Երևան, 02.Հունիսի.2020, 00:00
Պոպուլի՞ստ է Փաշինյանը. թեստը դրական արդյունք է ցույց տվել «Մեյմանդար»-ում խախտվել են հակահամաճարակային կանոնները. գյուղացիները դեմ են մեկ օրով շուկայի փակմանը Նոր հակառեկորդ. 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 517, մահացել՝ 19 մարդ ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. օրակարգում են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները (ուղիղ) Երկրին է մոտենում ֆուտբոլի դաշտի չափսեր ունեցող աստղակերպ Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխան գիտակցության է եկել Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. ընտանիքի անդամների թեստերը ևս դրական են (տեսանյութ) Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է և Ծնողների համաշխարհային օրը

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցել է 203 հազարը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 961 հազարից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 49 հազարից: Ապաքինվածների թիվը կազմում է 203 հազար 153: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 215 հազար 362 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 5 հազար 100-ից: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 110 հազար 574 է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 13 հազար 155 մարդ:
Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 110 հազար 238 է: Այս ցուցանիշով Իսպանիան մոտեցել է Իտալիային: Իսպանիայում մահացածների ընդհանուր թիվն ավելի քան 10 հազար է:
Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 589 է: Գրանցվել է 35 նոր դեպք: Ապաքինվել է 76 հազար 408 մարդ: Մահացածների թիվը կազմում է 3 հազար 318:
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 80 հազար 641 է: Մահացել է 962 մարդ: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 56 հազար 989 է: Մահերի թիվը 4 հազար 032 է: Ֆրանսիան այս ցուցանիշով շրջանցել է Չինաստանին:
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 50 հազար 468 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 160:
Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 33 հազար 718 է, այստեղ մեկ օրում 4 հազար 244 նոր դեպք է գրանցվել: Շվեյցարիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 18 հազար 267 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 130 դեպք կա, Ռուսաստանում` 3 հազար 548 դեպք կա: Այստեղ մեկ օրում գրանցվել է 771 նոր դեպք: Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 15 հազար 679:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 203-ի։

Վրաստանում կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից:
«Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մոտավորապես մինչև ապրիլի 10-ն իրավիճակը վերահսկելի կլինի, թեպետ վարակվածների թիվը կաճի: Սպասվում է, որ բռնկման պիկը կլինի ապրիլի երկրորդ կեսին»-նշել է նախարարը:
Նրա խոսքով, զարգացող սցենարում գլխավոր դեր ունի կառավարության և քաղաքացիների համատեղ աշխատանքի արդյունավետությունը: Նախարարը նաև նշել է, որ Վրաստանի սահմաններից դուրս իրենց քաղաքացիների մոտ գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 35 դեպք: Նրանցից 5-ը մահացել է:
Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ը հայտարարել են արտակարգ դրություն՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Ավելի ուշ մտցվել է համընդհանուր կարանտին, սահմանվել է պարետային ժամ երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 6:00-ն:

Գնդակահարել. Ֆիլիպինների նախագահը չի հանդուրժելու կարանտինը խախտողներին

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ կարանտինի ռեժիմը խախտողները, որոնք խնդիրներ կառաջացնեն, կարող են գնդակահարվել: «Reuters»-ը տեղեկացնում է, որ նա իր մտահոգությունն է հայտնել բժիշկների նկատմամբ բացասական վերաբերմունքի առնչությամբ՝ նշելով, որ այն լուրջ հանցագործություն է և չի հանդուրժվելու:
Հեռուստատեսային ուղերձում Դուտերտեն ասել է, որ կենսական նշանակություն ունի բոլորի համագործակցությունն ու տնային կարանտինի կանոններին հետևելը: Իշխանությունները փորձում են դանդաղեցնել վարակի տարածումը և երկրի փխրուն առողջապահական համակարգը փրկել գերծանրաբեռնվածությունից:
«Իրավիճակը դառնում է ավելի վատ: Եվս մեկ անգամ ներկայացնում եմ խնդրի լրջությունը, դուք պետք է ականջալուր լինեք: Իմ հրամանն է ոստիկանությանն ու զինված ուժերին, եթե կան խնդիրներ՝ դիմադրելու, ձեր կյանքը վտանգելու դեպքեր, ապա գնդակահարեք նրանց»,-ասել է նախագահը:

Իտալիայի իշխանությունները կհաստատեն տնտեսության աջակցմանն ուղղված ևս մեկ փաթեթ

Իտալիայի իշխանությունները մինչև ապրիլի 12-ը կհաստատեն տնտեսության աջակցմանն ուղղված ևս մեկ փաթեթ: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: Մասնավորապես, նախատեսվում է պետական երաշխավորությամբ 200 մլն եվրո հատկացնել ձեռնարկությունների վարկավորման համար: Մարտի 22-ին Իտալիայի վարչապետը հայտարարել էր բոլոր ձեռնարկությունների գործունեության դադարեցման մասին, բացառություն են կազմել միայն ռազմավարական նշանակություն ունեցողները: Փակվել են բոլոր առևտրային կետերը՝ բացի սննդամթերքի խանութներից ու դեղատներից:
Ավելի վաղ հաստատվել էր տնտեսության տարբեր ճյուղերին աջակցելու ֆինանսական նախագիծ: Նախագծի ընդհանուր ծավալը կազմում է 25 մլրդ եվրո:
Կիպրոսը կորոնավիրուսի պատճառով երկու շաբաթով երկարաձգել է թռիչքների արգելքի ժամկետը
Կորոնավիրուսի պատճառով Կիպրոսը ևս 14 օրով երկարաձգել է թռիչքների արգելքը: «Կիպրոսում գնահատելով իրավիճակը, ինչպես նաև հաշվի առնելով դրամատիկ իրավիճակն այլ եվրոպական ու աշխարհի շատ երկրներում, մենք որոշել ենք երկարաձգել թռիչքների արգելքի ժամկետը ևս 14 օրով»,-այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել տրանսպորտի նախարար Յանիս Կարուսոսը: Թռիչքների հետ կապված արգելքը մտցվել էր մարտի 21-ից և նախատեսված էր մինչև ապրիլի 4-ը: Այն երկարացվեց ևս 14 օրով, բացառություններ կլինեն միայն բեռնափոխադրումները:

Ճապոնիա և Կորեա ժամանող քաղաքացիների նկատմամբ կկիրառվի արգելք

Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ ժամկետով մուտքի արգելք կիրառել 49 պետություններից և շրջաններից ժամանող կամ վերջին 14 օրերի ընթացքում այդ երկրներ և շրջաններ այցելած քաղաքացիների նկատմամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը։
Ըստ այդ որոշման, մուտքի արգելք կկիրառվի նաև Հայաստանից ժամանող քաղաքացիների նկատմամբ: Մուտքի արգելքը չի տարածվի միայն «հատուկ հանգամանքներ» ունեցող քաղաքացիներին, ովքեր կկարողանան մուտք գործել Ճապոնիա, սակայն պարտադիր կանցնեն նոր կորոնավիրուսի թեստավորում, իսկ թեստի արդյունքներից հետո էլ քաղաքացիներին կխնդրեն 14 օր լինել ինքնամեկուսացված և չօգտվել հասարակական տրանսպորտից: Ինքնամեկուսացման հորդորին առնչվող սահմանափակումը (այն վերաբերում է երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիներին, այդ թվում նաև ճապոնացիներին, սակայն պարտադիր բնույթ չի կրում) կգործի մինչև ապրիլի 30-ը: Նշված ժամկետը, սակայն, կարող է երկարաձգվել:

ԱՄՆ-ում ամենուր բացվում են ժամանակավոր հոսպիտալներ

Նյու Յորքը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ: Քաղաքային իշխանությունները շատ վայրերում բացում են վրանային հիվանդանոցներ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը: Նյու Յորքի Քվինս թաղամասի «Էլմհարսթ» հիվանդանոցը հայտնվել է քաղաքում կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնում: Այստեղ մեծ թվով հիվանդներ կան: Վերջիններիս սպասարկելու համար հիվանդանոցին կից բացվել են վրանային բուժօգնության կետեր: Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև Բրուքլինի հիվանդանոցում, որը ևս պետական բուժհաստատություն է: Բոլոր բժշկական կենտրոնները մարդաշատ են, ամենուրեք լսվում է անցնող շտապ օգնության ավտոմեքենաների շչակների ձայնը: Այժմ Միացյալ Նահանգներում ընթանում է հարյուրավոր ժամանակավոր հիվանդանոցների կառուցման գործընթաց՝ կորոնավիրուսի համաճարակին դիմակայելու համար: ԱՄՆ-ում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվն անցել է 200 հազարից: Հաշվի առնելով այս զարգացումները` ամերիկյան բանակի ինժեներական ստորաբաժանումները ձեռնարկել են ժամանակավոր հիվանդանոցների ստեղծման գործընթաց՝ բազմաթիվ կենտրոններ, հյուրանոցներ և այլ տարածքներ վերածելով բուժսպասարկման կետերի:
Նյու Յորքում ևս շատ տեղերում հիմնվում են ժամանակավոր հիվանդանոցներ: Դրանցից մեկը բացվել է Նյու Յորքի նշանավոր Սենթրալ Փարքում, մեկ այլ բուժսպասարկման կենտրոն է հիմնվել թենիսի ազգային կենտրոնում, որտեղ սովորաբար անցնում է ԱՄՆ թենիսի բաց մրցաշարը: Լոս Անջելեսի «Մերսի» նավի օրինակով այստեղ ևս ժամանակավոր հիվանդանոցներ են բացվել նավի վրա Հուդզոն գետում, որոնք կարող են ընդունել մինչև 1000 հիվանդի: Նյու Յորքը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակից ամենաշատը տուժած նահանգը:

Չինաստան. միջազգային թռիչքները չեն գերազանցի շաբաթական 134-ը

Չինաստանում միջազգային թռիչքների քանակը մեկ շաբաթվա ընթացքում չի գերազանցի 134-ը: Այս մասին հայտարարել է այդ երկրի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարի տեղակալ Լյու Էրսյուեն: Նա նշել է, որ միջազգային թռիչքների զգալի կրճատումը նպատակ ունի կանխել վարակի ներթափանցումը: Նա կարևոր է համարում միջազգային թռիչքների որոշ չափով պահպանումը, քանի որ երկրից դուրս մեծ թվով չինացիներ են գտնվում: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ արտերկրում գտնվող բազմաթիվ չինացիներ փորձում են որքան հնարավոր է շուտ վերադառնալ հայրենիք: Թեպետ դա ստեղծում է բարդություններ Չինաստանի իշխանությունների համար, որոնք կարողացան երկրի ներսում հաջողության հասնել կորոնավիրուսի դեմ պայքարում: Չինաստանում վերջին շրջանում գրանցում են միայն կորոնավիրուսի վարակվածության բերովի դեպքեր: Ավելի վաղ նշվել էր, որ բերովի դեպքերի 90 տոկոսը Չինաստանի քաղաքացիներ են: Նրանցից շատերը, իմանալով, որ հիվանդ են, ռիսկի են ենթարկում իրենց առողջությունը և շրջապատի անվտանգությունը, որպեսզի վերադառնան հայրենիք:

Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիցմանը վարակվել է կորոնավիրուսով

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախարարի ու նրա կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանք գտնվելու են կարանտինի մեջ: Նշվում է, որ նախարարն իր պարտականությունները կկատարի՝ գտնվելով տանը:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. բարի գալուստ եվրոպական «սև ցուցակ». Արմեն Աշոտյան Մահացածների տվյալների արտահոսքի վերաբերյալ դիմել ենք իրավապահներին. ԱՆ խոսնակ ԱԺ-ն լրացուցիչ նիստ անցկացնելու որոշում ընդունեց Հայկական ավիաընկերություններին արգելել են թռչել դեպի Եվրոպա Դիմակի բիզնեսն այսօր երկու մարդու ձեռքում է՝ Աննա Հակոբյանի և Սամվել Ալեքսանյանի. Վոլոդյա Հովհաննիսյան (տեսանյութ) Փաշինյանի տապալումը կանխատեսելի էր բոլոր առումներով, համավարակը այն արագացրեց. Գարեգին Պետրոսյան (տեսանյութ) Նախագահ Թրամփը հայտարարեց, որ զորքեր է մտցնում ամերիկյան քաղաքներ՝ խռովությունները մարելու համար․ Հայկ Մարտիրոսյան Մենք պետք է ոտքի կանգնենք և դուրս շպրտենք Նիկոլին ու իր վարչակազմին՝ ուղարկելով բանտախուց. Մարինա Խաչատրյան (տեսանյութ) Ջրատարում գտել են 70-75 տարեկան կնոջ դի. Հագին եղել է սեւ շրջազգեստ. ճանաչողներին խնդրում ենք արձագանքել (լուսանկար 18+) Վաղը ապրանքս բերելու եմ, տենամ ով է փակում շուկան. բահերով կհելնենք ձեր դեմը. «Մեյմանդարի» շուկայում իրավիճակը թեժացավ (տեսանյութ) Պոպուլի՞ստ է Փաշինյանը. թեստը դրական արդյունք է ցույց տվել Հակահամաճարակային անվտանգության միջոցառումներն առավել խստացվում են․ Ոստիկանություն Մայր Աթոռում տեղի կունենա բժիշկների օրհնության կարգ «Մեյմանդար»-ում խախտվել են հակահամաճարակային կանոնները. գյուղացիները դեմ են մեկ օրով շուկայի փակմանը Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում. Սամվել Մարտիրոսյան Արդեն ակնհայտ է, որ պատասխանատուները տապալել են գործընթացը, և իրավիճակը գնալով աղետալի է դառնում. Արշավիր Ղարամյան Խորհրդարանը քննարկեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագծի փոփոխությունները Սևանի ափամերձ հատվածի շենք-շինությունների ապամոնտաժումը բողոքների պատճառ է դառնում 26-ամյա երիտասարդն ու 23-ամյա աղջիկը այրել են Թումանյան-Նալբանդյան խաչմերուկի 4 աղբամանները, վնասել սուպերմարկետի ապակիները ՀՀ ՊՆ ծառայողը կասկածվում է 10 մլն դրամ և 3 մլն դրամ արժողության ոսկյա զարդեր գողանալու մեջ (տեսանյութ). Shamshyan.com Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է COVID-19 Յուրայիններին դավաճանածը նորերի մոտ երբեք յուրային չի դառնում, նրան պարզապես օգտագործում են և դեն նետում զզվանքով․ Կորյուն Գրգորյանը՝ գլխավոր դատախազի մասին Ինչպես դավաճանեց իր թիմին, նույն կերպ կդավաճանի այս իշխանոււթյանը և երկրին․ Սերգեյ Յարմալոյանը՝ Արթուր Դավթյանի մասին Սիրիայում հայ սակրավորները մայիսին ականազերծել են 17471 քմ ականապատ տարածք Դավթյանը հեղափոխական պաշտոնյայի դիմակով կլասիկ դավաճան է, ով գումարի կամ պաշտոնի համար պատրաստ է դավաճանել նույնիսկ ամենամերձավորին․ Նարեկ Մանթաշյան Օրեցօր կրկնապատկվող մահերի եւ առողջապահական քաոսի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է․ Շարմազանով Մարդ, ով դավաճանեց սեփական թիմին, ով դավաճանեց մասնագիտական անաչառությանը հանուն պաշտոնի, կդավաճանի ամենքին և ամենը․ Արմեն Ասատրյանը՝ Արթուր Դավթյանի մասին Հայաստանում աղետ է, բայց երկրի ղեկավարության հիմնական զբաղմունքը Նիկոլի ամենօրյա անտաղանդ բեմադրությունների սպասարկումն է․ Կարեն Վրթանեսյան Ցավոք, բայց մեր ժողովուրդը իր մաշկի վրա զգաց առողջապահական համակարգի տապալումը․ Գևորգ Գրիգորյան Նորքի տուն-ինտերնատի շահառու 101-ամյա Նազանի Սիմոնյանը հաղթահարել է COVID- 19-ը և դուրս գրվել ԲԿ-ից Ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով հեռանում եմ քաղաքապետարանից. Նարեկ Թադևոսյան Վրաստանում մեկ օրում հայտնաբերել են COVID-19-ով վարակման երկու դեպք Մենք մեր ծոցում պահում ենք պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին․ Հասմիկ Մանուկյան Արտակարգ դեպք Վանաձորում. փողոցում հայտնաբերվել է 55-60 տարեկան, անձը չպարզված տղամարդու դի. Shamshyan.com Քանի տարեկան են եղել այսօրվա մահացած պացիենտները ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը Նոր հակառեկորդ. 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 517, մահացել՝ 19 մարդ Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է շուրջ 107 000 մարդ «Հրապարակ». Էդվարդ Նալբանդյանը հուսախաբ է արել «Հրապարակ». Հայաստանում այս պահին կա ընդամենը 7 հազար հատ թեստ «Իրավունք». «Վատառողջ եմ, այո». Գևորգ Կոստանյան «Փաստ». Ուշացումներ դեղորայքի հարցում. սպասում են բաշխմանը ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. օրակարգում են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները (ուղիղ) Երկրին է մոտենում ֆուտբոլի դաշտի չափսեր ունեցող աստղակերպ «Ժողովուրդ». Կրթական համակարգում անմխիթար վիճակ է. 6 բուհեր «անտեր» են մնացել Երևանի բնակիչը կտրել է դաստակի երակները «Իրատես». «Իմ քայլի» նիստում Ավինյանը «գուժել» է՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու «Հրապարակ». Արսեն Թորոսյանն ուզում է իր ազդեցության դաշտը մեծացնել Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Արթուր Դավթյանի շքեղ առանձնատունը․ ուսումնասիրությունները կարող են սկսել հենց դատախազից «Իրատես». Գոգյանի ու Թամրազյանի մասնակցությամբ փակ նիստ գումարելու հրահանգ Փաշինյանն է տվել «Իրատես». Արայիկ Հարությունյանի վերջին նշանակումները Մոսկվայում շատ վատ են ընկալվել Երևանի մի շարք հասցեներում լույս չի լինելու «Հրապարակ». Քաղաքական որոշում. Մարուքյանի խնդրանքը բավարարվել է, բայց պահել են նրա աշխատավարձից «Փաստ». Սամվել Բաբայանը Արցախում Փաշինյանի համար հակակշի՞ռ է «Հրապարակ». Փաշինյանի ընտանիքում անհանգիստ են հոր՝ 80-ամյա Վովա Փաշինյանի համար, ով այժմ բնակվում է կառավարական տանը Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքով դրվեց արդարադատության մեկնարկը. Ասյա Օվանյան Հաշմանդամություն ունեցող երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ․ Արման Թաթոյան Եկեք չկեղծենք նաև քննարկումը․ Էլինար Վարդանյան Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» Պատահել է, որ գաղտնի են պահել, մինչեւ լուրջ խնդիրներ չեն ունեցել. կամավորը՝ վիրուսակիրների հետ աշխատանքի մասին (տեսանյութ) Բա ասում եք` մենք ընտրություն չենք կեղծում (լուսանկար). 168.am «Էրեբունի» ԲԿ-ում 5կգ 600 գ քաշով տղա է ծնվել Չեռնոգորիան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որն իրեն հռչակել է «կորոնավիրուսից ազատ» երկիր Գեղարքունիքի մարզում 28–ամյա տրակտորիստը տրակտորով կողաշրջվել է. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ). Shamshyan.com Արարատում չեն թեստավորում տարեց կնոջը, ով ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները. Analitik.am Արման Սահակյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ. ՔԿ Աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ պահանջած 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է Օդային հաղորդակցության վերաբացումը կլինի հուլիսի կեսերին 2008թ. ռուս-վրացական «հնգօրյա պատերազմը» խորքային նմանություններ ունի 2016թ. Ադրբեջանի սանձազերծած «քառօրյա պատերազմի» հետ. Գարեգին Պետրոսյան Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքն Աննա Հակոբյանի այցելության օրը. համայնքի ղեկավար Ծայրահեղ վիճակում ենք․ Բագրատաշենում մնացած ՌԴ քաղաքացիները մեկ շաբաթ է՝ մեքենաների մեջ են գիշերում Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է կատարել (տեսանյութ) Անելու ենք ամեն ինչ` Ռ. Քոչարյանի ազատության իրավունքը երաշխավորելու համար. Օրբելյանը՝ դատախազին. Panorama.am ՔՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել. Գոռ Հովհաննիսյան Արագածավանում այս պահին կորոնավիրուսի 3 հաստատված դեպք կա. համայնքի բժիշկ Հրշեջ-փրկարարները մարել են 2000 քմ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները COVID-19. Երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում վարակվածների թիվը կես միլիոնից ավելի է