Երևան, 03.Հունիսի.2020, 00:00
Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը` երբեք (լուսանկարներ) Եվս 515 վարակման նոր դեպք և 12 մահվան դեպք Հայաստանում. վարակվածների թիվը հասավ 10524-ի Պոպուլի՞ստ է Փաշինյանը. թեստը դրական արդյունք է ցույց տվել «Մեյմանդար»-ում խախտվել են հակահամաճարակային կանոնները. գյուղացիները դեմ են մեկ օրով շուկայի փակմանը Նոր հակառեկորդ. 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 517, մահացել՝ 19 մարդ ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. օրակարգում են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները (ուղիղ) Երկրին է մոտենում ֆուտբոլի դաշտի չափսեր ունեցող աստղակերպ Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխան գիտակցության է եկել Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 5 միլիոնից

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 012 հազարից: Արմենպրեսի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 325 հազարից: Ապաքինվել է 1 միլիոն 977 հազար 277 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 571 հազար 328  հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 93 հազար 561 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 308 հազար 705 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 972:

Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 278 հազար 803 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 778:

Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիային շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 271 հազար 885-ի, մահացածներինը՝ 17 հազար 983-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 248 հազար 818 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 35 հազար 341: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 226 հազար 699, մահերինը՝ 32 հազար 169: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 180 հազար 809 է, մահացածներինը՝ 28 հազար 022:

Գերմանիայում 177 հազար 842 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 193 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 151 հազար 615-ի, մահացածներինը՝ 4 հազար 199-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 126 հազար 949-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 183 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Չինաստանն առանձնանում է 82 հազար 965 ընդհանուր, 5 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։ 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 713-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 37 արտակարգ 097, մահերինը՝ 16: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 063 է, մահացածներինը՝ 227:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 17 հազար 568-ի, մահացածներինը՝ 124-ի: Եգիպտոսում 13 հազար 484 հաստատված դեպք կա, մահացել է 659 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 611 վարակվածության, 131 մահվան դեպք: Լիբանանում կա 961 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Բալին միջազգային զբոսաշրջիկների համար բաց կլինի հոկտեմբերից

Ինդոնեզիայում գտնվող Բալի կղզին միջազգային զբոսաշրջիկների համար բաց կլինի հոկտեմբերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով «The Jakarta Post»-ին:  «Համավարակի ընթացքում Բալի կղզում ընդամենը 371 վարակվածության դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է: Դա շատ ցածր ցուցանիշ է՝ համեմատած Ինդոնեզիայի այլ տարածքների հետ»,-նշում է պարբերականը:

Եթե Բալիում հնարավոր լինի պահպանել բարենպաստ համաճարակային իրավիճակ, ապա իշխանությունները կարող են կղզին բացել միջազգային զբոսաշրջիկների համար արդեն հոկտեմբերից: Պարբերականը նշում է, որ Ինդոնեզիայի տնտեսության համար զբոսաշրջությունը կարևոր նշանակություն ունի: Այս ոլորտից է կախված բնակչության 80 տոկոսը: Այսօր Ինդոնեզիայի տնտեսությունը զգալի տուժել է:

Հարավային Կորեան կհատկացնի 2.8 մլրդ դոլար ավելի քան 550 հազար աշխատատեղ ստեղծելու համար

Հարավային Կորեայի կառավարությունը մտադիր է 3.5 տրիլիոն վոն (2.8 մլրդ դոլար) ներդրում կատարել մի նախագծում, որի շրջանակում երկրում կստեղծվի ավելի քան 550 հազար աշխատատեղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:

Հայտնի է, որ այս հայտարարությունը ֆինանսների նախարարը կատարել է Աղետների կառավարման, արտակարգ իրավիճակների կենտրոնական շտաբի նիստի ժամանակ: Նշվում է, որ միջոցները կհատկացվեն երրորդ լրացուցիչ բյուջեից:

Մայիսի 13-ին հայտնի դարձան մանրամասներ Հարավային Կորեայի պետական հատվածում աշխատատեղերի ստեղծման նախագծի մասին: Նախագծի շրջանակում կստեղծվի 100 հազար հեռավար աշխատատեղ պետական հատվածում, 100 հազար աշխատատեղ երիտասարդների համար, 300 հազար աշխատատեղ բնակչության խոցելի խմբի համար:

 «Սանրվածք գործողություն». Միչիգանում վարսավիրները դուրս կգան բողոքի ակցիայի 

ԱՄՆ-ի Միչիգան նահանգում վարսավիրները պատրաստ են Կապիտոլիումի դիմաց անվճար սպասարկել մարդկանց ի նշան բողոքի՝ կապված տնից դուրս չգալու արգելքի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: «Սանրվածք գործողություն» ակցիայի կազմակերպիչներն ակնկալում են, որ կմասնակցի 25-30 մարդ: Նրանք պատրաստ են անվճար կտրել մազերը, լավ տեսքի բերել շներին, կատարել մերսում:

«Մշտապես նշվում է, որ ծայրահեղ կարևոր բիզնեսը կարող է վերսկսել իր աշխատանքը: Եկամուտ բերող ցանկացած բիզնես միշտ ինչ-որ մեկի համար ծայրահեղ կարևոր է, հակառակ դեպքում մարդիկ այնտեղ չեն գնա»,-ասել է կազմակերպիչներից մեկը՝ Ռոզաննա Պոնկովսկին:

Բողոքի ակցիայի հետ կապված՝ նահանգապետը հանդես է եկել զգուշացնող հայտարարությամբ:

«Մենք չենք ցանկանում տուգանքներ նշանակել, սակայն եթե դա պետք է, ապա կարող է տեղի ունենալ»,-ասել է նահանգապետ Գրետհեր Ուիթմերը:

Միշուստինը հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացման մասին

Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աստիճանաբար կայունանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Այսօր առաջին օրն է, երբ դուրս գրվածների թիվն ավելին է վարակվածներից: Դա լավ նորություն է, և, հնարավոր է, մենք սկսել ենք անցում կատարել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության բարձր կետից: Դա ցույց է տալիս, որ իրավիճակը աստիճանաբար կայունանում է`հատկապես Մոսկվայում, որն առաջինը բախվեց նոր վարակին»,-ասել է վարչապետը:

Միշուստինի ներկայացրած տվյալների համաձայն, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում երկրում ավելի քան 164 հազար մահճակալ են առանձնացրել, այդ թվում` 24 հազար 700-ն ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում:

«Rolls-Royce» նախատեսում է 9 հազարով կրճատել աշխատողների թիվը

Ավիացիոն շարժիչներ արտադրող «Rolls-Royce» ընկերությունն իր աշխատողների թիվը կրճատում է 9 հազարով: Պատճառը  ավիացիոն ոլորտում շարժիչների պահանջարկի անկումն է՝ կորոնավիրուսով պայմանավորված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկացնում է «Ռեգնում»-ը:

«Մենք առաջարկում ենք անցկացնել մեր բիզնեսի լուրջ վերակազմակերպում, որպեսզի հարմարվենք նոր պայմաններին, շուկայից եկող քիչ պահանջարկին: Արդյունքում մենք 52 հազար աշխատատեղից կունենանք 9 հազար աշխատատեղի կորուստ»,-ասված է մայիսի 20-ին ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերությունն առայժմ չի տեղեկացնում, թե կոնկրետ որտեղ է կրճատումներ անելու: Նշվում է, որ կպահանջվի մի քանի տարի, որ կոմերցիոն այս շուկան վերադառնա այն մակարդակին, որը կար մի քանի ամիս առաջ: «Աշխարհի տարբեր երկրներում կառավարություններն անում են ամեն հնարավորը բիզնեսին օգնելու համար, սակայն մենք պետք է արձագանքենք շուկայական նոր պայմաններին, քանի դեռ ավիացիայի ոլորտը չի վերականգնվել»,-նշել է գլխավոր տնօրեն Ուորեն Իստը:

Համավարակի պատճառով աշխարհում 60 մլն մարդ կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջՀԲ

Աշխարհում շուրջ 60 մլն մարդ կարող է կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ համավարակի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մելպասը: «Համավարակը և աշխատանքի դադարեցումը զարգացած տնտեսություններում կարող են հանգեցնել նրան, որ շուրջ 60 մլն մարդ հայտնվի ծայրահեղ աղքատության մեջ: Դա բացասական ազդեցություն կունենա աղքատության դեմ պայքարի հարցում վերջին տարիներին ունեցած ձեռբերումների զգալի հատվածի վրա»,- ասել է Մելպասը:

Նա նշել է, որ տնտեսական աճին վերադառնալու համար անհրաժեշտ է արագ և ճկուն արձագանքել արտակարգ իրավիճակին, օգնություն տրամադրել հասարակության աղքատ շերտին, այդ թվում՝ ֆինանսական: Պետք է աջակցել մասնավոր հատվածին և ամրապնդել տնտեսության կայունությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ Համաշխարհային բանկը համավարակի դեմ պայքարի շրջանակում աջակցություն է ցուցաբերել արդեն 100 երկրի, որոնց բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 70 տոկոսը: Ընդհանուր առմամբ, Համաշխարհային բանկը պարտավորվում է 15 ամսում դրամաշնորհի, պարտքի և ներդրումների տեսքով հատկացնել 160 մլրդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Չինաստանի արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները 99,1 տոկոսով վերսկսել են իրենց աշխատանքը

Չինաստանում համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման համատեքստում արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները կարողացել են վերականգնել արտադրությունը 99,1 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Չինաստանի արդյունաբերության նախարար Մյաո Վեիը:

«Մայիսի 18-ի տվյալների համաձայն, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների արտադրության ծանրաբեռնվածությունը 99.1 տոկոս է, իսկ աշխատակիցների՝ աշխատատեղեր վերադարձի գործակիցը կազմում է 95.4 տոկոս: Ընդհանուր առմամբ, կարողացել ենք հասնել սովորական մակարդակին»,-հայտարարել է նախարարը:

Դրա հետ մեկտեղ, նախարարի խոսքով, աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի արագ տարածմամբ պայմանավորված, անորոշությունն ու անկայունությունը տարբեր ոլորտներում մեծացել է: Արտադրության ոլորտը դեռ բախվում է մեծ դժվարությունների, իսկ արդյունաբերության ու տնտեսության վերականգնման համար դեռ ժամանակ կպահանջվի:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել աջակցել Աֆրիկային կորոնավիրուսի դեմ պայքարում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերել Աֆրիկայի երկրներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք կոչ ենք անում միջազգային քայլերն ուղղել Աֆրիկայում առողջապահական համակարգի ամրապնդմանը, աջակցել սննդամթերքի պահպանման, ֆինանսական ճգնաժամը կանխելու հարցում: Անհրաժեշտ է օգնել կրթության ոլորտում, նպաստել, որ պահպանվեն աշխատատեղերը: Պետք է օգնություն ցուցաբերել տնային տնտեսություններին և արտադրության ոլորտին»,-նշել է Գուտերեշը:

Դրանից բացի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհրաժեշտություն է համարել մշակել գլոբալ փաթեթ աֆրիկական երկրներին արագ արձագանքելու և հնարավոր պատվաստանյութով հավասարաչափ ապահովելու համար:

Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից. նա՛, ով ոչ մի մոմ չվառեց Հայաստանում հուլիսի սկզբին կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը Ընթացիկ տարվա 4 ամսվա ընթացքում շուրջ 12 հազար մարդ ազատվել է աշխատանքից Ամեն ինչ մերժող, բոլորին ամեն ինչում մեղադրող, իրեն հրապարակում «Փրկիչ» հռչակած վարչապետ Փաշինյանը ընդունեց, որ վիճակը աղետալի է դառնում. Չալաբյան «Մեյմանդարի» շուկայում մեքենա շրջած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն․ կան ձերբակալվածներ (տեսանյութ) Բանկերում հերթերից խուսափելու համար հավելյալ աշխատակազմ կներգրավեն, գործառնական ժամը երկարացվի. Մարուքյան Միշտ հարգանք եմ ունեցել երկրի ղեկավարի ինստիտուտի նկատմամբ, բայց սա չի մտնում այդ ինստիտուտի մեջ, որևէ ձևաչափով. Հովհաննես Հարությունյանը՝ Փաշինյանի մասին ՄԻԵԴ-ի կարծիքը տագնապ առաջ բերեց «հեղափոխության» շրջանում. այն կանխատեսելի դարձրեց Վենետիկից սպասվող կարծիքի բովանդակությունը. քաղաքագետ Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը` երբեք (լուսանկարներ) «Մեյմանդարի» շուկայում ոստիկանությունն իրականացրել է հատուկ գործողություն․ կան ձերբակալվածներ Դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը «Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ Եվս մի նվեր Ալիևին այսօր մատուցեց Նիկոլ Փաշինյանը՝ իր «պրոտեժե» Տաթևիկ Ռևազյանի միջոցով. Միհրդատ Մադաթյան (լուսանկար) Նիկոլը զգո՞ւմ է, որ հրաժարական տալու իսկը ժամանակն է. Կարեն Վրթանեսյան Գորիսից ուղղաթիռով Երևան է տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխա․ վիճակը ծանր է Շարունակվում է ԱԺ հերթական քառօրյան (ուղիղ) Եվս 515 վարակման նոր դեպք և 12 մահվան դեպք Հայաստանում. վարակվածների թիվը հասավ 10524-ի Արտակարգ պատահար Մերձավանում. վնասվել է ջրատարը, գյուղի ջրամատակարարման համակարգ են ներթափանցել կեղտաջրեր Ցավոք Հայաստանում գրանցվեց Կավասակի սինդրոմի առաջին դեպքը 4-ամյա երեխայի մոտ․ նրա վիճակը միջին ծանրության է. Արսեն Թորոսյան «Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան ձերբակալվածներ (տեսանյութ) Պենտագոնը ցույցերի ֆոնին Վաշինգտոնի շրջան է ուղարկել 1,6 հազար զինվորականների «Փաստ». Խորհրդարանն արձակուրդ կգնա ավելի ուշ. ամռանն արտահերթերի պակաս չի լինելու «Հրապարակ». Փորձում են պոլիկլինիկաների կուրացիան վերցնել իրենց ձեռքը Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». ՍԴ-ն Քոչարյանի գործով որոշումը կկայացնի օգոստոսին. այն կլինի հօգուտ Քոչարյանի՞ «Փաստ». «Սա վերջին երկու տարվա խայտառակ գործունեության, ավելին՝ անգործության հետևանքն է» «Հրապարակ». «Իմ քայլում» բոլորը շունչը պահած սպասում են, թե իրավապահներն «անհնազանդներից» ում վրա ինչ դոսյե կհավաքեն Լույս չի լինելու Երևանում և 3 մարզում «Փաստ». Վենետիկի հանձնաժողովից պատասխանը կգա հունիսի կեսերին. Իշխանությունը ժամանակ չի կորցնում «Հրապարակ». Անի Սամսոնյանին շանտաժի են ենթարկում իշխանության ներկայացուցիչները. Նույնիսկ անուններ են հնչում Ինչպիսի եղանակ է սպավում Հայաստանում առաջիկա օրերին Դե արի ու մի մտածիր՝ վարչապետը դրսեւորում է ծայրահեղ անպատասխանատվություն՝ վտանգելով այլոց առողջությանը. Ավետիք Իշխանյան Պարետի որոշմամբ՝ ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները Վարչապետը ֆեյսբուքից հեռացրեց իր գրառումը եւ ուղիղ միացումը ընտանեկան խնջույքից (լուսանկարներ). News.am Այս ամբողջ թատրոնը ցույց տալու համար է, որ անկարգ ժողովուրդը չի լսում մեծն առաջնորդին. Կարեն Վրթանեսյան Լճաշենում կորոնավիրուսով վարակված 6 անձ կա. վարակվել են հուղարկավորության ժամանակ «Հեղափոխության» անվան տակ հետևողականորեն կազմաքանդվում է ամեն բան, ինչը կապ ունի ազգայինի հետ. Գարեգին Պետրոսյան Եկեք ֆիքսենք, որ այս պահին Փաշինյան ընտանիքում ավելի շատ վիրուսակիր կա, քան «Գլորիա» ֆաբրիկայում. Անահիտ Կարապետյան Ոստիկանները ներխուժել են բնակարան՝ ապօրինի վտարում իրականացնելու․ ահազանգ «Մեդիա պաշտպանը» կոչ է անում թեստավորել վարչապետի հետ շփում ունեցած բոլոր լրագրողներին Կողաշրջված բեռնատարի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով Հրապարկվել են հասցեները, որոնցում վթարով պայմանավորված կդադարեցվի ջրամատակարարումը ICAO-ն հանձնարարականներ է մշակել ավիաուղեւորների համար Փաշինյանը անազատության մեջ է պահում Քոչարյանին, որպեսզի համագործակցի «կոնստրուկտիվ» Ալիևի հետ Համարանիշերի գողություններ. վերադարձը՝ միայն գումարով. Hetq.am Նուբարաշենի հոգեբուժարանում կորոնավիրուսով վարակվածության 49 հաստատված դեպք կա. կատարվել է 307 թեստավորում Արզնիի ջրաղբյուրի պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված ջրանջատում Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում Պետք է մատիցս հոտ քաշեի, իմանայի, թե դու ի՞նչ ես որոշել. Սերգեյ Բագրատյանը՝ փոխնախարարին Այդ պացիենտը ապրիլի 15-ից մինչ օրս միացված է թոքերի օդափոխության սարքին. Գեւորգ Սիմոնյանը դեպք պատմեց ԱԱԾ-ն բացահայտել է բակում Հունիսի 1-ը նշածների ինքնությունը Լուսանկարում պատկերված անձը ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում է Տաթեւիկ Ռեւազյանն անլուրջ է վերաբերվել իր գործին, այսօր առնվազն պետք է տեսնեինք նրա հրաժարականը. Գորգիսյան Հունիսի 1–ի դրությամբ ՌԴ–ից դեպի ՀՀ վերադարձի ցանկություն են հայտնել 16 հազարից ավելի քաղաքացի Կորոնավիրուսով վարակվելու ութ նոր դեպք՝ Արցախում ՀՀ ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է շուկաներին հարող տարածքներում գործող հանրային սննդի, իրացման կետեր.ՍԱՏՄ Ֆրանսիայում սկսում են կարանտինից դուրս գալու երկրորդ փուլը Ոչինչ չի արվել. չհամարձակվեք նորից նախկինների վրա գցել. Հակոբ Ճաղարյան Գծային կայծակի հարվածը Երևանում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ավստրիայի Ազգային Խորհուրդը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. բարի գալուստ եվրոպական «սև ցուցակ». Արմեն Աշոտյան Մահացածների տվյալների արտահոսքի վերաբերյալ դիմել ենք իրավապահներին. ԱՆ խոսնակ ԱԺ-ն լրացուցիչ նիստ անցկացնելու որոշում ընդունեց Հայկական ավիաընկերություններին արգելել են թռչել դեպի Եվրոպա Դիմակի բիզնեսն այսօր երկու մարդու ձեռքում է՝ Աննա Հակոբյանի և Սամվել Ալեքսանյանի. Վոլոդյա Հովհաննիսյան (տեսանյութ) Փաշինյանի տապալումը կանխատեսելի էր բոլոր առումներով, համավարակը այն արագացրեց. Գարեգին Պետրոսյան (տեսանյութ) Նախագահ Թրամփը հայտարարեց, որ զորքեր է մտցնում ամերիկյան քաղաքներ՝ խռովությունները մարելու համար․ Հայկ Մարտիրոսյան Մենք պետք է ոտքի կանգնենք և դուրս շպրտենք Նիկոլին ու իր վարչակազմին՝ ուղարկելով բանտախուց. Մարինա Խաչատրյան (տեսանյութ) Ջրատարում գտել են 70-75 տարեկան կնոջ դի. Հագին եղել է սեւ շրջազգեստ. ճանաչողներին խնդրում ենք արձագանքել (լուսանկար 18+) Վաղը ապրանքս բերելու եմ, տենամ ով է փակում շուկան. բահերով կհելնենք ձեր դեմը. «Մեյմանդարի» շուկայում իրավիճակը թեժացավ (տեսանյութ) Պոպուլի՞ստ է Փաշինյանը. թեստը դրական արդյունք է ցույց տվել Հակահամաճարակային անվտանգության միջոցառումներն առավել խստացվում են․ Ոստիկանություն Մայր Աթոռում տեղի կունենա բժիշկների օրհնության կարգ «Մեյմանդար»-ում խախտվել են հակահամաճարակային կանոնները. գյուղացիները դեմ են մեկ օրով շուկայի փակմանը Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում. Սամվել Մարտիրոսյան Արդեն ակնհայտ է, որ պատասխանատուները տապալել են գործընթացը, և իրավիճակը գնալով աղետալի է դառնում. Արշավիր Ղարամյան Խորհրդարանը քննարկեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագծի փոփոխությունները Սևանի ափամերձ հատվածի շենք-շինությունների ապամոնտաժումը բողոքների պատճառ է դառնում 26-ամյա երիտասարդն ու 23-ամյա աղջիկը այրել են Թումանյան-Նալբանդյան խաչմերուկի 4 աղբամանները, վնասել սուպերմարկետի ապակիները ՀՀ ՊՆ ծառայողը կասկածվում է 10 մլն դրամ և 3 մլն դրամ արժողության ոսկյա զարդեր գողանալու մեջ (տեսանյութ). Shamshyan.com