներ, ավելի իրավական պատկերացում ունեն, քան ՄԻԵԴ-ի կարծիքն է․ Հարություն Հարությունյան
5-րդ ալիքի տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
ՄԻԵԴ-ից խորհրդատվական կարծիքը տեղ հասավ, ամեն ինչ հստակ է և պարզ: Բայց արի ու տես, որ հայկական «Պրավդան» և նրա ուղեկից որոշ ճուտիկ կայքեր և ֆեյքերի ֆաբրիկայի ոջիլներ, ավելի իրավական պատկերացում ունեն, քան ՄԻԵԴ-ի կարծիքն է:
Դե հասկանալի է, թե ով է նման կարծիքի հեղինակը, բայց արդյո՞ք այդ նույն անձը, որը միայն մի բան է կարողանում անել՝ non-stop բռնաբարում է իրավունքը, վաղը նույնկերպ կվարվի, երբ արդեն դատարանի առաջ կկանգնեն իր հովանավորները, և թեյի սեղանի ընկերները: Իսկ այդ օրը գալու է, բան չմնաց: Ափսոս, որ իրավական երկիր չենք դառնում: Ափսոս, որ հեղափոխություն կոչվածը ավելի է հեռացրել երկիրը իրավականից, ավելին՝ թաղել է մարդու իրավունքը, առաջնահերթություն տալով զոռբայությանն ու պոռոտախոսությանը: