Միլիոններով պարգևավճարներից կուրացած իշխանությանը չի՞ հուզում գազի գնի թանկացումը
Երեկվանից լայն քննարկման թեմա է դարձել գազի գնի բարձրացումը: Ինչպես հիշում ենք, Նիկոլը, մինչ իր վարչապետ դառնալն ու դրանից հետո էլ, պնդում էր, որ գազի գինը ոչ միայն չի թանկանալու, այլև նվազելու է: Սակայն, ինչպես ժամանակը ցույց տվեց, գազը նախ թանկացավ սահմանին, իսկ շուտով թանկանալու է նաև սպառողների համար: Այս առիթով «Գազպրոմ Արմենիան» արդեն իսկ հայտարարել է, որ մի քանի ամսից գազի սակագինը ավելի քան 33%-ով բարձրանալու է:
Սա բնականաբար չի ազդի ո´չ Նիկոլի, ո´չ իր թիմի վրա, քանի որ նրանք միլիոններով ստացած աշխատավարձերն ու կրկնակի պարգևավճարները թույլ են տալիս «արխային» լինել ցանկացած թանկացման համար: Այս ամենից կրկին տուժելու է ժողովուրդը և տնտեսությունը: Գազի սակագինը թանկանալու է հենց խոցելի խմբերի և տնտեսության համար: Փաստ է նաև այն, որ սա ընդամենը Նիկոլի ապաշնորհ քաղաքականության արդյունքն է և հերթական ապացույցը, որ նա ու իր թիմը ի վիճակի չեն երկիր կառավարել: