Երևան, 26.Մայիսի.2020, 00:00
Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը․ ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել Գուրգեն Մարգարյանի գործով Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը կրկին հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի անցկացումը հարցականի տակ է (ուղիղ) Մեկ օրում 289 դեպք. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 7402-ի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սանի և 6 աշխատակցի մոտ հաստատվել է COVID-19․ նրանք մեկուսացված են Սթափվե՛ք. մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան Նոր հակառեկորդ. Հայաստանում 1 օրում վարակվել է 452 մարդ, վարակակիրների ընդհանուր թիվն անցավ 7000-ից ՔԿ-ն պարզաբանում է ներկայացրել Քաջարանում անձի առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոքները հետ են վերցնում Չի ստացվում միտում չտեսնել, որ գործը հենց Արմեն Դանիելյանին է մակագրվել. Արամ Վարդևանյան

Համավարակի ազդեցությունը տնտեսության վրա․ առաջին եռամսյակ

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ հիմնական տնտեսական ցուցանիշներում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ Նկատվե՞լ է, արդյոք, տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել՝ երկրորդ եռամսյակում սոցիալ-տնտեսական արդյունքների վրա համավարակի ազդեցության հնարավոր մեղմման համար։ Այդ առումով ի՞նչ դեր ունեցան ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները։ Այս հարցերի շուրջ ՀՀ-ն զրուցել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։

 

–Պարոն Վարդանյան, ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ընթացիկ տարվա առաջին եռամսյակի հիմնական տնտեսական ցուցանիշներում։ Նկատվե՞լ է, արդյոք, տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը, արտակարգ դրություն սահմանելը։

–Ըստ պաշտոնական վիճակագրության՝ առաջին եռամսյակում արձանագրվել են ինչպես դրական, այնպես էլ բացասական միտումներ։ Բացասական փոփոխությունների մի մասը պայմանավորված է արտաքին գործոններով, իսկ մյուսը՝ մարտից ՀՀ-ում գործունեության որոշ տեսակների դադարեցումով։ Այսպես, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 104 տոկոս (2019 թ. նույն ժամանակահատվածում՝ 106.5 տոկոս), արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.7 տոկոսով (2019 թ.՝ 106.5 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4.5 տոկոսով (2019 թ.՝ 99.8 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), շինարարության ծավալը կազմել 90.6 տոկոս (2019 թ.՝ 110.8 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), առեւտրի շրջանառությունը՝ 100.2 տոկոս (2019 թ.՝ 110.1 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), ծառայությունների ծավալը (առանց առեւտրի)՝ 105.7 տոկոս (2019 թ.՝ 117.3 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 114.8 տոկոս (2019 թ.՝ 86 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 109.2 տոկոս (2019 թ.՝ 104.3 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Մյուս երկրներում համավարակի դեմ պայքարի ձեռնարկված միջոցառումները որոշակի ներգործություն են ունեցել ՀՀ արտաքին տնտեսական գործունեության վրա։ Առաջին եռամսյակում արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 96 տոկոս (2019 թ.՝ 95 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), այդ թվում՝ արտահանում՝ 100.2 տոկոս (2019 թ.՝ 91.4 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), ներմուծում՝ 93.8 տոկոս (2019 թ.՝ 96.9 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։

ՀՀ պետական բյուջեի հիմնական ցուցանիշների մասով տեղի ունեցած փոփոխությունները մասամբ կարող են պայմանավորված լինել համավարակի ազդեցությամբ։ Այսպես, օրինակ, թեպետ բյուջեի եկամուտները նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 17.1 տոկոսով (այդ թվում հարկեր՝ 16.5 տոկոսով), այնուամենայնիվ, բացասական միտումներ են դրսեւորվել ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, շահութահարկի եւ եկամտային հարկի մասով, որոնք 2019 թ. համեմատ համապատասխանաբար կազմել են՝ 83.9 տոկոս, 78.8 տոկոս, 52.5 տոկոս եւ 86.4 տոկոս։ Այս միտումներն էական բացասական ազդեցություն կունենան 2-րդ կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտների վրա։

Այսպիսով, առաջին եռամսյակում տնտեսության մեջ նկատված բացասական միտումներից են (2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ)՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը, շինարարության ծավալի անկումը, ինչպես նաեւ որոշ ոլորտներում աճի տեմպերի նվազումը։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ մարտ ամսին հատկապես շինարարության դադարեցումը կասկածահարույց կարող է համարվել. բաց տարածքում վարակի տարածման հավանականությունը սովորաբար փոքր է։

Առաջին եռամսյակի դրական միտումներից են արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտների, միջին ամսական անվանական աշխատավարձի աճը, արտաքին առեւտրաշրջանառության մակարդակի պահպանումը գրեթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին եւ դրա կառուցվածքի բարե—լավումը. 2019 թ. արտաքին առեւտրի հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 542.8 մլն դոլար, 2020 թ.՝ 475.3, այսինքն՝ 12.5 տոկոսով բարելավվել է արտաքին առեւտրի հաշվեկշիռը։ Դրական միտումներ են նկատվել նաեւ այլ ոլորտներում։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ տնտեսության վրա համավարակի ազդեցությունն առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ նշանակալի չի եղել։ Այդ ազդեցությունն ամբողջապես կդրսեւորվի արդեն երկրորդ եռամսյակում, ինչի մասին վկայում են ապրիլ ամսվա ցուցանիշները։ Այսպես, ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 95.3 տոկոս, իսկ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2019 թ. Հունվար-ապրիլի համեմատ, 2020 թ. նույն ժամանակահատվածում նվազել է 8.7 տոկոսով, այդ թվում՝ արտահանմանը՝ 4.8 տոկոսով, ներմուծմանը՝ 10.6 տոկոսով։

 

–Ի՞նչ դեր ունեցան ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները համավարակի առաջացրած սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հաղթահարման համար։

–Կառավարության գործադրած ջանքերից որոշների արդյունքները (ուսանողների կրթաթոշակների, կումունալ վճարների եւ այլնի մասով) արդեն իսկ շոշափելի են շահառուների համար, իսկ տնտեսության մասով դրանց արդյունավետությունը կարող է գնահատվել երկրորդ եռամսյակի արդյունքներն ամփոփելուց հետո։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում դրանք կարող են չապահովել սպասվելիք արդյունքներ, որովհետեւ մեր տնտեսությունը հիմնականում «դանդաղաշարժ» է, ոչ ինովացիոն եւ, հետեւաբար, արագորեն չի կարող արձագանքել առաքման գլոբալ շղթաների, համավարակով պայմանավորված, արմատական վերադասավորումների գործընթացներին։ Ընդ որում, այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն տեխնոլոգիական համապատասխան լուծումներին, այլեւ մարքեթինգային եւ այլ բնույթի խնդիրներին, ինչի համար կպահանջվի բավական ժամանակ։ Կանխատեսումներն այս պարագայում անտեղի են, իսկ տնտեսական կորուստները հնարավոր կլինի համեմատաբար բարձր ճշգրտությամբ հաշվարկել միայն պաշտոնական վիճակագրական տվյալների հրապարակումից հետո։

 

–Ի՞նչ լրացուցիչ քայլեր պետք է ձեռնարկել՝ երկրորդ եռամսյակում սոցիալ-տնտեսական արդյունքների վրա համավարակի ազդեցության հնարավոր մեղմման համար։

–Առաջին հերթին նպատակահարմար կարող է դիտարկվել բյուջետային ծախսերի մեծացումը, ինչը, բնականաբար, կհանգեցնի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պարտքի ավելացմանը։ Որպես ծախսերի մեծացման հնարավոր աղբյուր կարող է դիտարկվել նաեւ փողի էմիսիան՝ որպես սահմանային մեծություն դիտարկելով միջազգային պահուստների փաստացի մեծությունը։ ՀՀ կառավարությունն արդեն իսկ գործադրել է միջոցառումների մի շարք փաթեթներ, որոնցից են նաեւ նորարարական դրամաշնորհնեըը, որոնք ցանկալի կլիներ ավելի ընդլայնել։ Բայց այստեղ մի խնդիր կա. այդ գործը չի կարելի թողնել առկա բիզնեսների նախաձեռնությանը, հարկ կլինի պետության ակտիվ միջամտությունը՝ հեռանկարային ուղղությունների, բիզնեսի նոր մոդելների զարգացման առումով։ Ընդ որում, առանց պետական—մասնավոր համագործակցության դա կլինի պակաս արդյունավետ։ Տնտեսության նոր հատվածների ձեւավորման տեսանկյունից՝ խոշոր բիզնեսի կամ խոշոր կապիտալի մասնակցությունն այլընտրանք չունի։ Ստեղծված բարդ իրադրության պայմաններում օտարերկրյա ներդրումները դեռ երկար ժամանակ սպասեցնել կտան իրենց։

Առանձին դեպքերում նպատակահարմար է ըստ տնտեսության ոլորտների առանձնահատկությունների դիտարկել ոչ սովորական լուծումներ։ Օրինակ, շինարարության անկման հաղթահարման ուղիներից մեկը կարող է լինել 2 հերթափոխով աշխատանքը, ինչով նաեւ որոշակիորեն կլուծվի, մասնավորապես, արտագնա աշխատանքի չմեկնած մարդկանց զբաղվածության հարցը։ Տնտեսության վրա սիներգիկ էֆեկտ կարող է ունենալ նաեւ «Հյուսիս-հարավ» ճանապարհի ամբողջ երկայնքով շինարարական աշխատանքների մեկնարկը։

Մարզերում սոցիալական աշխատանքների ծավալների ընդլայնումը կարող է նշանակալիորեն թեթեւացնել ժամանակավորապես գործազուրկի կարգավիճակում հայտնվածների կամ մինչեւ այդ գործազուրկ մարդկանց կենսապահովման խնդիրը։ Այս մասով, աշխատուժի պահանջարկը նույնիսկ պետք է գերազանցի նրա առաջարկին։ Մյուս կարեւոր խնդիրը, որը հարյուր–հազարավոր մարդկանց համար կենսական է, գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդիրն է. գյուղատնտեսական աշխատանքներում զբաղվածներին հնարավորինս պետք է ազատել դժվարությամբ ստեղծված բարիքի իրացման հոգսերից։ Սպառման շոկի կանխման տեսանկյունից՝ կարեւորվում է սոցիալական որոշ խմբերի (դպրոցի ուսուցիչներ, կենսաթոշակառուներ, նպաստառուներ եւ այլն) եկամուտների որոշակի բարձրացումը։

«Նատալի Ֆարմը» այն 4 ընտրյալներից է, որը պետպատվերով կորոնավիրուս է թեստավորում. Hraparak.am Ովքեր են արտոնյալները․ Lurer.com «Չեմ ցանկանում մասնակցել կեղտոտ գործընթացներին»․ Արթուր Աղաբեկյան ՃՈ-ի և պարեկապահակային ծառայության փոխարեն՝ պարեկային ծառայություն. ԱԺ-ն քննարկեց գործադիրի առաջարկը Կասեցվել է հանրային սննդի 32 օբյեկտի աշխատանքը. ՍԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել Դավիթ Բաբայանը՝ ԱՀ նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը մահացել է կորոնավիրոսի հետևանքով Փաշինյանը գնաց գյուղ և կրկին ստով փորձեց կերակրել մարդկանց․ հողը ստով չեն ջրում․ Նարեկ Մանթաշյան Լևոն Մնացականանն ազատվեց Արցախի ոստիկանապետի պաշտոնից Հեռուստացույցի ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից 5-ամյա երեխա է մահացել. Shamshyan.com Ինչպես է վիրուսը տարածվում, և որն է վարակման ամենահավանական վայրը (լուսանկարներ) Ծնողները սխալմամբ ողջ-ողջ թաղել են նորածնին Ինչպես է ստացվում, որ ես կարող եմ ներկայանալ դատական նիստին, իսկ իրենք՝ ոչ. փաստաբան (տեսանյութ) Պահանջվում է քաղաքական հասունություն և իմաստնություն․ Խոսրով Հարությունյան Ես դիմակ չեմ կրելու. եթե գտնում են, որ իրենց ողջ կյանքի փրկությունը դիմակից է կախված, թող կրելով ման գան. Գ. Պետրոսյան (տեսանյութ) ԱԺ-ն քննարկեց 4 000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում համամասնական ընտրակարգի անցնելու նախագիծը Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու մասին. Արսեն Թորոսյանը այս անգամ էլ ծաղրել է Գևորգ Գորգիսյանին «Սարալանջի» գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. ՔԿ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը․ ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել Գուրգեն Մարգարյանի գործով Կառավարությունը «ունքը սարքելու տեղը աչքն էլ տվեց-հանեց». Դավիթ Խաժակյանը՝ բանկային բարձր երաշխիքի մասին Ստորագրվեց համագործակցության հուշագիր Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորած հայրենասիրական ՀԿ-ի և «Հաղթանակած» նախաձեռնության միջև Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը կրկին հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի անցկացումը հարցականի տակ է (ուղիղ) Վրաստանում 42 000 ֆերմեր կազատվի ոռոգման ջրի վճարից Բարոյալքությունն այլևս համատարած դառնալու տենդենց է դրսևորում. կանգ առե՛ք, դադարե՛ք ոչնչացնել մեր ազգային ու բարոյական արժեհամակարգը․ Իվետա Տոնոյան Մոլդովան հանել է ավտոբուսային և երկաթգծային միջազգային ուղևորափոխադրումների արգելքը Պարզ չէ, թե ինչն է խնդիրը. թեստերն էլի վերջանո՞ւմ են, որ խնայում եք․ Կարեն Վրթանեսյան ԱՀԿ-ն դադարեցնում է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի փորձարկումը ԱԺ նախագահը դիմակ չկրելու համար Գևորգ Պետրոսյանին հայտարարեց նախազգուշացում Հայկ Մարությանը հայտարարեց՝ Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի դեպքեր կան Երեւանի ավագանին հերթական նիստն է գումարել. օրակարգում է նաեւ ԵԿՄ-ին անհատույց գույք տրամադրելու հարցը (ուղիղ) ԼԳԲՏ համայնքը սահուն կերպով վերածվում է ԼԳԲՏՊ համայնքի. ի՞նչ է դա․ Լուսինե Հարոյան (լուսանկար) Մեկ օրում 289 դեպք. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 7402-ի ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 100 000-ին Լայվերով, սելֆիներով և ծառից ծառ թռնելով անհնար է կորոնավիրուսի դեմ պայքարել. Էդ. Շարմազանով Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ) «Իրատես». Առաջիկայում «մեծ կոմբինատորն» ու նրա շրջապատը պլանավորել են «ֆեյք-մաքսանենգություն» օպերացիան «Իրատես». Պատգամավորները սրտնեղած են. դժվարությամբ են հաղորդակցվում ԿԳՄՍ-ի ու նախարարի հետ Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյան (ուղիղ) Կորոնավիրուսով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր, 48-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Արսեն Թորոսյան «Ժողովուրդ». Քննչական կոմիտեն Տիգրան Արզաքանցյանին հարցաքննության կհրավիրի «Իրատես». «Ժողովուրդ ջանը» փոխարինվեց «կոշտ հակազդեցությամբ» Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ. ինչ է կատարվում Արցախում «Հրապարակ». Փաշինյանը կարծում է, որ եթե Վարդանը «կոտրվի», մյուսների հարցը խաղուպար է լինելու «Հրապարակ». Հերթը հասել է ԵԿՄ-ին հանելուն. ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա Լույս չի լինելու Երևանի մի շարք հասցեներում «Փաստ». Քննարկվում է իշխանությունը Արմեն Սարգսյանին հանձնելու փուլային տարբերակը «Հրապարակ». Կորոնավիրուսի թեստերը վերջանո՞ւմ են. իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Պարտադիր է կանգառում դիմակ կրելը. պարետի նոր որոշումը Ստանձնելով ԲՈԿ նախագահի պաշտոնը՝ ես սահմանեցի էթիկայի բարձր շեմ. եթե ես այդ արժեքը փորձում եմ պաշտպանել, ապա դա պետք է կրեն համակարգում բոլորը. Սմբատ Գոգյան. News.am 36 ժամ ջուր չի լինելու Շենգավիթ վարչական շրջանում, այդ թվում Էրեբունի օդանավակայանում Մոր ամուսինը նվաստացրել է, ստիպել իր հետ օղի խմել․ 7-ամյա տղային տեղափոխել են մանկատուն Վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի հիմնած ընկերությունը 149 միլիոնի տենդեր է շահել Ավտովթար Արարատի մարզում․ կա տուժած. Shamshyan.com Ի՞նչ արտառոց բան կա նրա մեջ, որ կոնտրէլիտան ձգտում է իշխանության. Գարեգին Պետրոսյան Դանակահարություն Հրազդան քաղաքում․ ոստիկանները հանցագործությունը բացահայտել են թարմ հետքերով 10 փաստ, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով պահվում ապօրինի կալանքի տակ Վարչապետ փոխելու եւ նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյանը դուրս եկավ ՀՔԾ–ից Ադրբեջանցու կողմից կացնահարված հայ սպայի հարազատները պահանջում են արդարություն. Guardian-ի անդրադարձը Դատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդու կալանավորման միջնորդությունը․ պաշտպան Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել Քաջարանի ծեծկռտուքի գործով ձերբակալված երրորդ անձը ազատ արձակվեց Հայաստանում 5G չկա. ՀՀ շարժական կապի 3 օպերատորները հնարավոր է դիմեն իրավապահներին. հայտարարություն Երկու ավտոբուս ոստիկան դուբինկաներով լցվել են քաղաք․ քաջարանցիները ահազանգում են (լուսանկար) Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում է Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել․ Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվածներից երկուսը ազատ են արձակվել «Առաջին ալիք»-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք․ «Լուրերի» թողարկումն այսօրվանից կվարեն դիմակով Կորոնավիրուսով հիվանդները դադարում են վարակիչ լինել վարակվելուց 11 օր անց. հետազոտություն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Դմիտրի Պեսկովը դուրս է գրվել հիվանդանոցից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահող ֆեյքերի բանակը․ Antifake.am ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացիներ մնացել են Բագրատաշենի անցակետում. Shamshyan.com Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 26-ին Քաղաքական կամակորության հետևանքը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» COVID-19. վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 525 հազարից Արշակ Կարապետյանը կառավարության հետ համագործակցության նոր ֆրոնտ է գտել, փող է աշխատում (ցանկեր, լուսանկարներ). Yerevan.Today «Կոչ եմ անում Դիանա Գալոյանին հրաժարվել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից». նախարար․ Politik.am