Երևան, 03.Հունիսի.2020, 00:00
Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից. նա, ով ոչ մի մոմ չվառեց Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը` երբեք (լուսանկարներ) Եվս 515 վարակման նոր դեպք և 12 մահվան դեպք Հայաստանում. վարակվածների թիվը հասավ 10524-ի Պոպուլի՞ստ է Փաշինյանը. թեստը դրական արդյունք է ցույց տվել «Մեյմանդար»-ում խախտվել են հակահամաճարակային կանոնները. գյուղացիները դեմ են մեկ օրով շուկայի փակմանը Նոր հակառեկորդ. 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 517, մահացել՝ 19 մարդ ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. օրակարգում են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները (ուղիղ) Երկրին է մոտենում ֆուտբոլի դաշտի չափսեր ունեցող աստղակերպ Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխան գիտակցության է եկել

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 320 000-ը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 920 հազարից: Արմենպրեսի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 320 հազարից: Ապաքինվել է 1 միլիոն 928 հազար 023 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 550 հազար 630 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 92 հազար 034 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 299 հազար 941 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 837:

Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 278 հազար 188 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 709:

Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիային շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 255 հազար 368-ի, մահացածներինը՝ 16 հազար 853-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 246 հազար 406 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 34 հազար 796: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 225 հազար 886, մահերինը՝ 32 հազար 007: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 179 հազար 927 է, մահացածներինը՝ 28 հազար 239:

Գերմանիայում 177 հազար 289 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 123 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 150 հազար 593-ի, մահացածներինը՝ 4 հազար 171-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 124 հազար 603-ի: Վերջին մեկ օրում 2 հազարից ավելի վարակի նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 119 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Չինաստանն առանձնանում է 82 հազար 960 ընդհանուր, 6 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։ 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 702-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 35 հազար 606, մահերինը՝ 15: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 063 է, մահացածներինը՝ 227:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 16 հազար 764-ի, մահացածներինը՝ 121-ի: Եգիպտոսում 12 հազար 764 հաստատված դեպք կա, մահացել է 645 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 554 վարակվածության, 127 մահվան դեպք: Լիբանանում կա 954 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Միշուստինը վերադարձել է վարչապետի իր աշխատանքային պարտականություններին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վերադարձել է աշխատանքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է Կրեմլի կայքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որն անվավեր է ճանաչում փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին վարչապետի պաշտոնակատար նշանակելու մասին փաստաթուղթը:

Ապրիլի վերջին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում առաջարկել էր իր տեղակալ Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը, որից հետո նա տեղափոխվել էր հիվանդանոց:

Ավելի վաղ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել էր, որ վարչապետն ապաքինվում է և հույս էր հայտնել, որ նա շուտով կվերադառնա աշխատանքային գրասենյակ:

Գերմանիայում վարակի բռնկման նոր օջախներ են ի հայտ եկել

Գերմանիայում կորոնավիուսի սահմանափակումները մեղմացնելուց հետո վարակի նոր օջախներ են ի հայտ եկել, այս անգամ մսամթերքի արտադրության գործարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ Ներքին Սաքսոնիայի դաշնային երկրամասում գտնվող Դիսսեն քաղաքում իշխանությունների որոշմամբ դադարեցվել է մսամթերք արտադրող խոշոր ընկերություններից մեկի աշխատանքը: Այնտեղ 90-ից ավելի աշխատակից վարակվել է: 

Մի քանի օր առաջ կրկին մսամթերքի արտադրության գործարանում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են արձանագրվել Կոսֆելդ քաղաքում: Այնտեղ 150-ից ավելի աշխատակցի մոտ վարակի դեպք էր գրանցվել: 

Նշվում է, որ Բեռլինում կորոնավիրուսի հարցերով կառավարական կոմիտեն նիստ է հրավիրել իրավիճակը քննարկելու համար: 

Բոլոր վարակվածները մեկուսացվել են:

Համավարակը Եվրոպայում փլուզել է ավտոշուկան

Կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է խոշորածավալ փլուզման Եվրոպայի ավտոշուկայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ 2020 թվականի ապրիլին, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ԵՄ-ում թեթև մարդատար ավտոմեքենաների վաճառքը նվազել է 76.3 տոկոսով: Տվյալները ներկայացրել է Ավտոմոբիլների եվրոպական արտադրողների ասոցիացիան: Նրա տվյալներով, սա ամսվա ամենաուժեղ անկումն է:

2020 թվականի 4 ամսվա կտրվածքով Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքն անկում է ապրել 38.5 տոկոսով: Վիճակագրության մեջ ներառված են ԵՄ անդամ երկրները, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան: Վաճառքի գրեթե ամբողջական դադարեցում է նկատվում Իտալիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում:

Դրա հետ մեկտեղ, զգալի անկում են ապրել նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալները, հատկապես տուժել են այն երկրները, որտեղ կորոնավիրուսի դեմ պայքարի ամենախիստ պահանջներն են եղել, Իտալիա (97,6 տոկոս անկում), Իսպանիա (96,5 տոկոս), Բելգիա (90,1տոկոս), Ֆրանսիա (88,8 տոկոս), Իռլանդիա (96,1 տոկոս), Գերմանիա (61,1 տոկոս):

Շուկայի փլուզման պատճառ է դարձել մի քանի շաբաթով արտադրության ամբողջական դադարեցումը, ինչպես նաև դիլերային կենտրոնների փակումը:

Համաշխարհային առաջնորդները միասնականության կոչ են անում կորոնավիրուսի դեմ պայքարում

Համաշխարհային առաջնորդները, որոնք հավաքվել են պատմության մեջ առաջին անգամ առցանց ձևաչափով անցկացվող Առողջապահության համաշխարհային վեհաժողովի շրջանակում, կոչ են արել երկրներին միավորվել կորոնավիրուսի դեմ պայքարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով իր ելույթով բացեց վեհաժողովը, հանդես է եկել խիստ նախազգուշացմամբ: Նրա կարծիքով, աշխարհի երկրները կբախվեն շոշափելի վախի ու անվտանգության բացակայության խնդրին, եթե մահացու վտանգավոր հիվանդությունը չկանգնեցվի բոլոր տեղերում: Գուտերեշն ընդգծել է, որ համավարակի հետևանքները կարող են ավելի կործանարար լինել:

«Մեր ուժերը պետք է գնահատել առողջապահական ամենաթույլ համակարգերով: Զարգացող աշխարհի պաշտպանությունն առատաձեռնության ու բարեգործության հարց չէ, այլ լուսավորյալ անձնական շահ: Գլոբալ Հյուսիսը չի կարող հաղթահարել COVID-19-ը, եթե միևնույն ժամանակ գլոբալ Հարավը չհաղթահարի»,- նշել է նա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քննադատությունների թիրախում է հայտնվել ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի կողմից: ԱՄՆ-ն ապրիլին դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը:

Մոսկովյան հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսը հաղթահարած 100 տարեկանից բարձր երկու կին

Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկից դուրս է գրվել 100 տարեկանից բարձր երկու կին: Նրանք վարակված են եղել կորոնավիրուսով և հաջող բուժում են անցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կորոնավիրուսը հատուկ վտանգավոր է ավագ սերնդի համար՝ 65 տարեկանից բարձր անձանց: Տարիքի հետ իմունային համակարգը թուլանում է, կուտակվում են մի շարք հիվանդություններ, խորանում է ինֆեկցիոն հիվանդությունների ընթացքը: Չնայած բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներին, վարակը երբեմն հասնում է բարձր տարիքի մարդկանց: Այդուհանդերձ, ես ուրախ եմ հայտնել, որ մեր հիվանդանոցում 100 տարեկանից բարձր կորոնավիրւսով վարակված 2 կին բուժման հաջող ընթացք են ունեցել և դուրս գրվել հիվանդանոցից: Նրանց առողջության նկատմամբ վերահսկողությունը կշարունավի վերականգնողական հիվանդանոցում»,-ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարիանա Լիսենկոն:

Նշվում է, որ կին պացիենտներից մեկը վերջերս դարձել է 101 տարեկան: Նա ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Մյուս պացիենտը կես տարով մեծ է առաջինից, Հայրենական մեծ պատերազմի մասնակից է: Բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը:

Թրամփը ԱՀԿ-ի ֆինանսավորումը շարունակելու համար պահանջներ է ներկայացրել

Վաշինգտոնն ամբողջությամբ կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը և կվերանայի իր անդամակցությունը, եթե կազմակերպությունը 30 օրվա ընթացքում չանցկացնի բարեփոխումներ, որոնք պահանջում է ԱՄՆ-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակում՝ ուղղված ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսին: Սպիտակ տան ղեկավարի խոսքով, իրենք անցկացրել են հետաքննություն՝ կապված կորոնավիրուսի տարածման առնչությամբ ԱՀԿ-ի անհաջող արձագանքին:

«Մեր ստուգումները ցույց են տվել բազմաթիվ լուրջ մտահոգություններ, որոնց մասին ես բարձրաձայնել եմ վերջին շրջանում և վերհանել եմ նորերը, որոնց պետք է ԱՀԿ-ն արձագանքեր»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը ԱՀԿ-ից պահանջում է քայլեր ձեռնարկել նկատելի բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, որի թվում է նաև Չինաստանից անկախ լինելը:

«Ակնհայտ է, որ համավարակին կազմակերպության արձագանքի հետ կապված սխալներն աշխարհի համար չափազանց թանկ արժեցան»,- նշել է նախագահը:

Էս անմեղսունակը պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն ա մեր երկրի. հրամաններ ա տալու, հետո փորձի ջնջել. Վազգեն Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին «Մեյմանդարի» շուկան փակվել է, որպեսզի Գարիկ Սարգսյանի ընկերների շուկան գործի՞. Politik.am ԱՀ նախագահը պարետատան հետ հանդիպմանը քննարկել է սահմանին թեստավորման լաբորատորիա ունենալու հարցը Կորոնավիրուս կոչված հիվանդությունը այն լակմուսի թուղթն է, որ մեզ համար պարզաջրեց գործող կառավարության անկարողությունը. Բագրատյան Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան Այսքանից հետո նա բարոյական իրավունք ունի՞ մեղադրելու Նախագահ Քոչարյանին՝ երկրում կարգուկանոն հաստատելու համար. Ն. Մանթաշյան Փաշինյանի արհեստական ռեյտինգը այլևս գոյություն չունի, փաստացի ժողովուրդը երես է թեքել նրանից. Կորյուն Գրիգորյան Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից. նա, ով ոչ մի մոմ չվառեց Հայաստանում հուլիսի սկզբին կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը Ընթացիկ տարվա 4 ամսվա ընթացքում շուրջ 12 հազար մարդ ազատվել է աշխատանքից Ամեն ինչ մերժող, բոլորին ամեն ինչում մեղադրող, իրեն հրապարակում «Փրկիչ» հռչակած վարչապետ Փաշինյանը ընդունեց, որ վիճակը աղետալի է դառնում. Չալաբյան «Մեյմանդարի» շուկայում մեքենա շրջած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն․ կան ձերբակալվածներ (տեսանյութ) Բանկերում հերթերից խուսափելու համար հավելյալ աշխատակազմ կներգրավեն, գործառնական ժամը երկարացվի. Մարուքյան Միշտ հարգանք եմ ունեցել երկրի ղեկավարի ինստիտուտի նկատմամբ, բայց սա չի մտնում այդ ինստիտուտի մեջ, որևէ ձևաչափով. Հովհաննես Հարությունյանը՝ Փաշինյանի մասին ՄԻԵԴ-ի կարծիքը տագնապ առաջ բերեց «հեղափոխության» շրջանում. այն կանխատեսելի դարձրեց Վենետիկից սպասվող կարծիքի բովանդակությունը. քաղաքագետ Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը` երբեք (լուսանկարներ) «Մեյմանդարի» շուկայում ոստիկանությունն իրականացրել է հատուկ գործողություն․ կան ձերբակալվածներ Դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը «Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ Եվս մի նվեր Ալիևին այսօր մատուցեց Նիկոլ Փաշինյանը՝ իր «պրոտեժե» Տաթևիկ Ռևազյանի միջոցով. Միհրդատ Մադաթյան (լուսանկար) Նիկոլը զգո՞ւմ է, որ հրաժարական տալու իսկը ժամանակն է. Կարեն Վրթանեսյան Գորիսից ուղղաթիռով Երևան է տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխա․ վիճակը ծանր է Շարունակվում է ԱԺ հերթական քառօրյան (ուղիղ) Եվս 515 վարակման նոր դեպք և 12 մահվան դեպք Հայաստանում. վարակվածների թիվը հասավ 10524-ի Արտակարգ պատահար Մերձավանում. վնասվել է ջրատարը, գյուղի ջրամատակարարման համակարգ են ներթափանցել կեղտաջրեր Ցավոք Հայաստանում գրանցվեց Կավասակի սինդրոմի առաջին դեպքը 4-ամյա երեխայի մոտ․ նրա վիճակը միջին ծանրության է. Արսեն Թորոսյան «Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան ձերբակալվածներ (տեսանյութ) Պենտագոնը ցույցերի ֆոնին Վաշինգտոնի շրջան է ուղարկել 1,6 հազար զինվորականների «Փաստ». Խորհրդարանն արձակուրդ կգնա ավելի ուշ. ամռանն արտահերթերի պակաս չի լինելու «Հրապարակ». Փորձում են պոլիկլինիկաների կուրացիան վերցնել իրենց ձեռքը Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». ՍԴ-ն Քոչարյանի գործով որոշումը կկայացնի օգոստոսին. այն կլինի հօգուտ Քոչարյանի՞ «Փաստ». «Սա վերջին երկու տարվա խայտառակ գործունեության, ավելին՝ անգործության հետևանքն է» «Հրապարակ». «Իմ քայլում» բոլորը շունչը պահած սպասում են, թե իրավապահներն «անհնազանդներից» ում վրա ինչ դոսյե կհավաքեն Լույս չի լինելու Երևանում և 3 մարզում «Փաստ». Վենետիկի հանձնաժողովից պատասխանը կգա հունիսի կեսերին. Իշխանությունը ժամանակ չի կորցնում «Հրապարակ». Անի Սամսոնյանին շանտաժի են ենթարկում իշխանության ներկայացուցիչները. Նույնիսկ անուններ են հնչում Ինչպիսի եղանակ է սպավում Հայաստանում առաջիկա օրերին Դե արի ու մի մտածիր՝ վարչապետը դրսեւորում է ծայրահեղ անպատասխանատվություն՝ վտանգելով այլոց առողջությանը. Ավետիք Իշխանյան Պարետի որոշմամբ՝ ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները Վարչապետը ֆեյսբուքից հեռացրեց իր գրառումը եւ ուղիղ միացումը ընտանեկան խնջույքից (լուսանկարներ). News.am Այս ամբողջ թատրոնը ցույց տալու համար է, որ անկարգ ժողովուրդը չի լսում մեծն առաջնորդին. Կարեն Վրթանեսյան Լճաշենում կորոնավիրուսով վարակված 6 անձ կա. վարակվել են հուղարկավորության ժամանակ «Հեղափոխության» անվան տակ հետևողականորեն կազմաքանդվում է ամեն բան, ինչը կապ ունի ազգայինի հետ. Գարեգին Պետրոսյան Եկեք ֆիքսենք, որ այս պահին Փաշինյան ընտանիքում ավելի շատ վիրուսակիր կա, քան «Գլորիա» ֆաբրիկայում. Անահիտ Կարապետյան Ոստիկանները ներխուժել են բնակարան՝ ապօրինի վտարում իրականացնելու․ ահազանգ «Մեդիա պաշտպանը» կոչ է անում թեստավորել վարչապետի հետ շփում ունեցած բոլոր լրագրողներին Կողաշրջված բեռնատարի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով Հրապարկվել են հասցեները, որոնցում վթարով պայմանավորված կդադարեցվի ջրամատակարարումը ICAO-ն հանձնարարականներ է մշակել ավիաուղեւորների համար Փաշինյանը անազատության մեջ է պահում Քոչարյանին, որպեսզի համագործակցի «կոնստրուկտիվ» Ալիևի հետ Համարանիշերի գողություններ. վերադարձը՝ միայն գումարով. Hetq.am Նուբարաշենի հոգեբուժարանում կորոնավիրուսով վարակվածության 49 հաստատված դեպք կա. կատարվել է 307 թեստավորում Արզնիի ջրաղբյուրի պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված ջրանջատում Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում Պետք է մատիցս հոտ քաշեի, իմանայի, թե դու ի՞նչ ես որոշել. Սերգեյ Բագրատյանը՝ փոխնախարարին Այդ պացիենտը ապրիլի 15-ից մինչ օրս միացված է թոքերի օդափոխության սարքին. Գեւորգ Սիմոնյանը դեպք պատմեց ԱԱԾ-ն բացահայտել է բակում Հունիսի 1-ը նշածների ինքնությունը Լուսանկարում պատկերված անձը ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում է Տաթեւիկ Ռեւազյանն անլուրջ է վերաբերվել իր գործին, այսօր առնվազն պետք է տեսնեինք նրա հրաժարականը. Գորգիսյան Հունիսի 1–ի դրությամբ ՌԴ–ից դեպի ՀՀ վերադարձի ցանկություն են հայտնել 16 հազարից ավելի քաղաքացի Կորոնավիրուսով վարակվելու ութ նոր դեպք՝ Արցախում ՀՀ ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է շուկաներին հարող տարածքներում գործող հանրային սննդի, իրացման կետեր.ՍԱՏՄ Ֆրանսիայում սկսում են կարանտինից դուրս գալու երկրորդ փուլը Ոչինչ չի արվել. չհամարձակվեք նորից նախկինների վրա գցել. Հակոբ Ճաղարյան Գծային կայծակի հարվածը Երևանում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ավստրիայի Ազգային Խորհուրդը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. բարի գալուստ եվրոպական «սև ցուցակ». Արմեն Աշոտյան Մահացածների տվյալների արտահոսքի վերաբերյալ դիմել ենք իրավապահներին. ԱՆ խոսնակ ԱԺ-ն լրացուցիչ նիստ անցկացնելու որոշում ընդունեց Հայկական ավիաընկերություններին արգելել են թռչել դեպի Եվրոպա Դիմակի բիզնեսն այսօր երկու մարդու ձեռքում է՝ Աննա Հակոբյանի և Սամվել Ալեքսանյանի. Վոլոդյա Հովհաննիսյան (տեսանյութ) Փաշինյանի տապալումը կանխատեսելի էր բոլոր առումներով, համավարակը այն արագացրեց. Գարեգին Պետրոսյան (տեսանյութ) Նախագահ Թրամփը հայտարարեց, որ զորքեր է մտցնում ամերիկյան քաղաքներ՝ խռովությունները մարելու համար․ Հայկ Մարտիրոսյան Մենք պետք է ոտքի կանգնենք և դուրս շպրտենք Նիկոլին ու իր վարչակազմին՝ ուղարկելով բանտախուց. Մարինա Խաչատրյան (տեսանյութ) Ջրատարում գտել են 70-75 տարեկան կնոջ դի. Հագին եղել է սեւ շրջազգեստ. ճանաչողներին խնդրում ենք արձագանքել (լուսանկար 18+) Վաղը ապրանքս բերելու եմ, տենամ ով է փակում շուկան. բահերով կհելնենք ձեր դեմը. «Մեյմանդարի» շուկայում իրավիճակը թեժացավ (տեսանյութ) Պոպուլի՞ստ է Փաշինյանը. թեստը դրական արդյունք է ցույց տվել Հակահամաճարակային անվտանգության միջոցառումներն առավել խստացվում են․ Ոստիկանություն Մայր Աթոռում տեղի կունենա բժիշկների օրհնության կարգ