Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ․ 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արսեն Թորոսյան

Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Հիվանդներից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։
Նախարարը հավելել է նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից։