Երևանի կրկեսի հարակից պուրակը անվանակոչվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ
Երևանի ավագանու որոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի՝ կրկեսին հարակից պուրակն անվանակոչվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ:
Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»։ Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»։ Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։ Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումներ։