Եվս 58 դեպք. կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասավ 482-ի
Հայաստանում մարտի 30-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 58 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 482 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է:
Հիշեցնենք, որ մարտի 29-ի դրությամբ կորոնավիրուսից Հայաստանում գրանցվել է մահվան 3 դեպք, բուժվածների ընդհանուր թիվը 30 է: