Արաբական Էմիրություններում 48 հարկանի երկնաքեր է այրվում (տեսանյութ)
Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքում՝ Շարջայում, 48 հարկանի երկնաքեր է այրվում: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին կրակը տարածվել է երկնաքերի բոլոր հարկերում: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է երկնաքերում գործող ռեստորաններից մեկում:
Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարներն ու բժիշկները: