Ստորագրվեց համագործակցության հուշագիր Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորած հայրենասիրական ՀԿ-ի և «Հաղթանակած» նախաձեռնության միջև
Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորած «Հայաստանի ԴՈՍԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ-ի և «Հաղթանակած» նախաձեռնության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Այս մասին տեղեկանում ենք «Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
«Մեծ հպարտությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ այսօր կնքվեց համագործակցության հուշագիր Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորած «Հայաստանի ԴՈՍԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության և «Հաղթանակած» նախաձեռնության միջև»,- գրված է էջում: