Եթե մենք պահեինք արդարության դրոշը, չէինք ունենա 2016թ. ապրիլ, չէինք ունենա խաթարված Ղարաբաղյան հարց. Վիտալի Բալասանյան (տեսանյութ)

Alternativ.am-ի հյուրը Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն է։ Զրույցի ընթացքում Վիտալի Բալասանյանը բարձրացրեց մի քանի կարևորագույն հարցեր, որոնք մինչ օրս չեն հստակեցվել։
Ղարաբաղյան հիմնահարցի լուծումն արդեն 3 տասնամյակ է հայության համար կենսական նշանակության կարևորություն ունի: Մեր ազգային գիտակցության մեջ ամրագրված է՝ «Արցախը հայկական է, մեր հայրենիքն է և երբեք չի լինելու ադրբեջանական»: Հարցի արդարացի լուծմանն են ուղղված հայության միասնական ջանքերը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և թե՛ Սփյուռքում: 2016թ-ի ապրիլյան քառօրյան դրա լավագույն ապացույցն էր. հայ ժողովուրդը բռունցքվեց հանուն հայրենիքի, հանուն Արցախի: Բայց քառօրյան չէր լինի, եթե այսքան տարիների ընթացքում արդարությունը մեր ուղեկիցը լիներ, արդար որոշումներ կայացնելու մենաշնորհը՝ հայության ձեռքում:
Այսօր ԼՂ հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացն ասես փակուղի է մտել: ՀՀ վարչապետն այս հարցում էլ ցանկանում է «հեղափոխական» լուծումներ առաջարկել՝ առանց հաշվի առնելու այն նուրբ հարցը, որ Արցախը մեր հայրենիքն է ու կարիք չունի հեղափոխության: Այս հարցում իրավացի է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը՝ «եթե մենք պահեինք արդարության դրոշը, չէինք ունենա 2016թ. ապրիլ, չէինք ունենա խաթարված Ղարաբաղյան հարց»։
Ամբողջ հարցազրույցը՝ տեսանյութում