Քաղցկեղը երկու անգամ հաղթած անգլիացին մահացել է կորոնավիրուսից. Daily Star
Բրիտանացին, որը երկու անգամ հաղթահարել է քաղցկեղային հիվանդությունը, մահացել է կորոնավիրուսի բարդությունների հետևանքով: Այս մասին ապրիլի 1-ին հաղորդել է Daily Star-ը:
COVID-19-ի առաջին ախտանշաններն անգլիական Մերիսայդի բնակիչ, 79-ամյա Դևիդ Ալեքսանդր Ուիլյամսի մոտ հայտնվել էին մարտի 28-ին: Տղամարդը սկսել էր խեղդվել թոքերում թթվածնի սուր պակասի պատճառով: Նրա կինը շտապօգնություն էր կանչել: Հիվանդանոցում Ուիլյամսի մոտ ախտորոշվել էր թոքաբորբ և սեպսիս: Արդեն մարտի 30-ին հիվանդը մահացել է նոր տիպի վարակի բարդություններից:
Նրա դուստրը շեշտել է, որ Ուիլյամսը շատ ակտիվ անձնավորություն է եղել, հաղթահարել է ուռուցքային երկու հիվանդություն:
Մահացածն ունեցել է կին, չորս երեխա և չորս թոռ: