ԵԱՏՄ գազի շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագնագոյացման հարցը կլուծվի երկրի ղեկավարների մակարդակով
ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայումգազի փոխադրման ծառայությունների սակագնագոյացման հարցը կորոշվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մակարդակում, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը` հիմնվելով Եվրասիական միջկառավարական խորհրդի արդյունքների վրա:
Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին, որը տեղի է ունեցել ապրիլի 23-ին վիդեոկոնֆերանսի տեսքով, քննարկվել են մինչեւ 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծի վերջին չհամաձայնեցված հարցերը,- տեղեկացրել են ԵԱՏՀ-ում:- Երեք հարցի վերաբերյալ միջկառավարական խորհուրդն ընդունեց ԵԱՏՀ խորհրդի անդամների կողմից ապրիլի 20-ին եւ 22-ին մշակված ձեւակերպումները: ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագնագոյացման հարցը կլուծվի միության պետությունների ղեկավարների մակարդակով: Համաձայնեցվել են կողմերի դիրքորոշումները երեք հարցի շուրջ` շատ վիճելի, դժվար, բայց գտել են կոնսենսուս»,- նշել է ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:- Առաջինն ավտոմեքենաների միջազգային փոխադրումների ազատականացումն է, երկրորդը` տնտեսական զարգացմանն ուղղված նպատակային օգնության ճկուն մեխանիզմների մշակումը: Հարցերի երրորդ խումբն առողջապահության ոլորտում համագործակցության մասին է: Միության ընդհանուր գազային շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագնագոյացման հարցի վերաբերյալ նույնպես մի շարք քննարկումներ են անցկացվել: Ցավոք, համաձայնեցված որոշում կամ ձեւակերպում չի մշակվել:
Միջկառավարական խորհրդի նիստին ԵԱՏՄ երկրների վարչապետները բարձրաձայնել են իրենց դիրքորոշումներն այս հարցում, ինչից հետո որոշվել է այն ներկայացնել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի քննարկմանը: Նախատեսվում է, որ մայիսի 19-ին կայանալիք հերթական նիստին միության պետությունների ղեկավարները կհաստատեն Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները մինչեւ 2025 թվականը: