ՄԻԵԴ-ը Քոչարյանի գործով ՍԴ դիմումով իր խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին. Գոհար Մելոյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա իր խորհրդատվական կարծիքը կհրապարակի սույն թվականի մայիսի 29-ին ժամը 11:00-ին:
Կարծիքը վերաբերում է Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի լույսի ներքո ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածին կիրառման հարցին։