Երևան, 07.Հունիսի.2020, 00:00
Վորոնեժում ձերբակալել են հայկական մաքսանենգ ծխախոտի ևս մեկ խմբաքանակ (տեսանյութ) Մեկ օրում 547 դեպք. կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 12364-ի Այսօրվա հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն անհամաչափ են․ Արման Թաթոյան Վերահսկողությո՞ւն, թե՞ ատելության մթնոլորտի խորացում Մեկ օրում 596 դեպք. կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 11817 է Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում. պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է. Արթուր Վանեցյան «Աչքալուսանք» հիփոթեքային վարկ ունեցողներին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 697 դեպք 1 օրում. վարչապետն ուղիղ եթերում հայտնեց հերթական հակառեկորդի մասին Արցախում զինծառայող է մահացել

«Անտարեսը» վերջին 2 տարում պետբյուջեից ավելի քան 136 միլիոն դրամ գումար է ստացել. AntiFake.am

AntiFake.am-ը գրում է.

Հոկտեմբերի 12-ին, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը «48 մլն 900 հազար դրամ՝ հեղափոխական ռազմավարությունների պրոպագանդային․ Փաշինյանի ֆլեշմոբի հետքերով» վերնագրով հոդված և համանուն ռեպորտաժ է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, որ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է որոշում` «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման համար վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ, որն ուղղվել է Երևանի և մարզերի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը։

«Ֆակտոր»-ը տեղեկացնում է նաև, որ դիմել է քաղաքապետարան, որտեղից հայտնել են, որ պաստառներն իրենց են ներկայացվել «Իմիջ Մ.Գ.», «Մեդիա Գրուպ» և «Նուշիկյան Ասոցիացիա» գովազդային գործակալությունների կողմից: «Նուշիկյան Ասոցիացիա»-ից տեղեկացրել են, որ գովազդային պաստառներն իրենց պատվիրել է «Անտարես հոլդինգ»-ը։

«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Factor.am-ի ի հետ զրույցում հայտնել է․ «Ստացել ենք հանձնարարություն Կառավարությունից, որ Հայաստանում գտնենք մինիմալ քանակով արտաքին գովազդի վահանակներ, բանակցենք վահանակների տերերի հետ՝ դրանք տարբեր ընկերություններ են, որպեսզի կարողանանք Հայաստանը ծածկել այդ գովազդով, որ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչվի դրա հետ։ Գաղափարն այն է, որ տարբեր ձեռագրերով գրված է նույն ուղերձը, այսինքն՝ ամեն հայաստանցի իր անունից է ասում»։

Կառավարության որոշման մասին

AntiFake.am-ը ուսումնասիրեց կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը և «44»-րդ կետում գտավ քննարկվող հարցը, որը ներառված է եղել «չզեկուցվող» հարցերի շարքում։

Նախագծի հավելվածից տեղեկանում ենք.

  • Ծրագրի անվանումը՝ հանրային իրազեկում
  • Ծրագրի նպատակը` Հանրային կապերի՝ պետական մարմինների թափանցիկության՝ տեղեկատվության մատչելիության ապահովում
  • Վերջնական արդյունքի նկարագրությունը` Հանրության իրազեկվածության մակարդակի բարելավում՝ ՀՀ համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների լուսաբանում
  • Միջոցառման անվանումը` Հանրությանը «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձների ներկայացում
  • Միջոցառման նկարագրությունը` «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրություն, գովազդային  ծառայությունների ձեռք բերում
  • Դասիչը՝  հանգիստ, մշակույթ եվ կրոն, Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ, գովազդային արշավի հետ կապված ծառայություններ
  • Ծառայության գինը՝ 48,900,000 ՀՀ դրամ

Որոշման նախագծից էլ տեղեկանում ենք, որ կառավարությունը որոշել է գնման գործընթացն իրականացնել մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով։

«Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասին

Ինչպես արդեն նշվեց՝ գովազդային ծառայությունների մատուցումը կառավարությունը հանձնարարել է «Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստից տեղեկանում ենք, որ ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին։

Ընկերության կազմում ընդգրկված են` հրատարակչությունը, գովազդային գործակալությունը, դիզայն ստուդիան, տարաների և փաթեթների արտադրությունը: Ընկերությունը մատուցում է մարքեթինգային և գովազդային ծառայություններ, համագործակցում է արտադրական ոլորտի ձեռնարկությունների հետ։

Ընկերությունն ի սկզբանե ունեցել է 5 մասնակից, սակայն  1999 թ. 4 մասնակիցներ դադարացրել են իրենց մասնակցությունը, այդպիսով` ընկերության 100% բաժնեմասն առ այսօր պատկանում է Արմեն Աքիլեսի Մարտիրոսյանին։ Արմեն Մարտիրոսյանի բաժնեմասի արժեքը կազմում է 200 միլիոն ՀՀ  դրամ։ Հետևաբար՝ ընկերության կանոնադրական կապիտալը ևս նույնքան է։

Ուշագրավ է, որ համաձայն tender-monitoring.am կայքի՝ ընկերությունը պետական մարմիններին ծառայություններ է մատուցում 2016 թ.-ից, սակայն 2018 և 2019 թթ. ընթացքում համագործակցության ծավալներն ավելացել են ահռելի չափով։

Նշենք, որ միայն 2018 թվականի ընթացքում ընկերությունը ՀՀ պետական մարմիններին ծառայություններ մատուցելու տենդերներ է ստացել 25,811,232 ՀՀ դրամի չափով, իսկ 2019 թվականին՝ մինչև կառավարության հոկտեմբերի 10-ի որոշումը, 58,917,630 ՀՀ դրամի չափով, որից՝ 37,473,120 ՀՀ դրամի ծառայություններ է մատուցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, 20,746,800 ՀՀ դրամի՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, իսկ մնացածը՝ ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ նախագահի աշխատակազմին։

Ընդհանուր առմամբ ընկերությունը պետական մարմիններին մինչև կառավարության հոկտմեբերի 10-ի որոշումը մատուցել է 87,317,862 ՀՀ դրամի ծառայություններ։ Իսկ կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ ընկերությանը հատկացված 48,900,000 ՀՀ դրամի հետ միասին «Անտարես» ընկերությունը ՀՀ պետական բյուջեից ստացել է 136,217,862 ՀՀ դրամ։

Ուշագրավ է նաև, որ Ընկերությունը պետական բյուջեից հատկացվող գումարներով մատուցվող ծառայություններից 12-ը՝ 76,217,932 ՀՀ դրամի, մատուցել է «Մեկ անձից» գնման միջոցով, իսկ «Բաց մրցույթի» ընթացակարգով ընկերությանը գումար չի հատկացվել։

Ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի մասին

Արմեն Աքիլեսի Մարտիրոսյանը ընկերության հիմնադիրը, միակ բաժնետերն ու տնօրենն է։

Ծնվել է 1971 թվականին։ Վերջինիս` բավականին հարուստ և հաջողակ հրատարակչի կենսագրության մեջ «մոռացության է մատնված» Մարտիրոսյանի անցած քաղաքական ուղին։

Արմեն Մարտիրոսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակով որպես պատգամավորի թեկնածու։ «Ես նպատակ չունեմ քաղաքականության մեջ երկար մնալ, ես ունեմ լավ գործ, ես հրատարակիչ եմ, այս ծրագիրը իրականացնելուց հետո շտապ վերադառնալու եմ իմ աշխատանքին»,- նախընտրական քարոզարշավի ընթացքում նշել է Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ մեկտեղ «ռեյտինգային» ընտրակարգով առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում։

Խորհրդարանական ընտրություններում դաշինքի ձախողումից հետո չգրանցելով որևէ քաղաքական հաջողություն` Մարտիրոսյանը դուրս է եկել քաղաքականությունից, սակայն առ այսօր հետաքրքիր սեր է տածում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ։

Արմեն Մարտիրոսյանը քաղաքական ձախողումից առաջ էլ, հետո էլ դրսևորել է ակտիվ հասարակական գործունեություն։

Մասնակցել է «էլեկտրիկ Երևան» շարժմանը, ակտիվորեն սատարել է «Սասնա ծռեր» զինված խմբավորման 2016թ. իրականացրած ահաբեկչական գործողություններին, իսկ արդեն 2018թ. անձամբ ակտիվ մասնակցություն է ունեցել երկրում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացին։

Մարտիրոսյանը մինչ իշխանափոխությունը ծանոթ է եղել ոչ միայն վարչապետի ներկայիս մամլո խոսնակին, այլ հին ընկերական կապեր է ունեցել ներկայիս իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես՝ 2019թ. ՀՀ ՍԴ դատավոր ընտրված և ՍԴ նախագահ ինքնահռչակված Վահե Գրիգորյանի հետ։

Դրանով է գուցե պայմանավորված, որ Մարտիրոսյանն այս տարի մասնակցել է Սահմանադրական դատարանի պաշտոնավարող նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների դեմ կազմակերպված ակցիաներին։

Իշխանափոխությունից հետո Մարտիրոսյանը սկսել է սերտ կապեր հաստատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վերջինիս նախաձեռնությամբ «Անտարես» ընկերությունն անցյալ տարի հրատարակել է Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը։ Մարտիրոսյանը դեռևս 2018թ. դեկտեմբերի 11-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատրաստվում են Փաշինյանի 2-րդ և 3-րդ գրքերի հրատարակությանը՝ նշելով, որ մանրամասները գաղտնիք են։

Մարտիրոսյանի վերջին 1,5 տարվա գործունեությունն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ վերջինս պարբերաբար «հայտնվում է» Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տարբեր հանդիպումներին։

Իսկ ահա սեպտեմբերի 21-ին Արմեն Մարտիրոսյանը ՀՀ վարչապետին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի հրավերով մասնակցել է Հայաստանի Անկախության օրը «Մեր ժամանակի հերոսը» ծրագրի մրցանակաբաշխությանը վարողի կարգավիճակով և այդ կապակցությամբ «շնորհակալությունների» շարք ուղղել տարբեր անձանց։

«Անտարես» ընկերությանը պետբյուջեից «մեկ անձից» գնման ընթացակարգով հատկացված շուրջ 50 միլիոն դրամը, ինչպես արդեն նշել ենք, հատկացվել է վարչապետի արտաբերած «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը։ Այս առիթով վարչապետի նախաձեռնությամբ կազմակերպված ֆլեշ-մոբի կողքով Մարտիրոսյանը ևս «անտարբեր չի անցել»՝ հրապարակելով ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ իր տարբերակը։

Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի և իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ Մարտիրոսյանի ունեցած կապերը, ինչպես նաև 2018-2019 թթ. «Անտարես» ընկերությանը պետական բյուջեից հատկացված գումարի չափը` կարող ենք փաստել, որ ընկերությանը հեղափոխության պրոպագանդայի համար պետական բյուջեից «մեկ անձից» գնման ընթացակարգով 50 միլիոն դրամ հատկացնելը ոչ թե նոր և զարմանալի երևույթ է, այլ բացասական առումով օրինաչափություն։

Եվ չնայած նրան, որ Մարտիրոսյանը «Սիվիլնեթ»-ի և «Ազատության» տաղավարներում նշել է, որ այդ ամենում Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերությունները կապ չեն ունեցել, այնուամենայնիվ Արմեն Մարտիրոսյանի անցած հետագիծը, ընկերության վերջին 2 տարվա ընթացքում ստացած գումարները և ներկայացված մյուս փաստերն «ավելի բարձր են խոսում»։

Վորոնեժում ձերբակալել են հայկական մաքսանենգ ծխախոտի ևս մեկ խմբաքանակ (տեսանյութ) «Գմփում եք, տղերք, գռփում ու գմփում». Արմեն Աշոտյանը՝ իմքայլականններին 24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման օրինագիծ Արցախի պարետը վերացրել է Շահումյանի շրջանի մի շարք համայնքներում ժամանակավոր սահմանափակումները Դեսպանությունը հրապարակել է հունիսի 7-ի Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղևորների ցուցակը Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքը կփակվի մինչեւ հունիսի 21-ը ՍԱՏՄ-ն 72 ժամով կասեցնում է ռեստորանային համալիրի գործունեությունը. այնտեղ անցկացվել է հարսանիք Արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են իրավախախտման 1058 դեպք Հայաստանի և ՌԴ-ի առողջապահության նախարարները քննարկել են COVID-19-ի հետ կապված իրավիճակը Ռումինիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 20 290-ի Հայաստանում կգործի կորոնավիրուսի կասկածանքով անձանց ընդունման,ախտորոշման և տեղափոխման ևս մեկ կենտրոն Մոսկվա-Երևան հատուկ թռիչքով հունիսի 8-ին ՀՀ վերադարձողների թվում են զինծառայության մեկնողներ Պատերազմի ժամանակ ուրիշ օրակարգ է՞ լինում, քան ինքը՝ պատերազմը. Ռուբեն Մելիքյան Վարչապետն այսօր կոչ արեց բոլորին վարակվել կորոնավիրուսով և ձեռք բերել իմունիտետ․ դա նույնն է, որ պատերազմի ժամանակ կոչ անես պարտվել և ձեռք բերել խաղաղություն․ քաղաքագետ Ամեն անգամ պարզվում է, որ քաղաքապետարանը տեսել էր նոր կրպակը, բայց ապամոնտժում են մեր հրապարակումից հետո․ Դավիթ Խաժակյան (լուսանկար) Աղետալի է ձեր վիճակը, պարոնա´յք, այնպես ինչպես ժամանակից շուտ բացահայտված դիվերսանտինը․ Գևորգ Գևորգյանը՝ իշխանություններին Ոչ մի գիտական ապացույց չկա, որ բաց տարածքում դիմակ կրելը կանխարգելում է վարակումը. քրոնիկական հիվանդություններ ունեցողներին դա կարող է ավելի վնասել. բժիշկ Մայիսի 27-ին սպանված Վահրամաբերդի 21-ամյա բնակչի գործով կա մեկ կալանավորված (լուսանկարներ) COVID-19. Հնդկաստանը վարակվածների թվով շրջանցել է Իտալիային Ավստրալիայում տասնյակ հազարավոր քաղաքացիներ մասնակցում են հակառասիստական ակցիաներին Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 100 անգամ Երբ քաղաքական գործիչը փորձում է բոլոր պետական ինստիտուտներն իրենով փոխարինել, պետությունը շատ արագ վերածվում է պայմանական «Դաղստանի»․ Կարեն Վրթանեսյան Փաշինյանի հակակրանքը Ծառուկյանի նկատմամբ ոչ միայն ներքաղաքական դրդապատճառներով է պայմանավորված, այլև ունի արտաքին քաղաքական նրբերանգներ․ քաղաքագետ Էրդողանը հրահանգել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու տարբերակներ մշակել Տավուշի Խաչարձան գյուղում երկհարկանի տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ Նիկոլ, զգու՞մ ես ինչի մասին էր խոսում Քոչարյանը, երբ նշում էր «Կոնսենսուս մինուս մեկ»․ Արա Վարդանյան Աշխարհի երկրների կորոնավիրուսային վիճակագրությունն այսօր Կոչ եմ անում ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին ստեղծել քննիչ հանձնաժողով, շատ արագ վարչապետին ու կառավարության պատասխանատուներին բերել խորհրդարան. Արթուր Վանեցյան. Yerkir.am Ալեքսիս Օհանյանը հեռանում է Reddit-ում զբաղեցրած պաշտոնից՝ առաջարկելով տեղը սևամորթ թեկնածուի Արցախում նոր կորոնավիրուսը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ Մի գլխավոր միտք կա սրանց ուղեղում` ով իրենց դեմ է խոսում` նախկին է, վատն է, թալանչի է. Արփինե Հովհաննիսյան Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 19 ջութակահար Կանադայի մայրաքաղաքում վարչապետ Թրյուդոն ծնկի է իջել հակառասիստական ցույցի ժամանակ Աղջի՛կ, ուզում եմ հասկանալ՝ դու որպես ի՞նչ ես արձագանքում Ծառուկյանին. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետի խոսնակին Մեկ օրում 547 դեպք. կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 12364-ի Հարց մեկ կենտրոնից եկած հրահանգով ակտիվացած ՔՊ–ականներին. Անդրանիկ Թևանյան Լևոն Տեր-Պետրոսյանի կորոնավիրուսային պարզագույն ալոգիզմը. Խոսրով Հարությունյան Գյումրիում երկհարկանի տուն է հրդեհվել. բարդության «թիվ 2» կանչ դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ «Ժողովուրդ». Վեթինգի թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացները խոր արմատներ ունեն Միայն դիմակը ձեզ չի պաշտպանի Covid-19-ից. ԱՀԿ «Ժողովուրդ». Հայկ Եսայանը և իր եղբայր Ալեքսանդր Եսայանը հրավիրվել են ԱԱԾ «Ժողովուրդ». Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». Վարչապետի սեղանին հրաժարականի դիմումներ կան «Հրապարակ». Սամվել Բաբայանը փորձում է ուժեղացնել դիրքերը. Արայիկ Հարությունյանից պահանջում է մեծացնել ԱԱԽ աշխատակազմը «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ Պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամկազմին հեռացնում են պաշտոններից. Արշավիր Ղարամյանը՝ առաջին նախագահին Մինեապոլիսի քաղաքապետը ծնկի է իջել Ջորջ Ֆլոյդի դագաղի առջեւ եւ սկսել լացել Իշխանության հեռանալը կարծես դարձել է ներկայիս պայմաններում երկրի անվտանգության և գոյատևման հրամայականը. Հովհաննես Հարությունյան Ընդդեմ վարչապետի ու նրա մամուլի խոսնակի՝ Վանեցյանի հայցը դատարանում է Ուրախությամբ փաստում եմ, որ արդեն տեսանելի է իրավական հստակ ճանապարհ այս կառավարությունից ազատվելու համար. Նարեկ Մանթաշյան Փաշինյանն էժանագին «բլոգերությամբ» ոչնչացնում է իր իշխանությունը. 7or.am Հրդեհ մթերային խանութում Կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի. Ծառուկյանի ելույթը՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստին Լոռու մարզում արագաչափ են վնասել. Shamshyan.com Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գավառում տեղի ունեցած դեպքերով հայտնի է մեկ տասնյակից ավելի նորատուսցիների ինքնություն. կան կալանավորվածներ. Shamshyan.com 200 ընտանիքի «պատժելու» համար մենք 500 000 հոգու հարկային բեռի տակ ենք դնում. Արեն Ապիկյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին (տեսանյութ) Մարզպետին գրեցի օգնեք, մուննաթ եկավ վրաս. փող չեմ ուզում, միայն սնունդ, որ երեխաներս սոված չմնան. Կոտայքի բնակիչ (լուսանկարներ). News.am Ոստիկանությունը կազմել է արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով 23 հազ. արձանագրություն Պարետի նոր որոշումը՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը արգելելու մասին Հունիսի 5-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Նուր-Սուլթան-Երևան չարտերային չվերթը. ԱԳՆ Կասեցվել է մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը, մեկինը՝ 72 ժամով Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից. Սևակ Թորոսյան Հայկ Մարությանի օրոք հետիոտնային անցումի վրա բուտկա է հայտնվել. Դավիթ Խաժակյան Դ, ե, զ, է. Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ մի արդարացում չունի. Աղվան Վարդանյան Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՊԵԿ նախագահի տեղակալին Սուրենավանի դպրոցի 23 տարվա ուսուցիչն ազատվել է աշխատանքից․ վարչապետի հրապարակած լուսանկարի հետքերով Եղբայրների կողմից մի ոստիկանին սպանելու, մյուսին վիրավորելու դեպքով քրգործն ուղարկվել է դատարան Զինծառայողների սոցիալական ապահովագրության հիմնադրամը դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին Կորոնավիրուսով վարակված երեխաների գրեթե կեսը 1–ից 8 տարեկան են. Sputnik Արմենիա Հայաստանում կորոնավիրուսով վարակված մոտ 100 ոստիկան կա Բերման են ենթարկել մի քանի երիտասարդի. նրանց մոտ եղել է մարիխուանա եւ ատրճանակ (տեսանյութ) Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը ՀՀ սահմաններով չի ֆիքսվել. ԱԱԾ տնօրեն ՀՀ նախագահը ստորագրել է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը Ձեզ տեսա-լուսանկարահանելու դեպքում կարող եք դիմել անհրաժեշտ պաշտպանության. փաստաբան 83-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Հայաստանում առկա է COVID-19-ի նմուշառման փայտիկների սղություն