«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի
«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանը դատական հայց է ներկայացրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի դեմ:
Այս մասին Alternativ.am-ի հետ զրույցում նշեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
«Աշոտ Մելիքյանը ասել է, թե Ա. Թավադյանը կաշառք է տվել ցուցարարներին»,- ասաց Խուդոյանը՝ հավելելով, որ հայտարարությունն արվել է հրապարակային հանդիպումներից մեկի ժամանակ։ Խուդոյանը նաև նշեց, որ դատական հայցով դատարանին խնդրել են պարտավորեցնել հերքել տեղեկությունը որպես զրպարտություն։ Հավելենք, որ հայցվոր կողմը 2 մլն դրամի փոխհատուցում է պահանջում։