Երևան, 19.Հունվարի.2021, 00:00
2020-ի նոյեմբերի 13-ից մինչև 2021-ի հունվարի 17-ը հայտնաբերվել է 1238 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսուհետ պաշտոնավարումս շարունակելու եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում. Արսեն Թորոսյան Պաշտոնական. Արսեն Թորոսյանը կազատվի առողջապահության նախարարի պաշտոնից ՄԻՊ-ը հայ գերիների վերադարձի հարցով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Պետք է ուղղակի մեծացնել հանրային ճնշումը և ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ «Իմ քայլը» կամ «Իմ քայլից» ինքնուրույն գան բանակցությունների․ Վահե Հովհաննիսյան Հայաստանն արձանագրել է ՀՆԱ-ի ամենամեծ նվազումը ԵԱՏՄ-ում 2020-ի նոյեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 7.2% Ընդդիմութան անհնազանդության ավտոերթն ավարտվեց Հանրապետության հրապարակում Ավտոերթեր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ

Բուհական համակարգի դիրիժորը. քաղցր խոստումներ և դառը իրականություն

Ի՞նչ ունեինք բարձրագույն կրթության և գիտության ոլորտում, մասնավորապես, բուհական համակարգում 2 տարի առաջ ու ի՞նչ ունենք այժմ:  

Սկսենք Կառավարության ծրագրերից: Կառավարության 2018 թվականի ծրագրի 5.4 կետրում, որն ամբողջությամբ նվիրված է կրթությանն ու գիտությանը, նշված է.

«Բարձրացնել գիտության նպատակային ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի պահանջներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին։

-Հայաստանում ապրելու և ստեղծագործելու պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար...»:

Կառավարության 2019 թվականի ծրագրում ամրագրված է.

«-բարձրագույն կրթության ֆինանսավորման աստիճանական ավելացմանը, ֆինանսավորման ծավալների ընդլայնմանը՝ զուգընթաց վերանայելով ուսումնական հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցների սկզբունքները, ֆինանսական աջակցության հասցեականությունը, նպատակայնությունը, ուսումնական հաստատության գործունեության արդյունավետության ցուցանիշները:

-բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին.

-Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար...»:

Կառավարության երկու տարվա ծրագրերում էլ հստակորեն նշված է գիտությանն ու կրթությանը տրամադրվող ֆինանսական միջոցներն ավելացնելու հարցը: Սակայն գիտությունը ֆինանսավորելու փոխարեն ներկայիս իշխանության օրոք իր գործունեությունը դադարեցրեց Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը՝ ԵԳԱԾ-ը:

Տարիներ շարունակ այս ծրագրի շրջանականերում տրվող ֆինանսական աջակցության շնորհիվ երիտասարդ գիտնականներին տրամադրվել են համապատասխան սարքավորումներ հետազոտություններ կատարելու համար, վերջիններս կարողացել են գործողումների գնալ, մասնակցել միջազգային գիտաժողովներին, արտերկրում ներկայացնել իրենց ուսումնասիրությունները և այլն: Տարեկան գրեթե 200 գիտնական շահառու ունեցող ծրագիրն իր գործունեությունը դադարեցրեց 2019-ի ամռանը, իսկ նույն տարվա նոյեմբերին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով գիտության ֆինանսավորման մասին, հայտարարեց.

«Ֆինանսավորելու համար պետք է հասկանանք՝ գիտությունն ինչ է տալու դրա դիմաց երկրին, պետությանը, ժողովրդին: Գիտության ոլորտում հիմա շատ կան մարդիկ, որ առավոտը գնում են գործի, սուրճ են խմում, գալիս են տուն, ու աշխատանքը, արդյունքը չեն երևում»:

Վարչապետի հայտարարությունը վրդովմունք առաջացրեց գիտնականների շրջանում, որոնք անգամ սոցցանցերում նախաձեռնություն սկսեցին՝ ներկայացնելով իրենց կատարած գիտական հետազոտություններն ու ուսումնասիրությունները՝ կից գրելով «սուրճ_եմ_խմում» հեշթեգը:

Գիտության ֆինանսավորման ավելացման փոխարեն 2019թ.-ի փետրվարին հայտնի դարձավ, որ ԵՊՀ շուրջ 450 աշխատակից աշխատանքից ազատման ծանուցում է ստացել, նման ծանուցումներ ուղարկվել էին նաև այլ բուհերի աշխատակիցների՝ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Մանկավարժական և Ագրարային համալսարանների։

Երիտասարդ գիտնականները սկսեցին դժգոհել, որ Հայաստանում գիտությունը անտեսված է,  hեղափոխությունը շրջանցել է գիտությունը, արտերկրում նման վերաբերմունք չի ցուցաբերվում գիտության ու գինականների հանդեպ, ընդհակառակը, դրսում գիտակցում են, որ գիտությունը հզոր պետության հիմքերից մեկն է: Ստացվում է, որ նոր կառավարության երկու տարվա ծրագրերում գիտությանն ու կրթությանը վերաբերող կետերը չեն կատարվել՝  գիտության ֆինանսավորումն ավելանալու փոխարեն կրճատվել է, երիտասարդ գիտնականների համար էլ Հայաստանում ապրելու և ստեղծագործելու պայմաններ չեն ստեղծվել:

Նախարարությունն ի սկզբանե որդեգրել էր բուհական համակարգում լուրջ փոփոխություններ կատարելու սկզբունքը, ընդհուպ օպտիմալացում, բուհերի միավորում և այլն: Այս կապակցությամբ այդ ժամանակվա Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում (24.10.2018թ.) նշեց. «Անխուսափելի է բուհերի վերամիավորումը, եթե այս ճանապարհով չգնանք, ապա պետությունը տարբեր ուղղություններով ծախսելու է ավել ֆինանսական միջոցներ, ինչը բավականին անարդյունավետ է լինելու և զարգացում չենք ունենալու»:  Հիշում ենք, որ կառավարության ծրագրում նշված էր, որ պետությունը պետք է ավելացնի կրթական համակարգի ֆինանսավորումը, իսկ նախարար Հարությունյանն իր այս ելույթով հակառակն է նշում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է բուհերը միավորել  և, ըստ էության, ֆինանսավորման հարցում խնայողություններ կատարել հենց օպտիմալացման շնորհիվ: Փաստ է, որ ՀՀ կրթական համակարգը այնքան էլ փայլուն վիճակում չէ, սակայն բուհերի միավորումը հարցի լավագույն լուծումը չէր, քանի որ արդյունքում բազմաթիվ աշխատատեղեր էին կրճատվելու, դիմորդները լայն ընտրության հնարավորությունից զրկվելու էին և այլն: 2018 թվականի նոյեմբերի 5-ին ԱԺ-ում  2019թ.-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ Արայիկ Հարությունյանը նշեց, որ չի կարծում, թե ոլորտային որոշումները կոմֆորտային լինեն, «բայց պետք է առավելագույնն անենք, որ ոլորտում օպտիմալացում լինի և արդյունավետությունը բարձրանա»: Այո՛, նախարարությունն ամեն ինչ արեց, որպեսզի ոլորտում օպտիմալացում լինի՝ դրա վառ ապացույցներից է ԵՊՀ 450 աշխատակցի աշխատանքից հեռացման ծանուցում ուղարկելը:

Օպտիմալացումը կարծես չի ցանկանում շրջանցել Գիտությունների ազգային ակադեմիան. այն լուծարելու հարց է քննարկվում: ԳԱԱ-ն չնչին ֆինանսավորմամբ լուրջ գիտական գործունեություն է ծավալում, աշխատում է բավական արդյունավետ՝ տարվա ընթացքում հրապարակելով մի քանի հարյուր աշխատություն, որոնք ճանաչողական, քարոզչական լուրջ նշանակություն ունեն: Ակադեմիան, այո՛, բարեփոխումների կարիք ունի, բայց այդ բարեփոխումները չեն ենթադրում լուծարում: Ակադեմիան այն եզակի կառույցներից է, որի ծավալած գործունեության շնորհիվ մեր երկրի վարկանիշը մշտապես բարձրանում է համաշխարհային գիտակակրթական կառույցների շարքում:  Վերադառնալով 2018թ.-ի կառավարության ծրագրին, կարդում ենք՝

«Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված»:

Մի՞թե միջազգային հարթակներում մրցունակ գիտություն ունենալու համար լուծարում են Գիտությունների ակադեմիան, որը գիտական նվաճումների, հետազոտությունների ու ուսումնասիրությունների գլխավոր հանգրվաններից է ողջ հանրապետությունում:  

Վերջին երկու տարիների ամենաբուռն թեմաներից մեկը թերևս ԵՊՀ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներ էին: Հեղափոխությունից հետո օրակարգային դարձավ կարևոր կառույցները յուրայիններով հարստացնելու, հներից ազատվելու հարցը. բացառություն չէր նաև մայր բուհը. սկսեց քննարկվել համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի հարցը: ՀՀԿ-ական պրոֆեսորի հեռանալու պահանջ բարձրացրին մի խումբ ուսանողներ, որոնց շարքում առաջամարտիկ էին «Ռեստարտ» նախաձեռնության անդամները, որոնք հեղափոխության ակտիվիստներից էին: Հիշենք միայն մի դրվագ. 2018-ին մայիսի վերջին ուսանողները շրջափակեցին ռեկտորի աշխատասենյակը, Սիմոնյանը, ով առողջական լուրջ խնդիրներ ուներ, մի քանի ժամ փակված էր մնացել իր աշխատասենյակում, ապա հեռացել համալսարանից, ուսանողներն էլ նստացույց էին սկսել։ Երեկոյան Սիմոնյանին տեղափոխել էին հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Սիմոնյանի հրաժարականի պահանջով միայն ուսանողները չէ, որ հանդես էին գալիս: Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ նշեց, որ պետք է հեռանան այն ռեկտորները, որոնք ուսանողի առաջ դուռ են փակել: Խոսքն, իհարկե, Արամ Սիմոնյանի մասին էր, քանի որ հեղափոխության օրերին համալսարանի դռները փակ էին՝ դասապրոցեսը չխոչըդոտելու համար: Այս գործընթացից անմասն չէր նաև նախարար Հարությունյանը, ով անկաշկանդ խոսում էր Սիմոնյանի հեռանալու անհրաժեշտության մասին. «Այո՛, տեսնում եմ, նաև որպես ԵՊՀ դասախոս ու ԵՊՀ-ական: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում և, առհասարակ, բարձրագույն կրթության ոլորտում» (21.02.2019): Արամ Սիմոնյանն էլ տեղի ունեցողը այսպես էր պատճառաբանում՝ ինքը քաղաքական հալածանքի է ենթարկվում, քանի որ ՀՀԿ-ի անդամ է: Ի վերջո Սիմոնյանը հեռացավ, նախարարն էլ մեկնաբանեց կատարվածը՝ ասելով. «Ցավում եմ, որ Արամ Սիմոնյանը հրաժարականի որոշումն ավելի շուտ չընդունեց ու համալսարանը ևս մի քանի տարով հետ գցեց: Ակներև է հետընթացը ԵՊՀ-ում, կարծում եմ, որ մի քիչ էլ խղճի խայթ է ունեցել, որ գոնե հրաժարական է տվել, որովհետև ակնհայտ է, որ նրա օրոք ԵՊՀ-ն լուրջ նահանջ է ունեցել» (24.05.2019):

ԵՊՀ-ն դեռևս ռեկտոր չունի, համալսարանը ղեկավարում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Գեղամ Գևորգյանը, ով, ի դեպ, Արամ Սիմոնյանի որոշմամբ աշխատանքից ազատվել էր՝ իր հանդեպ վստահությունը կորցնելու պատճառով։ Հետագայում Գևորգյանը նաև դատի էր տվել համալսարանին:  

Իհարկե, չենք կարող պնդել, որ ԵՊՀ-ի շուրջ կատարվող գործընթացը ամբողջությամբ ուղղորդվում էր նախարարության կողմից, սակայն կարող ենք պնդել, որ նախարարության կողմից բավարար քայլեր չէին ձեռնարկվում՝ իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ: Երբ ամեն անգամ իշխանության ներկայացուցիչները խոսում էին կրթության որակը բարձրացնելու, բուհական համակարգի հանդեպ վստահությունն ավելացնելու մասին, ակամայից բացասական մթնոլորտ էր ստեղծվում ԵՊՀ-ի շուրջ, ինչն էլ բացասաբար էր անդրադառնում նրա վարկանիշի վրա:

Ռեկտորի պաշտոնի շուրջ խարդավանքները միայն ԵՊՀ-ով չսահմանափակվեցին, շղթայական ռեակցիայի արդյունքում դրանք հասան ՀՊՏՀ, ԵՊԲՀ, Թատերական ինստիտուտ, Շիրակի պետական համալսարան և այլն:

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց երիտասարդ դոկտոր Ռուբեն Հայրապետյանը (2018թ. դեկտեմբերի 28): Վերջինիս պաշտոնավարումը կարճ տևեց՝ մինչև հաջորդ տարվա օգոստոս, քանի որ Հայրապետյանին մեղադրեցին դոկտորական ատենախոսությունը թերություններով ներկայացնելու մեջ: Վերջինս հեռացավ, իսկ ռեկտորի պարտականությունների ժամանակավոր կատարող դարձավ Դիանա Գալոյանը: Պարզեց, որ Գալոյանի  դոկտորական ատենախոսությունն էլ կատարյալ չէ. ակնհայտ թերություններ, թարգամանություններ և այլն: Ուշագրավ է, որ Հայրապետյանը թողեց ռեկտորի պաշտոնը նույն պատճառով, սակայն Գալոյանը շարունակում է պաշտոնավարել, նրա ատենախոսության վերաբերյալ դժգոհությունները նույն թափով չեն ծավալվում, ինչպես տեղի էր ունենում նրա նախորդի օրոք: Ըստ ԲՈԿ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանի՝ դրա պատճառը մեկն է. Գալոյանը «...համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը»։

Բժշկական համալսարանի ներկայիս ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն էլ հայտնվեց նախարար Արսեն Թորոսյանի դիտակետում: Վերջինս Մուրադյանին մեղադրեց իր դեմ արշավ սկսելու մեջ, իսկ կրթության պատասխանատու գերատեսչությունում էլ բարձրացվեց Մուրադյանի դոկտորականի հարցը, սակայն ապարդյուն: 

Տպավորություն է, թե ուրիշ ոչնչից չի ստացվում կառչել՝ մարդկանց պաշտոնից հեռացնելու համար, բացի գիտական աշխատանքին թերություններ վերագրելը :)

Թատերական ինստիտուտի շուրջ կատարվածն արդեն մի փոքր այլ էր: Բուհի ուսանողները դեմ էին Լիլիթ Արզումանյանի՝ ռեկտորի պաշտոնը զբաղեցնելուն և հենց ռեկտորի ընտրության օրը ինստիտուտում բողոքի ակցիա էին կազմակերպում: Այստեղ էլ նույն սցենարն էր, ինչպես ԵՊՀ-ում՝ Արզումանյանը չէր կարողանում լքել բուհի տարածքը, արգելափակվել էր ինստիտուտի շենքի ներսում:

Ի՞նչ տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի հետ: Համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի դեմ (վերջինս ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է) քրգործ հարուցվեց, նախարար Հարությունյանն էլ նշեց, որ իրավիճակի չշտկման դեպքում, բուհի լուծման հարց կառաջանա. «Շիրակի պետական համալսարանը շատ վատ վիճակում է ոչ թե ֆիանանսական, այլ բարոյահոգեբանական առումով: Այստեղ զրո ակադեմիզմ է...: Ամենայն լրջությամբ եմ ասում, եթե այս իրավիճակը շարունակվի, մենք հարց կդնենք բուհի լուծարման կամ միավորման, որի արդյունքում նոր խորհուրդ կձևավորվի և հարցը այդպես կլուծենք»(12.06.2019):

Հասարակության շրջանում մեծ իրարանցում առաջացրեց բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և«Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելը: Որոշմամբ, ինչպես մասնագետներն են նշում, լուրջ վնաս է հասցվում մայրենի լեզվի ուսուցմանը, քանի որ դպրոնցերում մայրենիի  բարձր մակարդակով ուսուցումը չի արվում, իսկ հարազատ լեզվի ու գրականության թերի ուսուցման հաշվին նպատակահարմար չէ դասավաննդել այլ առարկաներ: Բացի դրանից, այս որոշման արդյունքում շատ մասնագետներ զրկվում են աշխատանքից, ինչը ևս իր բացասական հետևանքները կունենա: Փաստ է, որ հայագիտությունը ներկա իշխանության ուշադրության կենտրոնում չէ, այն, մեղմ ասած, անտեսված է կառավարվության կողմից: Դրա լավագույն վկայություններից մեկն էլ այն է, որ ԲՈԿ-ի կողմից երաշխավորված պարբերականների ցանկից հանվեցին հայագիտական պարբերականները:

Հայագիտական առարկաների դերի նվազմանը զուգահեռ ավելանում է օտար լեզվին հատկացվող ուշադրությունը:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման հիմնավորման մեջ կարդում ենք.

«Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ և կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը կնպաստի բարձրագույն կրթության միջազգայնացմանը»։

Ստվերում ենք մայրենի լեզուն, սեփական պատմությունն ու գրականությունը, փոխարենը որոշ թեմաներ սկսում դասավանդել օտար լեզվով: Ի՞նչ նպատակ է հետապնդում այս երևույթը: Առավել նպաստել օտարամոլության արմատավորմա՞նը, թե՞ պարարտ հող ստեղծել ազգայինը մոռանալու, չկարևորելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս մի առիթով նշել է. «Մեր բուհական համակարգը չի համապատասխանում այն չափանիշներին ու մարտահրավերներին, որոնք այսօր կան մեր երկրի առաջ: Մեր բուհական համակարգում տիրում է արխայիկ  մտածողություն: Նոր Հայաստանում համալսարան ղեկավարելը  բոլորովին ուրիշ առաքելություն է, այդտեղ չի կարելի գործել հին տրամաբանությամբ: Սա ասում եմ որպես քաղաքական դիրքորոշում» (24.03.2019թ.):

Քաղաքական դիրքորոշում կրթության բնագավառում... Այնինչ, ներկա իշխանությունը որոշել էր այս ոլորտը անմասն թողնել քաղաքականությունից, նպատակ էր դրել ապաքաղաքականացնել բուհերը, կրթօջախները:  Իսկ իրական պատկերը, ինչպես տեսնում ենք, այլ է...

Խմբագրական

  

 

 

 

 

Ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակը ցրտելու է 17-20 աստիճանով Նիկոլականները պետք է իրենք իրենց դատեն, որ մսխեցին մի երկիր, որը կարգի էր բերվել Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում․ Արգիշտի Կիվիրյան ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կան տուժածներ Կալիֆոռնիայի իշխանությունները կոչ են արել հրաժարվել Moderna պատվաստանյութի խմբաքանակից Այս 2․5 տարին լավագույնս գնահատեցին 2-րդ նախագահին. նա այն բացառիկ նվաճողն էր, ով շենացրեց հայրենին ու ահի մեջ պահեց թշնամուն․ Վահե Եփրիկյան Պետական ողջ մեքենան իներցիոն ընթացքի մեջ է՝ առանց սահմանված խնդրի և նպատակների․ Տիգրան Աբրահամյան Վայոց ձորի մարզի Հերհեր և Կարմրաշեն գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել Խաղաղության ֆոնի ներքո հակառակորդը միշտ փորձել է նախապատրաստվել հերթական սադրանքին. Սեյրան Օհանյան. Aysor.am Վերսկսվել են Ուֆայից Երևան ուղիղ չվերթները Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները Մարդկությունը հայտնվել է «աղետալի բարոյական ձախողման» եզրին. ԱՀԿ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Ո՞վ է նորանշանակ առողջապահության նախարարի ամուսինը․ «Դեժավյու» Թուրքիայում նախատեսված զորվարժությունները երեք հիմնական խնդիր են լուծում. Տիգրան Աբրահամյան. «Փաստինֆո» Մինչև 1.5 մլն դրամ պարտավորությունների գանձումը ՊԵԿ-ը կվերսկսի մարտի 20-ից ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Հայաստանը պետք է քննարկի աշխատած միջուկային վառելիքի կիրառման բոլոր հնարավորությունները. Միքայել Մելքումյան Ապօրինի անտառահատումներ Սյունիքում․ Գորիսի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) 2020-ի նոյեմբերի 13-ից մինչև 2021-ի հունվարի 17-ը հայտնաբերվել է 1238 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոնները «Նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է». Ռոբերտ Հայրապետյան ՀՀ ՍԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ՍԴ նախագահի հետ Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. «Քարաղբյուր» կոչվող տարածքում այրված թփերի մոտ հայտնաբերվել է կնոջ դի. Shamshyan.com «Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան Արցախը փողի դիմաց վաճառածները դատարանի առջև են կանգնեցնելու Արցախը արյունով ազատագրողներին․ Արա Վարդանյան ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա կգտնվի նախագահ Բայդենի երդմնակալությանը Միանում եմ զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնելու և զոհվածների ընտանիքներին աջակցելու համալսարանականների նախաձեռնությանը. Միհրան Հակոբյան Մարդկանց ուսերին ծանրանում է գնաճի բեռը (տեսանյութ) Գերիները ոչ միայն Ադրբեջանի պատանդներն են, այլև ՀՀ իշխանության, իսկ մենք հոգեբանական շանտաժի զոհերն ենք. Ստեփան Դանիելյան «Դժգույն ու դժբախտ» Շուշին ծախած դավաճան հողատու իշխանութունը չի կարող դատել Արցախը ազատագրած մեր քաջ հերոսներին. Արթուր Թովմասյան Պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով իրականացվելու է ընտրություն Գերիների հարցի քննարկման տապալումը նշանակում է, որ ԱԺ-ում գոյություն չունի քաղաքական գործընթաց. Ռուբեն Մելիքյան Ալինա Նիկողոսյանը թողնում է առողջապահության նախարարի խոսնակի աշխատանքը Հայաստանի առողջապահության նորանշանակ նախարարը մասնագիտությամբ իրավաբան է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսուհետ պաշտոնավարումս շարունակելու եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում. Արսեն Թորոսյան Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացել Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագիծ Թե ով որ ժամանակ ինչ թուղթ է գրել, ինքն է գրել, ինքը չի գրել, իր սկեսուրն է գրել, թե ով է գրել, դա բամբասանքի նմանվող բան է. Ալեն Սիմոնյանը՝ Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու մասին Ուժեղացված ծառայություն Նորագյուղ և Հովսեփավան համայնքների անցակետերում. ԱՀ ոստիկանություն (լուսանկարներ) Ալիևի հետ հաց կիսելով՝ Փաշինյանը հրապարակայնորեն մաքրում է վերջինիս ցեղասպանի և ագրեսորի պիտակից․ Գոհար Մելոյան (տեսանյութ) Պատերազմում խայտառակ պարտված իշխանությունը, Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը հրավիրում է բողոքի ակցիայի Առինջում բախվել են 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և բեռնատարը. 50-ամյա ուղեւորին դուրս են բերել ավտոբուսից Վաղը՝ 12:30-ին, սպասում եմ բոլորիդ՝ թույլ չտալու, որ Արցախը վաճառողները դատեն Արցախն ազատագրողներին․ Նարեկ Մանթաշյան Իշխանությունը մերժելի է համարում խորհրդարանում ռազմագերիների թեմայի քննարկումը, սակայն Փաշինյանը հաճույքով այդ թեմայով քննարկումներ է անում մարդ-կուսակցությունների հետ․ Տ. Աբրահամյան ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը. «Փաստինֆո» Հունվարի 21-ից ալեհավաքի միջոցով այլևս չեք կարողանալու դիտել մեր հաղորդումները. «Հ2»-ը որոշումը խտրական է համարում Դիմում եմ իրավապահ մարմիններին. ինչո՞ւ է քաղաքապետարանի պաշտոնյաների թողտվությամբ նման ապօրինություն տեղի ունենում մայրաքաղաքի սրտում․ Խաժակյան (լուսանկար) Վաղարշակ Հարությունյանն այցելել է ԱԺ. ի՞նչ է նա երկար քննարկել Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում Հուսադրող է, որ Արցախի կարգավիճակի հարցը վերահաստատվում է որպես ապագա բանակցությունների հիմնահարց, այն էլ՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով. Աշոտյանը՝ Լավրովի մեկնաբանությունների մասին ՄԻԵԴ-ում 190 հայ գերիների վերաբերյալ դիմումներ կան Սրա լեզուն էսքան երկար ա, որովհետև նույն ընդդիմությունը ամեն քայլափոխին սրա պեսներին չի հիշացնում իրանց ոտաբոբիկ մանկությունը․ Արամ Գևորգյանը՝ Արփի Դավոյանի մասին Ինչո՞ւ հայ գերիները չեն վերադարձվում, և ի՞նչ է տեղի ունեցել Հադրութում. Լավրովի ուշագրավ մեկնաբանությունները Պաշտոնական. Արսեն Թորոսյանը կազատվի առողջապահության նախարարի պաշտոնից 2,5 տարի Հայաստանը այդպես էլ չտեսավ խոստացված ներդրումները, խոստացված ներգաղթը, տնտեսական աճը․ Արմենակ Դանիելյան Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից Ինչու է եռակողմ հանդիպումից առաջ ՀՀ առաջին բորտը շրջադարձ կատարել, և ինչ են խոսել Պուտինն ու Ալիևը՝ Փաշինյանին սպասելիս․ նոր մանրամասներ ՄԻՊ-ը հայ գերիների վերադարձի հարցով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի օպերատիվ ծառայողական խնդիրների լուծման համար Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Թիվ մեկ մեղավորը և թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. պատգամավոր Աննա Գրիգորյան Քաղաքացին զինծառայողի բուժման, գերությունից ազատելու եւ ՀՀ տեղափոխելու պատրվակով 1.500.000 դրամ գումար է հափշտակել. ՔԿ Թուրքիայում վաճառքի է հանվել ևս մեկ հին հայկական եկեղեցի Պետք է ուղղակի մեծացնել հանրային ճնշումը և ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ «Իմ քայլը» կամ «Իմ քայլից» ինքնուրույն գան բանակցությունների․ Վահե Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և այս խորհրդարանում պետք է քննարկվի միայն այդ հարցը․ Նաիրա Զոհրաբյան Հազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, 21-րդ դարում գերիներ ունես, ամեն օր քեզ ու քո ժողովրդի մասին ինչ ասես ասում է, իսկ դու նստում, հետը հաց ես կիսում․ Ֆարմանյանը՝ Փաշինյանին Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտունիում կվնասազերծվի չպայթած զինամթերք Թողարկվել է 2 հուշադրամ՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի եւ Գրիգոր Տաթեւացու ծննդյան 675-ամյակի առթիվ․ ԿԲ Կատարված 842 թեստից դրական է 90-ը, մեկ օրում մահացել է 6 պացիենտ Սլովակիայում արգելվել է զբոսնելն առանց COVID-19-ի թեստի բացասական պատասխանի «Իմ քայլը» հրաժարվեց քննարկել գերիների հարցը Հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը հաջողվել է պարզել Հայաստանն արձանագրել է ՀՆԱ-ի ամենամեծ նվազումը ԵԱՏՄ-ում Ռուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ և 783 շինություն․ ՌԴ ՊՆ Դավիթ Ամալյանի որդին՝ Վարդան Ամալյանն այսօր կդառնար 20 տարեկան. Նարինե Մանուկյան (լուսանկարներ) Այսօրվա աղետն աննկատ հասունացավ հենց այն ժամանակ, երբ ոչ արհեստավարժ մեկի երևակայության մեջ հակառակորդներն ու թշնամիները տեղերով փոխվեցին․ քաղաքագետ Եվրոն նվազել է, ռուբլին՝ աճել․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ ՀՆԱ-ի կամ ՏԱՑ-ի անկումը իրականում առնվազն 15% է. Հրանտ Բագրատյան Ռուսաստանում այսօրվանից մեկնարկում են բնակչության զանգվածային պատվաստումները 2020-ի նոյեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 7.2% Փրկարարները ջրանցքից քաղաքացու դի են դուրս բերել