ՄԻԵԴ-ը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի կարծիք է ներկայացրել
Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը՝ ի պատասխան Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից ներկայացված հարցման։ Միջազգային դատարանն արձանագրել է, որ ուղենշում պետք է հստակ լինի իրավական նորմը, իսկ Սահմանդրության հոդվածները ակնհայտ չեն բավարարում այդ պահանջներին։
Դատարանն արձանագրել է, որ 300․1 հոդվածն իր մեջ անորոշության ակնհայտ տարրեր է պարունակում։ Այսպես, եթե օրենքի վերոհիշյալ բովանդակության մեջ գոյություն ունեն ոչ որոշակի դրույթներ, դա չի կարող անդրադառնալ մեղադրվող կողմի վրա: Դատարանն ընգծում է, որ ՍԴ գնահատման արդյունքում, անձի պատժաչափը վատթարացնող նորմը չի կարող կիրառվել, քանի որ դա կդիտվի որպես կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում, որն իրենից ենթադրում է՝ ոչ մի պատիժ առանց օրենքի չափորոշիչին։ Եթե վերոհիշյալ դրույթները իրենցից ենթադրում են ոչ որոշակի բովանդակություն և փաստացի վատթարացնում են անձի նկատմամբ կիրառվող պատիժը, ապա կարող ենք նշել փաստել՝ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի է։
Հիշեցնենք՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի (Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա) համաձայն՝ ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն՝ քրեական հանցագործություն չի համարվել։ Ինչպես նաև չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։