Կորոնավիրուսի ազդեցությանը մեղմելուն ուղղված 18 կառավարությունների միջոցառումների վերլուծություն․ ՏԶՆԿ
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը կատարել է աշխարհի 18 երկրների կառավարությունների՝ կորոնավիրուսի ազդեցությանը մեղմելուն ուղղված միջոցառումների վերլուծություն, որը ներկայացնում ենք ստորև.
18 կառավարությունների կողմից Կորոնավիրուսի հետ կապված իրականացվող տնտեսական միջոցառումների վերլուծությունը առանձնացնում է չորս մոտեցում՝
- Առաջնահերթ աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր չեն կարողանում աշխատել ճգնաժամի պատճառով, որպեսզի այդ մարդիկ ունենան միջոցներ՝ իրենց և իրենց ընտանիքների կարիքները հոգալու համար:
- Աջակցություն ցուցաբերել փոքր և միջին ձեռնարկություններին, որպեսզի վերջիններս չփակվեն:
- Նվազեցնել կամ հետաձգել հարկային, հիփոթեքային և վարձակալության գծով պարտավորությունների կատարումը:
- Աջակցել և հզորացնել առողջապահության համակարգը:
Ուշագրավ է նշել, որ աշխատողներին ուղղված ծրագրերի շրջանակներում իրականացվում են մի շարք ծրագրեր և միջոցառումներ, որոնց նպատակն է օգնություն տալ նրանց, ովքեր չեն կարող աշխատել կամ կորցրել են իրենց եկամտի աղբյուրը: Ամբողջ աշխարհում կառավարություններն իրենց վրա են վերցնում աննախադեպ պատասխանատվություն, որպեսզի թույլ չտան անհատներին ֆինանսական Ճգնաժամի մեջ հայտնվել։