Երևան, 03.Հուլիսի.2020, 00:00
Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում խրեց վերջին սեպը Կորոնավիրուսով վարակման 593 նոր դեպք. մահերի թիվը հասել է 459-ի Երկրաշարժ Արարատի մարզում. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 3 բալ Մոտակա ժամանակներում կփորձեմ ավելի հանգամանալից պարզաբանումներ տալ բոլոր հարցերի շուրջ. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) «Երեւան մոլ»-ում տեղակայված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. ԱԻՆ ԱԻՆ-ը «Երևան մոլ»-ում ռումբի վերաբերյալ ահազանգ է ստացել Մեկ օրում 523 նոր դեպք. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 26065-ի Մոսկվայից վերադառնալուց հետո Դավիթ Տոնոյանը 2 անգամ թեստավորվել է «Բարի մարդկանց կորոնավիրուսը չի շրջանցում». Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով (տեսանյութ) ՀՀ-ում վերացվում է իրավական պետություն լինելու բնութագիրը. հայտարարություն

Չարաշահումներ Մանկավարժական համալսարանում. ռեկտորի որդին բուֆետները ամսական 3.5 մլն դրամով վարձով է տվել

ՀՀ գլխավոր դատախազությունում պետության գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել են «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում (Հիմնադրամ) իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերը:

Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել եւ ստացվել նաեւ ՀՀ ՊԵԿ-ից: Արդյունքում պարզվել է, որ արձանագրվել են մի շարք խախտումներ ապրանքների եւ ծառայությունների գնման, հարկային պարտավորությունների չկատարման, ինչպես նաեւ պետական սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման գործընթացում:

Մասնավորապես, պարզվել է, որ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը երկու տարբեր ընկերությունների հետ 2016թ. եւ 2019թ. կնքել է  մաքրման ծառայությունների ձեռքբերման պայմանագրեր: Ընկերությունը, որի հետ 2016թ. է նման պայմանագիր կնքվել, գնման ընթացակարգին մասնակցելիս որպես «մասնագիտական փորձառություն եւ աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի բավարարման հավաստում, ներկայացրել է 2014-2016թթ. այլ ընկերությունների պատշաճ մաքրման ծառայություններ մատուցած լինելու մասին վերջիններիս կողմից տրված փաստաթղթեր, հավաստագրեր:

Մինչդեռ, պարզվել է, որ այդ ՍՊԸ-ում որպես աշխատակից հավաքարարներ են գրանցվել՝ սկսած 2016թ. հոկտեմբերից: Բացի այդ, որպես «աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի հիմնավորում, վերջինս ներկայացրել է 50 հավաքարարի առկայությունը հիմնավորող փաստաթղթեր, սակայն պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում գրանցված է եղել ընդամենը 26 հավաքարար:

Այսինքն ՍՊԸ-ն Հիմնադրամի կարիքների համար մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգին մասնակցելիս ներկայացրել է 2014-2016թ. ընթացքում իր կողմից մաքրման ծառայություններ մատուցելու փորձառության, իր աշխատակիցների քանակների վերաբերյալ կեղծ տվյալներ:

Պարզվել է նաեւ, որ ՍՊԸ-ի բոլոր հավաքարարները 29.03.2019թ.-ից ազատվել են աշխատանքից, սակայն ՍՊԸ-ն ապրիլ-մայիս ամիսներին Հիմնադրամին մատուցել է 9մլն դրամի մաքրման ծառայություն: Ընդ որում, ուսհաստատությունը դժգոհություններ չի ունեցել մատուցված ծառայությունների որակի, մաքրման ծառայությունների մատուցման վերաբերյալ, այսինքն ծառայությունները փաստացի մատուցվել են:

Նման պայմաններում ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների հաշվարկի վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ նշված ՍՊԸ-ի կողմից 2017թ. միջին ամսական կտրվածքով թերհայտարարագրվել է առնվազն 20 աշխատակցի հարկման օբյեկտը, իսկ 2018-2019թթ.՝ 17 աշխատակցի հարկման բազան: Արդյունքում ՍՊԸ-ի կողմից պակաս հարկ է հաշվարկվել եւ ՀՀ պետական բյուջե չի վճարվել առնվազն 10 մլն դրամ:

Մյուս ընկերությունը, որի հետ Հիմնադրամը 2 տարվա համար շուրջ 111 մլն դրամ արժեքով մարքման ծառայությունների գնման պայմանագիր է կնքել 2019թ. հունիսին, մինչեւ նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում չի մատուցել պայմանագրով նախատեսված ծառայություններն ամբողջ ծավալով: Չնայած դրան՝ Հիմնադրամի պատասխանատու ծառայողների եւ նշված ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից 2019թ. այդ ընթացքում կազմվել է ընդհանուր թվով 6 հանձնման-ընդունման արձանագրություն, որոնցով չկատարված աշխատանքներն ընդունվել են որպես կատարված:

Բացի վերոնշյալը, ՀՀ ՊՎԾ-ի ուսումնասիրության համաձայն՝ 2016թ. հունիսին Հիմնադրամը հիմնադրել է «Դպրոց» ՍՊԸ-ն, որը պետական սեփականություն հանդիսացող եւ Հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված տարածքներում իրականացրել է հանրային սննդի գործունեություն:

Պարզվել է, որ Հիմնադրամի ռեկտորի որդին, 2019թ. օգոստոս ամսից նշված տարածքները (բուֆետներն իրենց ամբողջ գույքով) ամսական 3,5 մլն դրամով վարձակալության է հանձնել մի քաղաքացու  եւ կանխիկ ստացել գումարները: Իսկ իրական գործարքը քողարկելու նպատակով նրա ընկերոջ եւ այդ քաղաքացու միջեւ կնքվել է 35մլն դրամի չափով փոխառության կեղծ պայմանագիր:

Փաստորեն, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատասխանատու անձինք թույլ են տվել Հիմնադրամի գույքի օգտագործումը ի շահ Հիմնադրամի կառավարչի որդու:

Արդյունքում վերջինս Հիմնադրամին հանձնված, պետական սեփականություն հանդիսացող տարածքները հանձնել է վարձակալության, կանխիկ ստացել առանձնապես խոշոր չափերի գումարներ՝ Հիմնադրամի համար առաջացնելով ծանր հետեւանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրություններով ձեռք են բերվել առերեւույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի, 214-րդ հոդվածի 2-րդ մասի, 325-րդ հոդվածի 1-ին մասի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ամոթից գետինը մտնելու, լեզուները համապատասխան տեղ մտցնելու փոխարեն, «թավշյա» իշխանությունները շարունակում են պառակտել հանրությանը. Անդրանիկ Թևանյան Արևոտ և առանց տեղումների եղանակը կուղեկցեն մեզ առաջիկա օրերին ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները Փաշինյանի PR-շչիկի էժանագին կեղծիքներն ու ստերը. Գագիկ Համբարյան Տոմսի արժեքը՝ 13 հազ․ 200 ռուբլի. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնում վաղվա չվերթի վերաբերյալ Կովկասի համար երկու երկիր է պայքարում՝ Թուրքիան ու Ռուսաստանը. Ստեփան Դանիելյան «Գազպրոմ Արմենիա»-ի, «Նատալի ֆարմ»-ի և մի շարք այլ տնտեսվարողների գործունեությունը արգելվել է պարետի որոշմամբ Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ն ու 06-ը կա վիրավոր (լուսանկարներ). Shamshyan.com Խոշոր չափերի կեղծ արտարժույթի փոխանակման դեպք Երևանում. Shamshyan.com Մահացած կնոջ հեռախոսից գումար փոխանցողը մայրապետ է. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հայտարարություն է տարածել Ինքնաձիգ, ատրճանակներ, նռնակներ․ քաղաքացիները ոստիկանության բաժիններում հրազեններ են հանձնել Զորակոչիկները վարակակիրների հետ՝ նույն հերթում. ինչպե՞ս են պոլիկլինիկաները «կանխում» վարակի ներթափանցումը բանակ. News.am Վրաերթ Կոտայքի մարզում. վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել. Shamshyan.com Գյումրիի սոցապ աշխատակիցները նպաստառուներից ապօրինի վարձատրություն են ստացել. ԱԱԾ բացահայտումը Կանեմ ամեն ինչ՝ կանխելու երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները. Գագիկ Ծառուկյան Եթե համոզված եք՝ սեպտեմբերին համավարակը չի հաղթահարվելու, դա ընդունում ենք որպես դաժան ինքնախոստովանություն. Անի Սամսոնյան Կասեցումներ՝ «ՎՏԲ Հայաստան բանկում», Սոցիալական ապահովության ծառայությունում, առեւտրի կենտրոններում․ ԱԱՏՄ Ստեղծվել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով. հայտարարություն Մահացող կնոջ հեռախոսից բուժքույրերը գումար են փոխանցել իրենց համարին. կորած դիակի հետքերով Շքեղ առանձնատների գույքահարկն աճելու է շուրջ 2 անգամ, իսկ էժան բնակարաններինը՝ մինչև 20 անգամ. տնտեսագետ (տեսանյութ) Աշխա՞րհն է մեղավոր, թե՞ Նիկոլ Փաշինյանը. Yerevan.Today Մուտք են գործել Ա. Տիգրանյան փողոցի իր կիսակառույց առանձնատուն եւ գողացել գործիքներ. 2 տղամարդու բերման են ենթարկել Հրդեհ Դիլիջան քաղաքում «Ռոսավիացիա»-ն երկարաձգել է օտարերկրյա քաղաքացիների՝ Ռուսաստան մուտքի արգելքը Հայտնաբերվել է հանրային վայրերում դիմակ կրելու կանոնների խախտման 28 771 դեպք Գյումրեցի տատիկի դին գտնվեց. նրան հուղարկավորել են Նոր Հաճնում, հիմա արտաշիրիմում կարվի. Նաիրա Զոհրաբյան Հայաստանի շախմատի հավաքականը կմասնակցի օնլայն Օլիմպիադային Վերահաստատում եմ դիրքորոշումս Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության վերաբերյալ. այն ինձ ոգեշնչում է․ Արման Բաբաջանյան (տեսանյութ) Գործող իշխանություններն իրենց քայլերով ապացուցում են իրենց արևմտյան գործակալ լինելու փաստը. Հովհաննես Հարությունյան Ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացրել քննական վայրերի հարակից տարածքներում (տեսանյութ) Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններում խրեց վերջին սեպը Այսօր կատարված իրավախախտումներին, Սահմանադրության ոտմահարմանը, իշխանության յուրացմանը հաջորդ իշխանությունները պետք է գնահատական տան. Էլինար Վարդանյան Եվ սա դեռ ընդամենը «ծաղիկներն» են․ Տիգրան Ուրիխանյանը՝ Հ1-ի եթերում Նավալնիին հատկացված եթերի մասին Կորոնավիրուսից մահացած 82-ամյա տատիկի դին դեռ չեն գտել Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կորոնավիրուսի հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողով են ստեղծում. Այն կնախագահի Արկադի Խաչատրյանը Էլ ինչի՞ եք ձևեր թափում, միանգամից Սոցապ նախարարությունն անվանեք ԼԳԲՏ նախարարություն ու կցեք էն ԿԳՍՄ-ին․ Զաքար Խոջաբաղյան (լուսանկարներ) Վայոց Ձորում հերթական միջադեպն է եղել, այս անգամ՝ մարզպետի խորհրդականի մասնակցությամբ․ Սուրեն Սուրենյանց Վրաստանը ժամանակավորապես կբացի ցամաքային միջանցքը Հայաստանից վերադարձող ռուսաստանցիների համար «Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին». Արսեն Բաբայան Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 11 000-ը Հուլիսի 2-3-ը և 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Կդառնա՞ Փաշինյանը հայկական Սահակաշվիլի․ 7or.am ՀՀ-ի ու Ղազախստանի միջև համաձայնագիրը կնպաստի վառելիքի շուկայում մրցակցությանը. նոր որոշում Նավալնու երեկվա Հ1-ի եթերում հայտնվելը պատահականություն չէր․ Արեն Ապիկյան Մեզ սպառնում են. քաղաքացին ԿԲ նախագահի հետ հանդիպում է պահանջում (տեսանյութ) Մանուել Մանուկյանին կրկին բերման ենթարկեցին ԿԲ-ի դիմացից (տեսանյութ) Հայտնի «ընտրակեղծարարը» և «գործ սարքողը» ՍԴ նախագա՞հ․ Գագիկ Համբարյանը՝ Գագիկ Ջհանգիրյանի մասին Շնորհակալ ենք, պրն նախագահ․ նույնիսկ Նիկոլն է Ձեզ գովազդում․ Արմեն Ասատրյան (տեսանյութ) Մեկ օրում 8 դեպք է ավելացել. համաճարակաբանները հրապարակել են Վրաստանում կորոնավիրուսի նոր տվյալները 2301 անձ տուգանվել է դիմակ չկրելու, 70-ը՝ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար Ազգային ու պատանեկան հավաքականների 3 ֆուտբոլիստ զինծառայության տարկետում ստացան Մոնղոլիայում ժանտախտի բռնկում է արձանագրվել Կորոնավիրուսից ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում է 650 պացիենտ Վերաքննիչ դատարանում քննվում են Գագիկ Ծառուկյանի գործով բողոքները (ուղիղ) Կենտրոնական հավաքակայանում բոլոր նորակոչիկները անցնում են թոքերի ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն. խոսնակ ՀՀ-ում դիմակների ավելցուկ է գոյացել. Փաշինյանը կոչ արեց կրել գործարանային արտադրության դիմակներ (տեսանյութ) Ինչ տարիքի են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Պառավաքար համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով կա 9 տուժած Կորոնավիրուսով վարակման 593 նոր դեպք. մահերի թիվը հասել է 459-ի Նավալնին Հ1-ի եթերում նշանավորում է Հայաստանի նոր արտաքին քաղաքական նախընտրությունը․ Աղասի Ենոքյան Կորոնավիրուսից մահացած տատիկի դիակի կորչելու դեպքը միակը չի եղել․ Նաիրա Զոհրաբյան Նիկոլը՝ որպես երևույթ, 29 տարվա սխալների, չարածների կամ ծուռ արածների հանրագումարային մուտացիաների արդյունք է․ Կարեն Վրթանեսյան ՀՀՇ֊ի երկրորդ սերունդը Արևմուտքի հրահրմամբ երկիրը նոր հակամարտության է տանում Ռուսաստանի հետ․ հակառուսական դավադրությունը բացահայտվում է. Վահան Իշխանյան «Հրապարակ». Խորհուրդներ իշխանություններին. դուրս եկե՛ք Ֆեյսբուքից, փակե՛ք ձեր էջերը, անջատե՛ք բոլոր ֆեյքերին Երկրաշարժ Արարատի մարզում. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 3 բալ Ինչ արժեն դոլարն ու եվրոն այսօր «Փաստ». «Դեռ ժամանակը չէ». ինչու Արթուր Ղազինյանը չմիացավ ընդդիմադիր եռյակին «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է. անուններ կան «Ժողովուրդ». Այսուհետ որքան կենսաթոշակ կստանան դատավորները. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը Սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը բռնել է իմքայլական պատգամավորների վախը. նա «համաներում» է հայտարարել «Հրապարակ». Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ. գեներալը հրաժարվում է օրհնություն տալ Սպասվում են առանց տեղումների և արևոտ օրեր Խոշոր ավտովթար Արարատի մարզում BMW-ն բախվել է OPEL-ին և մխրճվել գազատար խողովակների մեջ (լուսանկարներ). Shamshyan.com Վաղը ողջ հանրապետությունում գործելու է 24 քննական կենտրոն՝ 16-ը մարզերում և 8-ը՝ մայրաքաղաքում Էրեբունի վարչական շրջանում կատարվել են կասեցումներ Դիմորդների ընդունելության քննությունները մեկնարկելու են 47 քննական կենտրոններում Հանրային տրանսպորտում և մեքենաներում հակահամաճարակային կանոնների խախտման 17102 դեպք է արձանագրվել