Բանակից թռած դասալիքներն Արցախի մասով խորհուրդներ տալու իրավունք չունեն․ Հովհաննես Հարությունյան
Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Բանակից թռած դասալիքներն Արցախի մասով խորհուրդներ տալու իրավունք չունեն
Վերջին օրերին սորոսամերձ շրջանակները շատ կտրուկ սկսեցին «մտահոգվել» Արցախում կորոնավիրուսի տարածման հանգամանքով և որոշեցին պահանջել, որ ԱՀ-ում հայտարարվի արտակարգ դրություն, իսկ ընտրությունները՝ հետաձգվեն: Ամենատարօրինակն այն է, որ այս շրջանակները և մասնավորապես տխրահռչակ Արսեն Խառատյանը, ով հայտնի է բանակից թռնելով և մոր ծանոթների միջնորդությամբ մի կերպ Հայաստան-Վրաստան սահմանից ճողոպրելով, ԱՀ-ում արտակարգ դրություն չհայտարարելու համար մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ մոռանալով ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուներից մեկն է:
Իհարկե, ցանկացած բանական մարդու մոտ հարց է առաջանում, թե ի՞նչ կապ ունեն Արցախում արտակարգ դրություն հայտարարելու հետ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, եթե նրանք չունեն որևէ ազդեցություն ոչ ստեղծված իրավիճակի, ոչ կայացվող որոշումների վրա, բայց այս ամենն իհարկե սորոսական հրահանգ կատարողներին չի հետաքրքրում:
Իհարկե, սորոսականները ոչ մի դեպքում չեն մեղադրի Նիկոլ Փաշինյանին, ով ԱՀ-ում արտակարգ դրություն չհայտարարելու և ընտրությունները չհետաձգելու գլխավոր պատասխանատուներից մեկն է՝ հաշվի առնելով նրա ունեցած միահեծան իշխանությունն ու ազդեցության լծակները:
Առնվազն գոնե Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից ես հստակ այս մեսիջն եմ ընկալել և հասկացել, որ այս պայմաններում ընտրությունների հետաձգումը հանդիսանում է Արցախի անվտանգությունը երաշխավորող ամենաօպտիմալ լուծունը:
Ղարաբաղցին նման իրավիճակում հետևյալ կերպ կասեր, որ թամամ խոսքը էշին կասեն: