10 փաստ, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով պահվում ապօրինի կալանքի տակ
Բոլորի համար էլ արդեն պարզ է, որ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, ով մինչ օրս անիմաստ գտնվում է կալանքի տակ։
Դրա պատճառները շատ են, թվարկենք միայն մի քանիսը․
1․Մեկ անգամ չէ, որ Քոչարյանն ապացուցել է, թե ինչ ուժեղ հակաճգնաժամային գործիչ է։ Դրա վառ ապացույցներից մեկն այն է, որ Արցախյան ազատամարտի տարիներին՝ երկրի համար ամենաճգնաժամային իրավիճակում հենց նա է ստանձնել Արցախի ղեկավարի պաշտոնը, ոտքի կանգնեցրել ու շենացրել այն։
2․1998թ․ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը՝ Քոչարյանը երկիրը դուրս է բերել տնտեսական ու սոցիալական խորը ճգնաժամից, ինչի մասին վկայում են թվերը: Սա փաստ է այն մասին, որ նա գիտի ինչ անել, որպեսզի ճգնաժամը ոչ թե խորանա, այլ հաղթահարվի:
3․ Քոչարյանի կառավարման 10 տարիների ընթացքում հանրապետությունում միջին կենսաթոշակն աճել է մոտ 6 անգամ:
4․Գործազրկությունը նվազել է ավելի քան 30 տոկոսով։
5․88-ի երկրաշարժից հետո առաջին անգամ Աղետի գոտու վերականգման համար պետական բյուջեից գումար է հատկացվել միայն Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո:
6․ Քոչարյանի օրոք Երևանը ընդամենը մի քանի տարվա ընթացքում վերածվել է հսկայական շինհրապարակի՝ հազարավոր աշխատատեղեր ստեղծելով քաղաքացիների համար։
7․ Ռոբերտ Քոչարյանը հենց այն գործիչն է, ով ոչ միայն կազմակերպչական ունակություններ ունի, այլև ղեկավարին բնորոշ հեղինակություն, արագ կողմնորոշվելու և վճռական, հաշվենկատ ու սառնասիրտ գործելու որակներ, որոնք ամենակարևորն են ճգնաժամային իրավիճակում:
8․ Քոչարյանը միջազգային լուրջ կապեր ու հեղինակություն ունի թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում, ինչը նշանակում է, որ երկրի համար այս ծանր տնտեսական ու սոցիալական իրավիճակում հենց նա կարող է լրջագույն դերակատարում ունենալ՝ միջազգային ներդրումներ ներգրավելով և երկիրը կոլապսից ու ստեղծված ծանր իրավիճակից դուրս բերելով։
9․ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին շեշտակի բարձրացել է ՀՀ միջազգային հեղինակությունը, ինչի խոսուն վկայությունն է Հայոց Ցեղասպանության ճանաչումը մի շարք երկրների կողմից և Արցախի հարցի վերաբերյալ հայանպաստ դիրքորոշումը բազմաթիվ երկրների կողմից:
10. Քոչարյանը հայտնի է որպես խիստ ու վճռական կառավարիչ, ում խոսքը կշիռ ուներ բոլորի համար, իսկ տրված հրահանգները կատարվում էին հավուր պատշաճի, ինչը ևս խիստ անհրաժեշտ պայման է ճգնաժամի պայմաններում:
Այս կետերը կարելի է շատ երկար շարունակել: Այս ամենը վախ է ներշնչում Նիկոլի իշխանությանը և ստիպում Քոչարյանին ամեն գնով պահել ապօրինի կալանքի տակ, քանզի նրանք շատ լավ հասկանում են, որ ստեղծված իրավիճակում Քոչարյանն ունի շատ ակնառու մրցակցային առավելություններ և ազատ արձակվելուց հետո կարճ ժամանակում հենց նրա շուրջ տեղի կունենա ճգնաժամից դուրս գալու օրակարգով համախմբումը: