Երևան, 06.Հունիսի.2020, 00:00
Այսօրվա հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն անհամաչափ են․ Արման Թաթոյան Վերահսկողությո՞ւն, թե՞ ատելության մթնոլորտի խորացում Մեկ օրում 596 դեպք. կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 11817 է Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում. պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է. Արթուր Վանեցյան «Աչքալուսանք» հիփոթեքային վարկ ունեցողներին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 697 դեպք 1 օրում. վարչապետն ուղիղ եթերում հայտնեց հերթական հակառեկորդի մասին Արցախում զինծառայող է մահացել Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից. նա, ով ոչ մի մոմ չվառեց Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը` երբեք (լուսանկարներ)

Ճգնաժամը մեղմելու կառավարության ընդունած ինը ծրագրից հինգն ամբողջությամբ սոցիալական է

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքները մեղմելուն նպատակաուղղված կառավարության 9 աջակցության ծրագրից 5-ն ամբողջովին սոցիալական ուղղվածություն ունեն։ Մնացած 4 ծրագրում նույնպես մեծ է սոցիալական բաղադրիչը, քանի որ վերջին հաշվով աջակցությունները հատկացվում են տնտեսավարողների գործունեության աջակցությանը, հետեւաբար՝ աշխատատեղերի պահպանմանը։

Օժանդակության 5 ծրագրում գործադիրը փորձել է ընդգրկել բոլոր խոցելի սոցիալական շերտերին։ Աջակցության չափերը սահմանվել են՝ հիմք ընդունելով միջին աշխատավարձերը եւ նվազագույն սպառողական զամբյուղը։ Միջոցառումների հիմնական առաջնահերթությունն այս փուլում հնարավորինս շատ մարդկանց օժանդակելն է։ Պետությունը փորձում է սահմանափակ ռեսուրսներն այնպես բաշխել, որպեսզի հնարավորություն ունենա ճգնաժամին դիմակայել այնքան ժամանակ, ինչքան կպահանջվի։

 

Աջակցության 4-րդ ծրագրով 100 հազար դրամ միանվագ նպաստ է տրամադրվելու այն ընտանիքների մինչեւ 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի, որի ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13–25-ն ընկած ժամանակահատվածում, կամ եթե ծնողներից մեկն է նույն այդ ժամանակահատվածում ազատվել աշխատանքից, իսկ մյուսը չի աշխատում։ Աջակցության այս գործիքից կարող են օգտվել նաեւ այն երեխաները, որոնց մի ծնողը մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից, իսկ մյուս ծնողը մահացած է կամ անհայտ կորած, ինչպես նաեւ մի ծնողի հետ ապրող երեխաները, որոնց խնամակալն այդ նույն ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից։

Այս գործիքից չեն ֆինանսավորվի այն անչափահասները, որոնց ծնողները մինչեւ աշխատանքից ազատվելը վերջին երկու ամսում ունեցել են միջինը 500 հազար դրամը գերազանցող աշխատավարձ կամ եթե մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելուց հետո միանգամից անցել են մեկ այլ աշխատանքի։ Այս օժանդակությունից օգտվելու համար քաղաքացին չի դիմելու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Վերջինիս այդ տվյալները կփոխանցի պետական եկամուտների կոմիտեն։ Կոմիտեն աշխատանքից ազատված քաղաքացիների տվյալները վերցնելու է «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» տեղեկատվական բազայից։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայում իրականացնում է իր մոտ եղած ցուցակների համադրում, որից հետո կիրականացվեն վճարումները։

Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքի, այս գործիքով նախատեսված միջոցները շահառուներին փոխանցվելու են անկանխիկ՝ պատահականության սկզբունքով ընտրված բանկերի միջոցով։ Բանկի եւ գումարի փոխանցման մասին քաղաքացիներին կտեղեկացվի էլեկտրոնային փոստով կամ հաշվառման հասցեին ուղարկվող նամակի միջոցով։ Եթե 3 ամսվա ընթացքում քաղաքացին չվերցնի գումարը, այն կվերադարձվի պետական բյուջե։

Կառավարությունը կաջակցի նաեւ այն քաղաքացիներին, որոնք 2020 թ. հունվարի 1-ից մինչեւ մարտի 13-ն աշխատել են մասնավոր հատվածի գործատուի մոտ եւ աշխատանքից ազատվել են մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, եթե աշխատած ժամանակահատվածում կարճ՝ 3 օրը չգերազանցող ժամանակահատվածով քաղաքացին ազատվել ու կրկին անցել է աշխատանքի, նա նույնպես կօգտվի այս գործիքից, որը նախատեսում է միանվագ աջակցություն նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000 դրամ, որը չի հարկվելու։ Կառավարության սահմանած այս աջակցությունից չեն կարող օգտվել այն քաղաքացիները, որոնք աշխատել են բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, ապահովագրական ընկերություններում, արտարժույթի փոխանակման կետերում, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող ընկերություններում, ներդրումային ֆոնդերում ու կազմակերպություններում, վիճակախաղերի եւ այլ շահումով խաղերի կազմակերպիչների մոտ։ Այս աջակցությունից չեն կարող օգտվել նաեւ այն քաղաքացիները, ում նախորդ աշխատավարձը վերջին երկու ամիսներին գերազանցել է 500 հազար դրամը, ով մարտի 30-ի դրությամբ համարվել է անհատ ձեռներեց, եւ նրա գործունեությունն օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել, կամ նույն ժամանակահատվածում աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել այլ գործատուի հետ, կամ նույն գործատուի հետ, բացի ազատված աշխատանքից, այլ աշխատանքային հարաբերություններ է ունեցել։ Այս օժանդակությունից չեն կարող օգտվել նախորդ՝ չորրորդ աջակցությունից օգտված անձինք։

 

Կառավարության հաստատած աջակցության 7-րդ ծրագրով միանվագ 100 հազար դրամի աջակցություն է սահմանված այն հղի կանանց համար, ովքեր մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք եւ նրանց ամուսիններն ազատվել են աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում։ Այս գործիքից կարող է օգտվել մարտի 30-ի դրությամբ աշխատանք չունեցող միայնակ հղի կինը։

Շահառուները պետք է սպասեն վերջին երկու սոցիալական ծրագրի իրականացման կարգի հաստատմանը։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները կավարտվեն այս շաբաթ եւ դրանք կհրապարակվեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում։ Վերջիններով հաստատված դիմելու ընթացակարգով էլ քաղաքացիները հնարավորություն կստանան հայտ ներկայացնելու եւ աջակցություն ստանալու։ Քաղաքացիները բոլոր սոցիալական ծրագրերից օգտվելու համար պետք է դիմումներ ներկայացնեն՝ բացի 4-րդ ծրագրից։

 

Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ Պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամկազմին հեռացնում են պաշտոններից. Արշավիր Ղարամյանը՝ առաջին նախագահին Մինեապոլիսի քաղաքապետը ծնկի է իջել Ջորջ Ֆլոյդի դագաղի առջեւ եւ սկսել լացել Իշխանության հեռանալը կարծես դարձել է ներկայիս պայմաններում երկրի անվտանգության և գոյատևման հրամայականը. Հովհաննես Հարությունյան Ընդդեմ վարչապետի ու նրա մամուլի խոսնակի՝ Վանեցյանի հայցը դատարանում է Ուրախությամբ փաստում եմ, որ արդեն տեսանելի է իրավական հստակ ճանապարհ այս կառավարությունից ազատվելու համար. Նարեկ Մանթաշյան Փաշինյանն էժանագին «բլոգերությամբ» ոչնչացնում է իր իշխանությունը. 7or.am Հրդեհ մթերային խանութում Կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի. Ծառուկյանի ելույթը՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստին Լոռու մարզում արագաչափ են վնասել. Shamshyan.com Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գավառում տեղի ունեցած դեպքերով հայտնի է մեկ տասնյակից ավելի նորատուսցիների ինքնություն. կան կալանավորվածներ. Shamshyan.com 200 ընտանիքի «պատժելու» համար մենք 500 000 հոգու հարկային բեռի տակ ենք դնում. Արեն Ապիկյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին (տեսանյութ) Մարզպետին գրեցի օգնեք, մուննաթ եկավ վրաս. փող չեմ ուզում, միայն սնունդ, որ երեխաներս սոված չմնան. Կոտայքի բնակիչ (լուսանկարներ). News.am Ոստիկանությունը կազմել է արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով 23 հազ. արձանագրություն Պարետի նոր որոշումը՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը արգելելու մասին Հունիսի 5-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Նուր-Սուլթան-Երևան չարտերային չվերթը. ԱԳՆ Կասեցվել է մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը, մեկինը՝ 72 ժամով Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից. Սևակ Թորոսյան Հայկ Մարությանի օրոք հետիոտնային անցումի վրա բուտկա է հայտնվել. Դավիթ Խաժակյան Դ, ե, զ, է. Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ մի արդարացում չունի. Աղվան Վարդանյան Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՊԵԿ նախագահի տեղակալին Սուրենավանի դպրոցի 23 տարվա ուսուցիչն ազատվել է աշխատանքից․ վարչապետի հրապարակած լուսանկարի հետքերով Եղբայրների կողմից մի ոստիկանին սպանելու, մյուսին վիրավորելու դեպքով քրգործն ուղարկվել է դատարան Զինծառայողների սոցիալական ապահովագրության հիմնադրամը դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին Կորոնավիրուսով վարակված երեխաների գրեթե կեսը 1–ից 8 տարեկան են. Sputnik Արմենիա Հայաստանում կորոնավիրուսով վարակված մոտ 100 ոստիկան կա Բերման են ենթարկել մի քանի երիտասարդի. նրանց մոտ եղել է մարիխուանա եւ ատրճանակ (տեսանյութ) Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը ՀՀ սահմաններով չի ֆիքսվել. ԱԱԾ տնօրեն ՀՀ նախագահը ստորագրել է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը Ձեզ տեսա-լուսանկարահանելու դեպքում կարող եք դիմել անհրաժեշտ պաշտպանության. փաստաբան 83-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Հայաստանում առկա է COVID-19-ի նմուշառման փայտիկների սղություն ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը Կողմնորոշվել է կարծես, որ անհնազանդությունը կարող է հանգեցնել ուժի կիրառման․ Քրիստինա Նազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Թոքերի հերն անիծում ա, մարդիկ անդառնալի հաշմանդամ են դառնում. համակարգչային տոմոգրաֆիայի մասնագետը՝ կորոնավիրուսի մասին Ցավում ենք, որ երկրի ղեկավարը տարածում է չստուգված փաստեր (լուսանկար) Քաղաքացին ընկել է Փամբակ գետը Դավիթ Անանյանը որոշել է ինքը հեռանա, քան հեռացնի արդյունավետ կադրերից մեկին. ՊԵԿ Այսօրվա հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն անհամաչափ են․ Արման Թաթոյան Ոստիկանության ծառայողների 2019 թ. միջին աշխատավարձը կազմել է 279,7 հազար դրամ Այդ տղայի հետ վարվում են այնպես, կարծես ամենավերջին քրեական հանցագործի, այնինչ պետք է ընդամենը 10․000 դրամ տուգանեին․ Զավեն Խուկեյանը՝ ոստիկանների դրսևորած վարքագծի մասին Պետությունը բյուջեի դեֆիցիտը կֆինանսավորի թե արտաքին, թե ներքին աղբյուրներից. կա համաձայնություն Շիրակի մարզում 388 քաղաքացի ինքնամեկուսացված է, նրանցից 65-ի մոտ դրական ախտորոշում կա. մարզպետարան Վրաստանում տուգանքներ կսահմանեն դիմակ կրելու կանոնները խախտելու համար Այն մեթոդը, որը կիրառում է ՀՀ վարչապետը, ստեղծում է իդեալական պլատֆորմ մարդու արժանապատվությանը հարված հասցնելու համար․ Անի Սամսոնյան Համավարակի դեմ այս պատերազմում տեղեկատվական տեռորի են ենթարկում հանրությանը եւ դա ունի նպատակ. «Իմ քայլի» պատգամավոր Քանի որ վարչապետը հեռացրել է լուսանկարը եւ արել գրառում, ապա հարցին անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում. Թաթոյանը՝ դիմակ չկրող աղջկա միջադեպի մասին Ջահել աղջիկ էրեխու նկարի տակ լկտիագույն քոմենթներ եք գեներացնում․ 3 դուստր ունեք, հիմա որ էդ էրեխեն փորձանքի մեջ ընկնի, ձեզ ո՞նց եք զգալու․ Ռուբեն Մխիթարյան Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն (տեսանյութ) Կառավարությունը եւ մերձիշխանական տարաբնույթ աղբյուրներ ստեր են շրջանառության մեջ դրել. Գորգիսյանը՝ ավիացիայի մասին Փաշինյանի որոշմամբ, Շաքե Մեժլումյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից Պարզվում են Ծիծեռնակաբերդում 29-ամյա երիտասարդի ինքնասպանության հանգամանքները Վերահսկողությո՞ւն, թե՞ ատելության մթնոլորտի խորացում ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 726-ով Դուք հասաք Ձեր ուզածին․ նկարելու համար քաղաքացիները իրար են ծեծում․ Տիգրան Խաչիկյանը՝ Փաշինյանին Բրազիլիան COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի ընդհանուր թվով դարձել է աշխարհում երրորդ երկիրը Ադրբեջան ռազմական մատակարարումների համար կաշառքի գործով ՌԴ-ում պաշտոնյաներ են կալանավորվել Ոստիկանությունը այն ռեստորանում է, որտեղ տեղի է ունեցել «ԱԱԾ» մասնակցությամբ հարսանեկան անակնկալը (տեսանյութ) Ոստիկանության Արտաշատի բաժնի երկու նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ-ն ներկայացնում է պատճառները Ճապոնիայում COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը նախատեսում են սկսել 2021-ին Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են Քանի տարեկան էին երեկ մահացած պացիենտները Դեսպան Պապիկյանը հանդես է եկել Ադրբեջանում ատելության խոսքի արդարացման վերաբերյալ հայտարարությամբ Մեկ օրում 596 դեպք. կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 11817 է Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում. պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է. Արթուր Վանեցյան «Հրապարակ». Իշխանությունը հակված է ԵՊՀ ռեկտորի պաշտոնին նշանակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին «Ժողովուրդ». Ովքեր են Երևանի ավագանու անդամներից ամենաշատ բացակայել նիստերից Անկեղծորեն խնդրում եմ՝ դադարեցրե´ք մարդկանց ծաղրելու, հեգնելու, երբեմն նվաստացնելու գործելակերպը. Թեհմինա Վարդանյանը՝ վարչապետին «Փաստ»․ Ինչո՞ւ են վրեժ լուծում ԵՊՀ-ից. ընթանում են խիստ կասկածելի ու վտանգավոր գործընթացներ «Իրատես». Մաքսանենգ ծխախոտի ծուխը՝ ՌԴ-ից Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ»․ Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի նկատմամբ վրեժ ունի «Ժողովուրդ». Ինչու Լևոն Սարգսյանին՝ «Ալրաղացի Լյովիկին», չեն արտահանձնում Հայաստանին «Փաստ»․ Արցախում հեռուստաալիքները փակելով հանրության տրամադրություններն են ստուգում Լույս չի լինելու Երևանում և 2 մարզում «Իրատես». Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել «Ժողովուրդ». Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Անանյանի հրաժարականի հետքերով «Հրապարակ». Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին