Մի շարք սուպերմարկետների գործունեությունը պարետը վեց ժամով արգելել է
Մի շարք տնտեսվարողների գործունեությունը վեց ժամով արգելվել է պարետի ցուցումները չկատարելու համար։
Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ սահմանափակումները կիրառվել են հետևյալ տնտեսվարողների նկատմամբ։
1) Ա/Ձ «Նաիրա Բարսեղյան»՝ ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/5,
2) Ա/Ձ «Էլմիրա Ավթանդիլյան»` ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/35,
3) Ա/Ձ «Արշալույս Սարգսյան»՝ ք. Կապան, Լեռնագործների 17
4) «Արթուր Գալստյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 3.
5) «Արմեն Սեդրակյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 2
6) «Տիտան 93» ՍՊԸ` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 9/44 և ք. Երևան, Գարեգին Նժդեհ 3/26: