Երևան, 03.Հունիսի.2020, 00:00
Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը` երբեք (լուսանկարներ) Եվս 515 վարակման նոր դեպք և 12 մահվան դեպք Հայաստանում. վարակվածների թիվը հասավ 10524-ի Պոպուլի՞ստ է Փաշինյանը. թեստը դրական արդյունք է ցույց տվել «Մեյմանդար»-ում խախտվել են հակահամաճարակային կանոնները. գյուղացիները դեմ են մեկ օրով շուկայի փակմանը Նոր հակառեկորդ. 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 517, մահացել՝ 19 մարդ ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. օրակարգում են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները (ուղիղ) Երկրին է մոտենում ֆուտբոլի դաշտի չափսեր ունեցող աստղակերպ Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխան գիտակցության է եկել Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

«Հրապարակ». Միջադեպ «Թաղման բյուրոյում». թաղապետի եղբայրը գնացել է «հաշիվ պահանջելու»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բնակչության հատուկ սպասարկման ՀՈԱԿ-ի՝ «թաղման բյուրոյի» տնօրեն Արման Իսկանդարյանի եւ մի խումբ անձանց մասնակցությամբ որոշ ժամանակ առաջ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։

Մեր տեղեկություններով՝ Իսկանդարյանն աշխատանքից հեռացրել է Շենգավիթի գերեզմանատան վարիչին՝ Դավիթ Ախտոյանին, որը Թոխմախի Մհերի՝ Մհեր Սեդրակյանի սանիկն է, սակայն Սեդրակյանը, ասում են, նրա անունը լսել չի ուզում։ Ախտոյանն ինչոր մախինացիաներ է թույլ տվել, «իրեն լավ չի պահել», եւ Իսկանդարյանը որոշել է ազատվել անհաջող կադրից։ Ախտոյանի ազատումը, սակայն, ծանր են տարել Շենգավիթի թաղապետարանում։

Մասնավորապես՝ 27-ամյա թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի եղբայրը, նրա տեղակալն ու էլի մի քանի հոգի որոշել են գնալ «թաղման բյուրո» եւ Իսկանդարյանից հաշիվ պահանջել, թե ինչու է աշխատանքից ազատել իրենց մտերիմին։ Թեպետ՝ ասացին, որ անձնական խնդիր էլ է եղել Իսկանդարյանի եւ Մկրտչյանի միջեւ։ Մեզ պատմեցին, որ 5-6 հոգով մտել են Իսկանդարյանի աշխատասենյակ, որտեղ վերջինս իր տեղակալի հետ է եղել, փորձել են հաշիվ պահանջել, սակայն կարճ խոսակցությունից հետո հեռացել են։ Մենք փորձեցինք միջադեպի մասին պարզաբանում ստանալ կողմերից, երկուսն էլ, հավանաբար, «տղայական ինքնասիրությունից» ելնելով, փորձեցին հերքել։ Իսկանդարյանը հաստատեց, որ Ախտոյանին իսկապես ազատել է աշխատանքից, միջադեպի վերաբերյալ էլ ասաց, որ իրեն ոչ ոք չի կարող գալ եւ ահաբեկել։

Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ այդ «ռազբորկան» անգամ տեսագրված է։ «Չգիտեմ՝ Ձեզ նման տեղեկատվություն ով է տվել, ասեմ, որ ինձ եւ մեր հիմնարկին ոչ ոք չի կարող ահաբեկել, վախեցնել։ Ավելի ճիշտ կլինի՝ Ձեր ինֆորմատորներից ավելի ստույգ տեղեկություն ունենաք, նման բան ես չեմ հիշում, որ ինձ գան եւ փորձեն ահաբեկել։ Առհասարակ, ես երբեւէ չեմ ահաբեկվել ու չեմ ահաբեկվի»,- ասաց Արման Իսկանդարյանը։

Իսկ ինչո՞ւ է ազատել Դավիթ Ախտոյանին, ասաց․ «Էդ մարդու հաստիքն է կրճատվել որոշ ժամանակ առաջ, եւ միայն իրենը չէ, էլի մարդկանց հաստիք է կրճատվել օպտիմալացման շրջանակներում։ Մենք հիմա ավելի օպտիմալացնում ենք, շուտով կունենանք թվային համակարգ, որի արդյունքում մարդիկ կկարողանան ծրագրի միջոցով պլանշետով գերեզման ընտրել, մարդիկ գնալու են գերեզմանատուն, մենք շուտով 3-4 գերեզմանի համար մեկ վարիչ ենք նախատեսում»։ Իսկ Շենգավիթի թաղապետի կամ նրա կողմնակիցների հետ վեճ, խոսակցություն եղե՞լ է։

«Կներեք, բայց իմ գործի բնույթն այնպիսին է, որ օրվա մեջ ինձ բազմաթիվ մարդիկ կարող են տեսնել՝ լինի վրդովված, թե չվրդովված, այս կամ այն հարցով, որովհետեւ սա շատ զգացմունքային ոլորտ է։ Իսկ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի հետ լավ հարաբերություն ունեմ, նրա եղբորն էլ վաղուց եմ ճանաչում, եւ մեր միջեւ չի կարող նման բան լինել, որ նրանք վրդովված գան եւ փորձեն ինձ տեսնել այս կամ այն հարցի շուրջ։ Իսկ իմ կադրային քաղաքականության հետ կապված՝ ես եմ որոշում կայացնում, թե իմ կադրերն ովքեր պետք է լինեն։ Առավելագույնը ինձ կարող են զանգել եւ խնդրել»,- ասաց Իսկանդարյանը, սակայն, ըստ էության, չհերքելով, որ առնվազն գոնե հանդիպում-զրույց իր եւ թաղապետի կողմնակիցների միջեւ տեղի է ունեցել։

Խոսեցինք նաեւ Ռազմիկ Մկրտչյանի հետ։ Վերջինս սկսեց «չորով» հերքել։ «Նման բան չկա, ես նման տեղեկատվություն չունեմ, Ձեզ ով ասել է, իրենից հարցրեք»,- ասաց նա։ Հետո հանկարծ որոշեց ճշտել մեզնից, թե ինչպես է եղել դեպքը․ «Դուք ասացիք՝ գնացել են, ի՞նչ են արել․․․ Լավ եք նկարագրում, ես նորից եմ ասում՝ կարող եք դիմել ոստիկանություն, եթե նման բան կա։ Ես առաջին անգամ Ձեզնից եմ լսում նման բան, որ ինչ-որ մեկը մյուսի հետ հաշվեհարդար տենա։ Ես իմ տեղակալի հետ կապված՝ առաջնահերթ ասեմ, որ նման բան չէր կարա լիներ, եղբայրս չէր կարա լիներ, թե ովքեր են գնացել, Ձեր ասած՝ հաշվեհարդար տեսնելու եւ այլն եւ այլն, մեզ հետ առհասարակ կապ ունենալ չի կարող»։

Այնուհետեւ Ռազմիկ Մկրտչյանը սկսեց մեզ հետ կիսվել իր դարդերով, թե ամեն անգամ ինչ գլխացավանքի մեջ է ինքը հայտնվում, երբ մամուլն իր մասին գրում է։ «Պատասխանում ենք, էս խոսակցությունն էն ծերից մյուս ծեր ենք բերում, վերջաբանն էլ լինում ա սենսացիոն հայտարարություն, մի հատ մեծ, սիրուն նյութ են տեղադրում՝ վրեն գրած՝ սենց բան ա եղել, հետո կարդում, կարդում ենք, տակը գրած ա՝ վարչական շրջանի ղեկավարը հերքել ա, բայց չեն ասում, որ ժողովուրդը․․․ կներեք, էլի, իհարկե, մենք առավոտից իրիկուն աշխատում ենք, մեկ էլ զանգում են, բա՝ տեսե՞լ ես, սենց նյութ են գցել, ընգեր։ Կարամ, չէ՞, սենց ուղիղ ասեմ, ընգեր»,- «ընգերականի» անցավ Շենգավիթի թաղապետը, որին հորդորեցինք, որ այնքան էլ չարժե «ընգերով» դիմել լրագրողին։

«Կներեք, Ձեր անունն ինչպե՞ս էր․․․ հա, Վահե ջան, հիմա այդպիսի նյութ են գցում, պայմանականորեն ես արդեն ենթադրում եմ, էլի, վաղն ինչ նյութ ա լինելու՝ «Ռազմիկ Մկրտչյանի եղբայրը գնացել ա․․․ ո՞նց էր կոչվում էդ ՀՈԱԿ-ը, հա՝ «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ, գնացել ա էնտեղ՝ հաշվեհարդար տեսնելու կամ՝ պարզաբանումների ա գնացել՝ ոնց ուզում եք՝ վերնագիրը դրեք․․․ լինում ա դեպքեր, որ զանգահարում են, ասում են՝ Ձեր հորաքույրը կամ․․․ ասում եմ՝ ես, ճիշտն ասած, չունեմ տենց բարեկամ։ Բայց էս պարագայում ունեմ եղբայր, իրոք։ Ու մեկ էլ եղբայրդ զանգելու ա, թե էս ինչ ա եղել»,- իր ծանր առօրյան նկարագրեց Շենգավիթի թաղապետը։ Վերջում էլ դժգոհեց, որ ինքն առավոտից երեկո աշխատում է, իսկ մենք՝ լրագրողներս, անընդհատ փորձում ենք իրեն ինչ-որ բաների մեջ ներքաշել»:

Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք թերթի այսօրվա համարում:

Բանկերում հերթերից խուսափելու համար հավելյալ աշխատակազմ կներգրավեն, գործառնական ժամը երկարացվի. Մարուքյան Միշտ հարգանք եմ ունեցել երկրի ղեկավարի ինստիտուտի նկատմամբ, բայց սա չի մտնում այդ ինստիտուտի մեջ, որևէ ձևաչափով. Հովհաննես Հարությունյանը՝ Փաշինյանի մասին ՄԻԵԴ-ի կարծիքը տագնապ առաջ բերեց «հեղափոխության» շրջանում. այն կանխատեսելի դարձրեց Վենետիկից սպասվող կարծիքի բովանդակությունը. քաղաքագետ Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը` երբեք (լուսանկարներ) «Մեյմանդարի» շուկայում ոստիկանությունն իրականացրել է հատուկ գործողություն․ կան ձերբակալվածներ Դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը «Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ Եվս մի նվեր Ալիևին այսօր մատուցեց Նիկոլ Փաշինյանը՝ իր «պրոտեժե» Տաթևիկ Ռևազյանի միջոցով. Միհրդատ Մադաթյան (լուսանկար) Նիկոլը զգո՞ւմ է, որ հրաժարական տալու իսկը ժամանակն է. Կարեն Վրթանեսյան Գորիսից ուղղաթիռով Երևան է տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխա․ վիճակը ծանր է Շարունակվում է ԱԺ հերթական քառօրյան (ուղիղ) Եվս 515 վարակման նոր դեպք և 12 մահվան դեպք Հայաստանում. վարակվածների թիվը հասավ 10524-ի Արտակարգ պատահար Մերձավանում. վնասվել է ջրատարը, գյուղի ջրամատակարարման համակարգ են ներթափանցել կեղտաջրեր Ցավոք Հայաստանում գրանցվեց Կավասակի սինդրոմի առաջին դեպքը 4-ամյա երեխայի մոտ․ նրա վիճակը միջին ծանրության է. Արսեն Թորոսյան «Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան ձերբակալվածներ (տեսանյութ) Պենտագոնը ցույցերի ֆոնին Վաշինգտոնի շրջան է ուղարկել 1,6 հազար զինվորականների «Փաստ». Խորհրդարանն արձակուրդ կգնա ավելի ուշ. ամռանն արտահերթերի պակաս չի լինելու «Հրապարակ». Փորձում են պոլիկլինիկաների կուրացիան վերցնել իրենց ձեռքը Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». ՍԴ-ն Քոչարյանի գործով որոշումը կկայացնի օգոստոսին. այն կլինի հօգուտ Քոչարյանի՞ «Փաստ». «Սա վերջին երկու տարվա խայտառակ գործունեության, ավելին՝ անգործության հետևանքն է» «Հրապարակ». «Իմ քայլում» բոլորը շունչը պահած սպասում են, թե իրավապահներն «անհնազանդներից» ում վրա ինչ դոսյե կհավաքեն Լույս չի լինելու Երևանում և 3 մարզում «Փաստ». Վենետիկի հանձնաժողովից պատասխանը կգա հունիսի կեսերին. Իշխանությունը ժամանակ չի կորցնում «Հրապարակ». Անի Սամսոնյանին շանտաժի են ենթարկում իշխանության ներկայացուցիչները. Նույնիսկ անուններ են հնչում Ինչպիսի եղանակ է սպավում Հայաստանում առաջիկա օրերին Դե արի ու մի մտածիր՝ վարչապետը դրսեւորում է ծայրահեղ անպատասխանատվություն՝ վտանգելով այլոց առողջությանը. Ավետիք Իշխանյան Պարետի որոշմամբ՝ ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները Վարչապետը ֆեյսբուքից հեռացրեց իր գրառումը եւ ուղիղ միացումը ընտանեկան խնջույքից (լուսանկարներ). News.am Այս ամբողջ թատրոնը ցույց տալու համար է, որ անկարգ ժողովուրդը չի լսում մեծն առաջնորդին. Կարեն Վրթանեսյան Լճաշենում կորոնավիրուսով վարակված 6 անձ կա. վարակվել են հուղարկավորության ժամանակ «Հեղափոխության» անվան տակ հետևողականորեն կազմաքանդվում է ամեն բան, ինչը կապ ունի ազգայինի հետ. Գարեգին Պետրոսյան Եկեք ֆիքսենք, որ այս պահին Փաշինյան ընտանիքում ավելի շատ վիրուսակիր կա, քան «Գլորիա» ֆաբրիկայում. Անահիտ Կարապետյան Ոստիկանները ներխուժել են բնակարան՝ ապօրինի վտարում իրականացնելու․ ահազանգ «Մեդիա պաշտպանը» կոչ է անում թեստավորել վարչապետի հետ շփում ունեցած բոլոր լրագրողներին Կողաշրջված բեռնատարի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով Հրապարկվել են հասցեները, որոնցում վթարով պայմանավորված կդադարեցվի ջրամատակարարումը ICAO-ն հանձնարարականներ է մշակել ավիաուղեւորների համար Փաշինյանը անազատության մեջ է պահում Քոչարյանին, որպեսզի համագործակցի «կոնստրուկտիվ» Ալիևի հետ Համարանիշերի գողություններ. վերադարձը՝ միայն գումարով. Hetq.am Նուբարաշենի հոգեբուժարանում կորոնավիրուսով վարակվածության 49 հաստատված դեպք կա. կատարվել է 307 թեստավորում Արզնիի ջրաղբյուրի պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված ջրանջատում Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում Պետք է մատիցս հոտ քաշեի, իմանայի, թե դու ի՞նչ ես որոշել. Սերգեյ Բագրատյանը՝ փոխնախարարին Այդ պացիենտը ապրիլի 15-ից մինչ օրս միացված է թոքերի օդափոխության սարքին. Գեւորգ Սիմոնյանը դեպք պատմեց ԱԱԾ-ն բացահայտել է բակում Հունիսի 1-ը նշածների ինքնությունը Լուսանկարում պատկերված անձը ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում է Տաթեւիկ Ռեւազյանն անլուրջ է վերաբերվել իր գործին, այսօր առնվազն պետք է տեսնեինք նրա հրաժարականը. Գորգիսյան Հունիսի 1–ի դրությամբ ՌԴ–ից դեպի ՀՀ վերադարձի ցանկություն են հայտնել 16 հազարից ավելի քաղաքացի Կորոնավիրուսով վարակվելու ութ նոր դեպք՝ Արցախում ՀՀ ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է շուկաներին հարող տարածքներում գործող հանրային սննդի, իրացման կետեր.ՍԱՏՄ Ֆրանսիայում սկսում են կարանտինից դուրս գալու երկրորդ փուլը Ոչինչ չի արվել. չհամարձակվեք նորից նախկինների վրա գցել. Հակոբ Ճաղարյան Գծային կայծակի հարվածը Երևանում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ավստրիայի Ազգային Խորհուրդը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. բարի գալուստ եվրոպական «սև ցուցակ». Արմեն Աշոտյան Մահացածների տվյալների արտահոսքի վերաբերյալ դիմել ենք իրավապահներին. ԱՆ խոսնակ ԱԺ-ն լրացուցիչ նիստ անցկացնելու որոշում ընդունեց Հայկական ավիաընկերություններին արգելել են թռչել դեպի Եվրոպա Դիմակի բիզնեսն այսօր երկու մարդու ձեռքում է՝ Աննա Հակոբյանի և Սամվել Ալեքսանյանի. Վոլոդյա Հովհաննիսյան (տեսանյութ) Փաշինյանի տապալումը կանխատեսելի էր բոլոր առումներով, համավարակը այն արագացրեց. Գարեգին Պետրոսյան (տեսանյութ) Նախագահ Թրամփը հայտարարեց, որ զորքեր է մտցնում ամերիկյան քաղաքներ՝ խռովությունները մարելու համար․ Հայկ Մարտիրոսյան Մենք պետք է ոտքի կանգնենք և դուրս շպրտենք Նիկոլին ու իր վարչակազմին՝ ուղարկելով բանտախուց. Մարինա Խաչատրյան (տեսանյութ) Ջրատարում գտել են 70-75 տարեկան կնոջ դի. Հագին եղել է սեւ շրջազգեստ. ճանաչողներին խնդրում ենք արձագանքել (լուսանկար 18+) Վաղը ապրանքս բերելու եմ, տենամ ով է փակում շուկան. բահերով կհելնենք ձեր դեմը. «Մեյմանդարի» շուկայում իրավիճակը թեժացավ (տեսանյութ) Պոպուլի՞ստ է Փաշինյանը. թեստը դրական արդյունք է ցույց տվել Հակահամաճարակային անվտանգության միջոցառումներն առավել խստացվում են․ Ոստիկանություն Մայր Աթոռում տեղի կունենա բժիշկների օրհնության կարգ «Մեյմանդար»-ում խախտվել են հակահամաճարակային կանոնները. գյուղացիները դեմ են մեկ օրով շուկայի փակմանը Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում. Սամվել Մարտիրոսյան Արդեն ակնհայտ է, որ պատասխանատուները տապալել են գործընթացը, և իրավիճակը գնալով աղետալի է դառնում. Արշավիր Ղարամյան Խորհրդարանը քննարկեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագծի փոփոխությունները Սևանի ափամերձ հատվածի շենք-շինությունների ապամոնտաժումը բողոքների պատճառ է դառնում 26-ամյա երիտասարդն ու 23-ամյա աղջիկը այրել են Թումանյան-Նալբանդյան խաչմերուկի 4 աղբամանները, վնասել սուպերմարկետի ապակիները ՀՀ ՊՆ ծառայողը կասկածվում է 10 մլն դրամ և 3 մլն դրամ արժողության ոսկյա զարդեր գողանալու մեջ (տեսանյութ). Shamshyan.com Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է COVID-19 Յուրայիններին դավաճանածը նորերի մոտ երբեք յուրային չի դառնում, նրան պարզապես օգտագործում են և դեն նետում զզվանքով․ Կորյուն Գրգորյանը՝ գլխավոր դատախազի մասին Ինչպես դավաճանեց իր թիմին, նույն կերպ կդավաճանի այս իշխանոււթյանը և երկրին․ Սերգեյ Յարմալոյանը՝ Արթուր Դավթյանի մասին Սիրիայում հայ սակրավորները մայիսին ականազերծել են 17471 քմ ականապատ տարածք Դավթյանը հեղափոխական պաշտոնյայի դիմակով կլասիկ դավաճան է, ով գումարի կամ պաշտոնի համար պատրաստ է դավաճանել նույնիսկ ամենամերձավորին․ Նարեկ Մանթաշյան