Հրաձգություն Լուիզիանայում հոգեհանգստի ժամանակ․ կա 13 վիրավոր
Ամերիկյան Լուիզիանա նահանգի Բոգալուսա քաղաքում հոգեհանգստի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից 13 մարդ է տուժել, նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին հայտնում է WAFB9 հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը։
Նշվում է, որ մարդիկ հավաքված են եղել ոմն Դոմինիկ Ջեյսմի հոգեհանգստին, ով անհետ կորել էր օրեր առաջ։ Մայիսի 8-ին նրան մահացած էին գտել մեքենայում։ Նրա մահը համարվում է սպանություն, սակայն դեպքի հանգամանքները դեռևս չեն պարզվել։