Գեղարքունիքի մարզում բախվել են ջոկի հրամանատարի Opel-ն ու հրաձիգի BMW-ն. կան վիրավորներ. Shamshyan.com
Երեկ՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Մարտունի քաղաքի բնակիչ, 21-ամյա Կարեն Պ.-ի վարած Opel մակնիշի 36 NG 006 համարանիշի և Վարդենիկ գյուղի բնակիչ, 28-ամյա Հակոբ Գաբրիելյանի վարած BMW մակնիշի 35 VP 602 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
2 վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում: