Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 25.Ապրիլի.2024, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

Մեր գործը չի ընդհատվում. բժիշկ Վիրաբյանը մեկ շաբաթ է, ինչ գիշերում է Արտաշատի հիվանդանոցում (լուսանկար)

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի «մարտիկները» բուժաշխատողներն են: Բժիշկ Տիգրան Վիրաբյանին թերևս ամենածանր գործերից է մեկն է բաժին ընկել. Արտաշատի բժշկական կենտրոնի Վերկենադանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչն է, արդեն հասկացաք՝ զբաղվում է բարդացած դեպքերով, ընդունում են թոքաբորբ, շնչական անբավարարություն ունեցող կորոնավիրուսով վարակված անձանց: Բժիշկն արդեն մեկ շաբաթ է՝ տուն չի գնացել, 7 օր է, ինչ գիշերում է հիվանդանոցում, որ մարդիկ մնան տանը, սակայն լավատեսությունը չի կորցնում, համոզված է՝ ամեն ինչ շատ լավ է լինելու: 
Հեռախոսազրույցի սկզբում բժիշկ Վիրաբյանն անկեղծացավ՝ երկար խոսել չի կարող, պաշտպանիչ դիմակով դժվարությամբ է շնչում, սակայն «Արմենպրես»-ի՝ կարճ հարցազրույցի խնդրանքը չմերժեց: 
Հետաքրքրվեցինք՝ առավոտյանը շա՞տ վաղ է գործը սկսում, ծիծաղով  պատասխանեց. «Մեր գործը չի ընդհատվում: Ես, որպես բաժնի պատասխանատու, ամեն օր մնում եմ այստեղ՝ 24 ժամ, տուն չեմ գնում: Բաժնի հերթապահող բժիշկներից ոչ ոք տուն չի գնում: Հիվանդանոցն ինչ վերապրոֆիլավորվել է, տուն չեմ գնացել: Հերթապահ բժիշկները հերթապահությունից հետո իրավունք ունեն հանգստանալու, բայց հիվանդանոցի տարածքում կան մաքուր տարածքներ, որտեղ էլ հենց մնում ենք: Ես հիմնականում բաժանմունքում եմ մնում: Միշտ գործ կա անելու. ծանր հիվանդներ, դեղ տալ, ջերմություն, խորհուրդներ և այլն, այդ բոլորը պետք է վերահսկել: Հերթապահող բժշկի հետ այդ ամենն անում ենք բարձր մակարդակով»,-ասաց Վիրաբյանը: 
Նա նշեց՝ միշտ հիվանդանոցում է, որ երբ կարիքը լինի, տեղում լինի: «Եթե օրինակ վեր կացա գնացի տուն, բայց ուշք ու միտքս այստեղ  է լինելու, ի՞նչ: Եթե խնդիր լինի, պիտի գամ, իսկ գալը խնդիր է, նույն հագուկապը պահելը, ներս մտնելը»,-ասաց նա:
Տան անդամները բժշկի՝ տուն չգնալուն ըմբռնումով են մոտենում, կինը ևս բժիշկ է: «Միայն փոքր տղաս հարցնում է՝ պապա, կոմբինիզոն հագնո՞ւմ ես, թե՞ չէ»,-հավելեց Վիրաբյանը:
Հայրիկի հագուստի հարցում որդին անհանգստանալու կարիք չունի, այդ մասին էլ պատմեց բժիշկը, անկեղծացավ՝ այնքան դժվար գործընթաց է հագնել-հանելը, ախտահանումները, ԱՀԿ-ի կողմից տրված համաճարակային նոր ցուցումները, որ պետք է պաշտպանել, սակայն բոլորին հետևում են խստագույնս: Հիվանդանոցում կան, այսպես ասած, մաքուր զոնաներ, որտեղ էլ հագնում են պաշտպանիչ հագուստն ու միայն դրանից հետո բարձրանում հիվանդների մոտ: «Մաքուր զոնա կա, որտեղ հագնում ենք ֆորման, բարձրանում վերև՝ երկրորդ մաքուր զոնան, որտեղ հագնում ենք կոմբինիզոնը, կա հատուկ ախտահանման սենյակ, այնտեղ կոմբինիզոնի վրայից հագնում ենք մեկ ուրիշ պլաշ, դիմակը, ձեռնոցները՝ մի քանի հատ, բախիլները՝ մի քանի հատ և այլ և այլն»,-մանրամասնեց բժիշկը: 
Բժիշկ Վիրաբյանն անկեղծացավ՝ սկզբում իր ամենամեծ վախն այն էր, որ գուցե կարճ ժամանակում   չհասցնեն շատ լավ պատրաստվել: «Մերն ընդհանուր պրոֆիլի հիվանդանոց է, ինֆեկցիոն հիվանդությունների հետ չենք շփվել: Սա նորություն էր: Սակայն տնօրենի, նախարարության գլխավորութամբ կարողացանք կազմակերպել ամեն բան:  Խիստ դրված չափորոշիչներ կան: Հիմա կարծես թե մի քանի տարվա ինֆեկցիոն հիվանդանոց լինի այս բուժհիմնարկը: Թե տեխնիկական, թե կենցաղային հագեվածությունն ապահովված է՝ տնօրենի, առողջապահության նախարարության գլխավորությամբ»,-ասաց նա ու նշեց՝ վերապատրաստումներ, դասընթացներ ևս արվում են:
 
Հիվադանոցում 24 ժամ լինում է նաև նախարարության կողմից ստեղծված խումբ, որում կա ռեանիմատոլոգ և համաճարակաբան: Նրանք պտտվում են բաժանմունքներով, անում փորձի փոխանակում, համաճարակային իրավիճակի գնահատում, ախտահանումներ և այլն: Բժիշկ Վիրաբյանին օգնել են նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ավելի վաղ կազմակերպված դասընթացները՝ սուր շնչառական վարակների թեմայով: Չորս տարի անընդմեջ մասնակցել է դրանց, նույնիսկ դասախոսել:
24 ժամ հիվանդանոցում մնացող բժիշկները ազատ ժամանակ հետևում են լրահոսին: «Կարդում ենք, ժամը մեկ բան է փոխվում: Կատակներ ու հումորներ ևս լինում են: Եթե դա էլ չլինի, ասեք՝ մեռնենք էլի»,-կատակեց բժիշկը:
Իսկ եթե ժամանակ է լինում, սուրճի շուրջ բժիշկներով զրուցում են նաև առօրյայից: Վիրաբյանն անկեղծացավ. սուրճի շուրջ խոսում են տարբեր թեմաներից՝ ընտանիքից, մի քիչ էլ կարոտից: «Ամեն երեկո նյութեր ենք հանում, քննարկում ենք մինչև ժամը 01:00-ն, հետո նորից մեր աշխատանքին անցնում»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք վախ չկա պացիենտների հետ շփվելիս, բժիշկը հարցով պատասխանեց՝ ինչի՞ց վախենանք: «Մենք այս ժողովրդի մի մասնիկն ենք: Բայց մենք մեզ պաշտպանում ենք, որպեսզի կայուն մնանք, որ կարողանանք աշխատենք, հիվանդներին օգնենք»,-ասաց նա:
Բժիշկը վստահեցրեց՝ մարտական են տրամադրված: Դեռ չի կարող ասել, թե հիվանդությունը վերջնականապես երբ կնահանջի, սակայն վերջին ցուցանիշները բժշկի համար հուսադրող են՝ 11 նոր դեպք: Նա նկատեց՝ կարծես նվազելու միտում կա: «Ես ղեկավարում եմ նաև Շտապօգնության ծառայությունը, տեղյակ եմ բոլոր տեղափոխություններին: Կորոնավիրուսով հիվանդ անձանց համար առնաձնացված բրիգադ կա: Նմուշառումները «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են անում: Եթե մի  երկու օր առաջ 7-10-15 հոգի էինք տեղափոխում, երեկ ընդամենը 3 հոգի ենք տեղափոխել»,-ասաց Վիրաբյանը:
Բժիշկը նաև իր հորդորը հղեց մարդկանց՝ խստագույնս պահպանել կանոնները: «Ի վերջո ժողովուրդը պետք է գիտակցի, որ ինչ ասվում է, պետք է արվի: Երկրներ կան, որ խախտումների համար շատ խիստ միջոցներ են կիրառում: Շատերին թվում է, թե իրենք չեն հիվանդանալու, վիրուսն իրենց չի կպնի և իրավունք ունեն ազատ տեղաշարժվելու: Կխնդրեմ ու կպահանջեմ, որ մեր ժողովուրդը մնա տներում: Համոզված եմ ամեն ինչ շատ լավ է լինելու, համբերեք մի քիչ, դուխով ապրեք»,-ասաց Վիրաբյանը:
Արտաշատի բժշկական կենտրոնը կորոնավիրուսի դեմ պայքարի գործում ներգրավված հիվանդանոցներից է: Այն մարտի 31-ին վերապորֆիլավորվել է  ինֆեկցիոն հիվանդանոցի, ընդունում է կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտների: Պայքարում ներգրավված մյուս բուժհիմնարկներն են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, Ոստիկանության հոսպիտալը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցը,  Կապանի բժշկական կենտրոնը, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 833-ի։ Մահացել է ութ, ապաքինվել՝ 62 մարդ։
Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան