Երևան, 03.Հունիսի.2020, 00:00
Արցախում զինծառայող է մահացել Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից. նա, ով ոչ մի մոմ չվառեց Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը` երբեք (լուսանկարներ) Եվս 515 վարակման նոր դեպք և 12 մահվան դեպք Հայաստանում. վարակվածների թիվը հասավ 10524-ի Պոպուլի՞ստ է Փաշինյանը. թեստը դրական արդյունք է ցույց տվել «Մեյմանդար»-ում խախտվել են հակահամաճարակային կանոնները. գյուղացիները դեմ են մեկ օրով շուկայի փակմանը Նոր հակառեկորդ. 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 517, մահացել՝ 19 մարդ ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. օրակարգում են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները (ուղիղ) Երկրին է մոտենում ֆուտբոլի դաշտի չափսեր ունեցող աստղակերպ Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է

Հայկական ընտրություն. միասնական նա՞վ, թե՞ միասնական բանտ. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնության անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է․

Համավարակը և դրանով պայմանավորված տնտեսական-սոցիալական՝ բոլորովին նոր իրականությունը պարտադրում են ընտրություն:

Վերջը չերևացող վարակ, հազարավոր ընտանիքներում ողբերգություններ, մահեր, հարյուր հազարավոր գործազուրկներ, հազարներով սնանկացող բիզնեսներ։ Ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ, որ մեզ կստիպեր՝ մի պահ կանգ առնել և ընտրել մեր հետագա ընթացքը։ Նոր իրականությունն ընտրության մեծ հնարավորություն մեզ չի տալիս։ Միևնույն է՝ այլևս ոչինչ հեշտությամբ չի լինելու. մենք չորս կողմից փակ ենք։ Ընտրությունը պետք է վերաբերի երկրի ներսի մթնոլորտին և կառավարման որակին։ Եթե ավելի ընդհանրական և պատկերավոր ներկայացնենք, ապա ընտրության տարբերակներն այս սուղ պայմաններում երկուսն են՝ միասնական նավ կամ միասնական բանտ։ Երկուսն էլ փակ համակարգեր են, երկուսն էլ՝ զգալի ռիսկերով, անորոշություններով, բայց մթնոլորտի և վերջնարդյունքի առումով դրանք արմատապես տարբեր են։

Միասնական նավ

Համաշխարհային ճգնաժամի փուլում, չորս կողմից փակ լինելու պայմաններում երկիրը միասնական նավի վերափոխելու կոնցեպցիայի  հիմքում ընկած է, նախ, կարևորագույն իրողության ընկալումը. աշխարհը փակ է,  յուրաքանչյուրը զբաղված է իր խնդիրներով, և Հայաստանի միակ հույսն իր ներքին ռեսուրսներն են՝ նյութական, մարդկային, ինտելեկտուալ, գործարար, նորարարական և այլն։ Երկրորդ քայլով պետք է ձևավորվեն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի մոբիլիզացնել ողջ ներքին պոտենցիալը և ուղղել այն գործնական խնդիրների լուծմանը։

Միասնական նավի առանցքը, իհարկե, նավի ներսում տիրող մթնոլորտն է։ Իշխանության ջանքերը պետք է ուղղվեին նախ և առաջ երկրի ներսում համերաշխության և աշխատանքի մթնոլորտ ստեղծելուն։ Մեր իրականությունն այս պահին իսկապես շատ նման է անափ օվկիանոսում հայտնված նավի. մոտակա ափ չկա, տեսանելի ապագայում չի սպասվում,  նավի բոլոր ռեսուրսները սահմանափակ են, հիվանդությանը ու քաղցին, կարող է ամեն վայրկյան գումարվել արտաքին «փոթորիկը»։ Նման պայմաններում նավաբեկությունից խուսափելու պայմաններն են. նավի հստակ կառավարելիությունը, ներքին համերաշխությունը, յուրաքանչյուրի ջանքի և կարողության մեկտեղումը։ Նվազագույնը փետրվար ամսից իշխանությունն այս ընտրությունը պետք է առաջարկեր հասարակությանը։ Եթե սա արված լիներ, մենք կունենայինք լրիվ այլ իրականություն՝ բոլոր խնդիրներով հանդերձ։ Տապալվել է հենց այս ընտրությունը։ Տապալվել է իրական, ընթացիկ կյանքի ընտրությունը, և հիմա խոսել 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, անլուրջ է։
Հայաստանում այսօր բոլոր երեք կետերով տապալում է. «նավապետին» չեն լսում, նրա խոսքն արժեզրկված է, նա քարոզում է ագրեսիա և պառակտում, չի լսում որևէ գրագետ առաջարկություն, չի մոբիլիզացնում ռեսուրսները։

 
 

Միասնական բանտ

Ընտրության մյուս տարբերակը «միասնական բանտն» է։ Աշխարհը պատերազմական իրավիճակում է։ Տարբեր պետություններ ունեն տարբեր լրջության պետական կառույցներ, պետականության աստիճան, տարբեր ռեսուրսներ։ Այս ամենի հիման վրա յուրաքանչյուրը կազմակերպում է ճգնաժամի փուլում իր պետության կենսագործունեությունը։

Հայաստանի իշխանություններն ընտրեցին «միասնական բանտի» տարբերակը։ Սա ունի կառավարման իր որոշակի առանձնահատկությունները և մթնոլորտը։

Արտակարգ դրության պայմաններում ընդունված մի շարք օրենքները, այս շաբաթներում հարուցվող քրեական գործերը, մարդկանց գույքի վրա կալանքի զանգվածային կիրառումը, սեփականության խլմանն ուղղված քայլերը, դատարանների բեսպրեդելը, և վերջապես՝ վարչապետի կողմից իր պատկերացումների, տեսլականի հրապարակային ներկայացումը, բոլոր առաջարկների արհամարհումը վկայում են իշխանությունների ընտրության մասին՝ Հայաստանը վերածել, պայմանականորեն ասած, միասնական բանտի։

Ուզում եմ շեշտել մի կարևոր բան. այս նոր համապետական բանտում  կալանավորի կարգավիճակում են ոչ թե նրանք, ովքեր անազատության մեջ են, կամ ում վրա քրեական գործեր են բացում, կալանքներ դնում, այլ՝ մենք բոլորս՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները, առանց բացառության, այդ թվում՝ կառավարողները՝ «բանտի ադմինիստրացիան»։

Միայն ուժայինների վրա հենված պետության պարագայում մենք չենք կարողանալու դիմակայել մարտահրավերներին։ Ապացույցը համավարակի դեմ պայքարն է։ Նրանք, ում ձեռքերում են լծակները, տապալեցին գործը։ Գինը՝ մեծ թվով հիվանդներ, մահեր, ողբերգություններ, գերլարված պայմաններում աշխատող բժշկական համակարգ։ Բանտի կոնցեպցիան ենթադրում է խոշոր տապալումներ սոցիալական ոլորտում, տնտեսության մեջ, քրեածին իրավիճակի զսպման համակարգում, արտաքին հարաբերություններում, այլ տիպի բարքեր, արժեքներ՝ այն, ինչին մենք առնչվում ենք հիմա, և առնչվելու ենք առաջիկայում շատ ավելի սուր։

Սրան զուգահեռ՝ բանտապետը կորցնում է իր հեղինակությունը։ Հենց այդ պատճառով՝ հրապարակային հարձակման է ենթարկում իր կիսահակառակորդներին՝ ցույց տալու, որ կա՛մ, որ ուժե՛ղ եմ։

Կարճաժամկետ փուլում իրավապահներով, դատարաններով, հրոսակներով կարելի է վախի և պսևդոկառավարելիության մթնոլորտ ստեղծել։ Բայց դա ամեն վայրկյան մոտեցնում է համակարգի փլուզումը։ Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են բանտերում, բանտ-պետություններում բունտերի, զանգվածային ընդվզումների, անկառավարելի վիճակների դեպքերը՝ հետագա դրամատիկ զարգացումներով։ Միասնական բանտի գաղափարախոսները և կամակատար օժանդակողները սա պետք է շատ լավ հասկանան։

«Բանտի ադմինիստրացիայի» երեկվա արտագնա խնջույքը դիտարժան էր։  Ցուցադրաբար անել այն, ինչը դու ժողովրդին կոչ ես անում՝ չանել, խախտել բոլոր այն նորմերը, ինչի համար դու պատժում ես ժողովրդին։ Ինչքան պետք է կտրված լինել իրականությունից՝ այդ լուսանկարներն անձամբ տարածելու համար։

Մեզ պարտադրում են բանտ, որտեղ չկա ոչ օրենք, ոչ հեղինակություն։ Ադմինիստրացիան ինքը խախտում է բոլոր օրենքները։ Իրենք իրենց անսահմանափակ, ցանկացած պահի տեստավորվում են, իսկ ժողովրդի համար տեստ չկա, իրենք ցանկացած պահի, երբ մտքներով անցնում է,  ինքնամեկուսանում են պետական ամառանոցներում, իրենք ընդունում են օրենք՝ դիմակ չկրելը պատժելու մասին, և հենց իրենք այդ կանոնը ցուցադրաբար չեն պահում։ Առավոտյան խոսել երկրում առաջիկայում հնարավոր հազարավոր մահերի մասին, իսկ երեկոյան խնջույք անել՝ բոլոր նորմերը խախտելո՞վ։ Բանտում այս պահին չկա հեղինակություն, որի խոսքը կլսեն, որի հորդորով կփրկվեն։ Երկու տարի բոլոր պոտենցիալ հեղինակություններին համառորեն վարկաբեկելուց հետո այսպես էլ պիտի լիներ։
Ուրեմն խնդիրը հետևյալն է՝ բնական ընտրությամբ, պայքարի, կամային և ինտելեկտուալ հատկանիշներով ձեռք բերել լիդեր (լիդերներ),  հեղինակություն (հեղինակություններ) և ինքնակազմակերպման ճանապարհով փրկվել աղետից։
                         
Լավատեսության աղբյուրը

Լավ հասկանալով, որ իրավիճակն իր երեք հիմնական թեմաներով խիստ ռիսկային է՝ համավարակ, սոցիալական խնդիրներ, պատերազմի վտանգ, այնուհանդերձ՝ մենք անհուսության փոսում չենք, չենք հասել անդառնալիության կետին։ Լավատեսության միակ ռեալ աղբյուրը փոխարկելիության հնարավորությունն է. մենք առայժմ կարող ենք պետական բանտից վերափոխվել միասնական նավի։ Դա կբերի աներևակայելի չափերի նոր ռեսուրների ի հայտ գալուն, դա կբերի բոլոր ունակ մարդկանց կարողությունների մեկտեղմանը, երկրի ներսում իրար հարգելու մթնոլորտի հաստատմանը։ Նման պայմաններում հնարավոր կլինի կանգնեցնել համավարակը, աշխուժացնել տնտեսությունը և խուսափել պատերազմից։

Նոր, սոլիդ կառավարության ձևավորման մեխանիզմը հարցի տեխնիկական կողմն է, և դրա վրա պետք չէ սևեռվել։ Կարևորը գաղափարի գիտակցումն է՝ իշխող ուժի, խորհրդարանական ուժերի և հանրային ակտիվ շրջանակների կողմից։ Կա ներկայի իշխանություն, կար անցյալի իշխանություն, մենք պետք է ձևավորենք ապագայի իշխանությունը։ Սա է խնդիրը։

 
 

Շարունակելի

Dimord.am կայքով բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել 4433 դիմորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է բժիշկների օրհնության կարգ Հասարակ մահկանացուները տուգանվում են, իսկ արտոնյալներն իրենց ռեստորաններում հանգիստ հարսանիքներ են անում. 168.am Պարետի որոշմամբ 7 և 1 օրով արգելվել է երևանյան 2 մանկապերտեզի գործունությունը Իտալիան բացում է սահմանները ԵՄ քաղաքացիների համար Բժիշկները մասսայաբար հեռանում են. Yerevan.Today Միայն մանիպուլյացիայի ենթարկված մարդիկ են ապրում ուրիշի ուղեղով. Արտակ Զաքարյան Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները դատի են տվել վարչապետին, մամուլի խոսնակին եւ աշխատակազմին Լուկաշենկոն ցրել է կառավարությունը «Էջմիածին» կայարանի մոտակայքում այրվել է ջերմաքարշի շարժիչի հատվածը Կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց անունները հրապարակելու փաստով քրեական գործ է հարուցվել Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները փակել են անցակետը. Shamshyan.com Այսուհետ դիմակ կրելը ամենուրեք պարտադիր է Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը. Փաստինֆո Այս ընթացքը կարող է բերել աղետի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ հատուկ նիստ (տեսանյութ) Ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Աջափնյակում և Դավթաշենում ՍԱՏՄ-ն շարունակում է շրջայցերն ու արձանագրում խախտումները. կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը Զգոնությունը թուլացնողներին անկարևոր մարդիկ եմ համարում, որոնք արժանի չեն իմ ուշադրությանը. իմքայլական պատգամավոր (տեսանյութ) «Հավաքական թիմերի մարզական կենտրոն»-ի տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է «Երևան Մոլ»-ի գործունեությունը Մեր ունեցած մահերի քանակի էջն անհնար է թերթել առանց պատասխան տալու. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Քաղավիացիայի ոլորտում կատարվածը պետական կառավարման խիստ անարդյունավետ գործունեության արդյունք և հետևանք է. Միքայել Մելքումյան (տեսանյութ) Գույքահարկի մասին օրենքում փոփոխությունների օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Արցախում զինծառայող է մահացել COVID-19.Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար են Սաուդյան Արաբիան, Կատարը Սևան քաղաքը փակ կմնա մինչև հունիսի 10-ը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի ախտանիշով 82 հիվանդ է բուժվում Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները վերականգնվել են. դրանք հասանելի են 24 ժամ Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը Պաշտպանության փոխնախարարը ներկայացրեց բանակում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Երկու օր հանրության մեղավորությունն ապացուցելու ջանքերն այսօր պսակվեցին գործադիր իշխանության ղեկավարի թևավոր խոսքով. Գոհար Մելոյան Թափառող շների կողմից հարձակման ենթարկված 2.5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը․ պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը Էս անմեղսունակը պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն ա մեր երկրի. հրամաններ ա տալու, հետո փորձի ջնջել. Վազգեն Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին «Մեյմանդարի» շուկան փակվել է, որպեսզի Գարիկ Սարգսյանի ընկերների շուկան գործի՞. Politik.am ԱՀ նախագահը պարետատան հետ հանդիպմանը քննարկել է սահմանին թեստավորման լաբորատորիա ունենալու հարցը Կորոնավիրուս կոչված հիվանդությունը այն լակմուսի թուղթն է, որ մեզ համար պարզաջրեց գործող կառավարության անկարողությունը. Բագրատյան Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Այսքանից հետո նա բարոյական իրավունք ունի՞ մեղադրելու Նախագահ Քոչարյանին՝ երկրում կարգուկանոն հաստատելու համար. Ն. Մանթաշյան Փաշինյանի արհեստական ռեյտինգը այլևս գոյություն չունի, փաստացի ժողովուրդը երես է թեքել նրանից. Կորյուն Գրիգորյան Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից. նա, ով ոչ մի մոմ չվառեց Հայաստանում հուլիսի սկզբին կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը Ընթացիկ տարվա 4 ամսվա ընթացքում շուրջ 12 հազար մարդ ազատվել է աշխատանքից Ամեն ինչ մերժող, բոլորին ամեն ինչում մեղադրող, իրեն հրապարակում «Փրկիչ» հռչակած վարչապետ Փաշինյանը ընդունեց, որ վիճակը աղետալի է դառնում. Չալաբյան «Մեյմանդարի» շուկայում մեքենա շրջած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն․ կան ձերբակալվածներ (տեսանյութ) Բանկերում հերթերից խուսափելու համար հավելյալ աշխատակազմ կներգրավեն, գործառնական ժամը երկարացվի. Մարուքյան Միշտ հարգանք եմ ունեցել երկրի ղեկավարի ինստիտուտի նկատմամբ, բայց սա չի մտնում այդ ինստիտուտի մեջ, որևէ ձևաչափով. Հովհաննես Հարությունյանը՝ Փաշինյանի մասին ՄԻԵԴ-ի կարծիքը տագնապ առաջ բերեց «հեղափոխության» շրջանում. այն կանխատեսելի դարձրեց Վենետիկից սպասվող կարծիքի բովանդակությունը. քաղաքագետ Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը` երբեք (լուսանկարներ) «Մեյմանդարի» շուկայում ոստիկանությունն իրականացրել է հատուկ գործողություն․ կան ձերբակալվածներ Դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը «Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ Եվս մի նվեր Ալիևին այսօր մատուցեց Նիկոլ Փաշինյանը՝ իր «պրոտեժե» Տաթևիկ Ռևազյանի միջոցով. Միհրդատ Մադաթյան (լուսանկար) Նիկոլը զգո՞ւմ է, որ հրաժարական տալու իսկը ժամանակն է. Կարեն Վրթանեսյան Գորիսից ուղղաթիռով Երևան է տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխա․ վիճակը ծանր է Շարունակվում է ԱԺ հերթական քառօրյան (ուղիղ) Եվս 515 վարակման նոր դեպք և 12 մահվան դեպք Հայաստանում. վարակվածների թիվը հասավ 10524-ի Արտակարգ պատահար Մերձավանում. վնասվել է ջրատարը, գյուղի ջրամատակարարման համակարգ են ներթափանցել կեղտաջրեր Ցավոք Հայաստանում գրանցվեց Կավասակի սինդրոմի առաջին դեպքը 4-ամյա երեխայի մոտ․ նրա վիճակը միջին ծանրության է. Արսեն Թորոսյան «Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան ձերբակալվածներ (տեսանյութ) Պենտագոնը ցույցերի ֆոնին Վաշինգտոնի շրջան է ուղարկել 1,6 հազար զինվորականների «Փաստ». Խորհրդարանն արձակուրդ կգնա ավելի ուշ. ամռանն արտահերթերի պակաս չի լինելու «Հրապարակ». Փորձում են պոլիկլինիկաների կուրացիան վերցնել իրենց ձեռքը Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». ՍԴ-ն Քոչարյանի գործով որոշումը կկայացնի օգոստոսին. այն կլինի հօգուտ Քոչարյանի՞ «Փաստ». «Սա վերջին երկու տարվա խայտառակ գործունեության, ավելին՝ անգործության հետևանքն է» «Հրապարակ». «Իմ քայլում» բոլորը շունչը պահած սպասում են, թե իրավապահներն «անհնազանդներից» ում վրա ինչ դոսյե կհավաքեն Լույս չի լինելու Երևանում և 3 մարզում «Փաստ». Վենետիկի հանձնաժողովից պատասխանը կգա հունիսի կեսերին. Իշխանությունը ժամանակ չի կորցնում «Հրապարակ». Անի Սամսոնյանին շանտաժի են ենթարկում իշխանության ներկայացուցիչները. Նույնիսկ անուններ են հնչում Ինչպիսի եղանակ է սպավում Հայաստանում առաջիկա օրերին Դե արի ու մի մտածիր՝ վարչապետը դրսեւորում է ծայրահեղ անպատասխանատվություն՝ վտանգելով այլոց առողջությանը. Ավետիք Իշխանյան Պարետի որոշմամբ՝ ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները Վարչապետը ֆեյսբուքից հեռացրեց իր գրառումը եւ ուղիղ միացումը ընտանեկան խնջույքից (լուսանկարներ). News.am Այս ամբողջ թատրոնը ցույց տալու համար է, որ անկարգ ժողովուրդը չի լսում մեծն առաջնորդին. Կարեն Վրթանեսյան Լճաշենում կորոնավիրուսով վարակված 6 անձ կա. վարակվել են հուղարկավորության ժամանակ «Հեղափոխության» անվան տակ հետևողականորեն կազմաքանդվում է ամեն բան, ինչը կապ ունի ազգայինի հետ. Գարեգին Պետրոսյան Եկեք ֆիքսենք, որ այս պահին Փաշինյան ընտանիքում ավելի շատ վիրուսակիր կա, քան «Գլորիա» ֆաբրիկայում. Անահիտ Կարապետյան Ոստիկանները ներխուժել են բնակարան՝ ապօրինի վտարում իրականացնելու․ ահազանգ «Մեդիա պաշտպանը» կոչ է անում թեստավորել վարչապետի հետ շփում ունեցած բոլոր լրագրողներին