Մայիսի 4-ին Լեհաստանը կբացի հյուրանոցները եւ առեւտրի կենտրոնները
Մայիսի 4-ին Լեհաստանը կբացի հյուրանոցները եւ առեւտրի կենտրոնները, ինչպես նաեւ կքննարկի նախադպրոցական հաստատությունների բացումը մայիսի 6-ին` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ներդրված սահմանափակումները մեղմելու համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին, փոխանցում է Reuters-ը:
Ապրիլի սկզբին Լեհաստանը սկսել էր թուլացնել որոշ սահմանափակումները` հայտարարելով, որ դա չափազանց թանկ է տնտեսության համար: Այգիները բաց են, մեղմվել են նաեւ խանութներում հաճախորդների թվի հետ կապված կանոնները:
Լեհաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12.415 դեպք, մահացել է 606 մարդ: