Երևան, 28.Մարտի.2020, 00:00
Մեկ օրում 43 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 372-ի Փրկարար ծառայությունում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել Առերեսում դառը իրականության հետ Կորոնավիրուսից բուժվածների թիվը ՀՀ-ում հասել է 28-ի Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 329-ի Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Դավիթ Տոնոյան Եվս 25 դեպք. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը դարձավ 290 Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ․ 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արսեն Թորոսյան Եթե մենք պահեինք արդարության դրոշը, չէինք ունենա 2016թ. ապրիլ, չէինք ունենա խաթարված Ղարաբաղյան հարց. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 265-ի

Ոլորտներ, որոնք հայտնվել են սնանկացման շեմին․ Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է․

Երբ կորոնավիրուսային վարակն ու հատկապես՝ դրա վախը Հայոց լիս աշխարհը մտավ՝ հուշելով, որ մենք, այնուամենայնիվ նույն մոլորակի վրա ենք, ինչ մյուսները, իշխանության ամենավերին մասից հայտարարություններ լսվեցին տնտեսական նոր հնարավորությունների մասին:

Շատերն են լսել, իհարկե, վարչապետ Փաշինյանի այդ հայտարարություններն ու դատողությունները, մասնավորապես, որ «մենք պետք է այս իրավիճակի մեջ փնտրենք և գտնենք նոր հնարավորություններ, որոնք էականորեն կփոխեն Հայաստանի տնտեսական վիճակը և Հայաստանի տնտեսական տեղադիրքը աշխարհում»:

Տպավորիչ ու նույնիսկ լավատեսության տրամադրող է, իհարկե, որ երկարաժամկետ ծրագրերով, առհասարակ՝ հիմնավորված ծրագրերով առանձնապես աչքի չընկնող կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսում է այս իրավիճակի մեջ նոր տնտեսական հնարավորություններ փնտրելու և գտնելու մասին: Խոսքերով այդ ամենը գեղեցիկ է հնչում:

Բայց ի՞նչ կլինի գործնականում: Ամենից կարևորը՝ ի՞նչ կլինի հետո: Կան, իհարկե, ինչ-ինչ դատողություններ ու պատկերացումներ, այդ թվում՝ օտար հեղինակների, որ մեզանում էլ են շրջանառվում, թե ինչպիսին է լինելու աշխարհը «կորոնավիրուսային համավարակից» հետո: Սակայն դրանք ընդամենը մտավարժանքներ են, որքան էլ համոզիչ կամ հակառակը՝ մակերեսային թվան: Մտավարժանքներ են, քանի դեռ այդ հետո-ի իրականությունը վրա չի հասել, իր կոնկրետ իրողություններով: Բայց աշխարհը թողնենք իր դարդուցավին, վերադառնանք մեր «յուղերին» որոնց մեջ դեռ տապակվելու ենք:

Տրամաբանական հարց է ծագում, թե ի՞նչ «նոր հնարավորությունների» մասին է խոսքը, երբ առանց չափազանցության՝ աշխարհը կորոնավիրուսային ահի դողէրոցքի մեջ է տակավին, երբ տնտեսական առումով գերհսկա տերություններն են ցնցումների մեջ կամ դրա շեմին: Շաղկապված երկրորդ հարցն է ծագում. այդ տնտեսական նոր հնարավորությունները ձևակերպելիս որքանո՞վ ենք իրական կանխատեսում համաշխարհային, տարածաշրջանային տնտեսական հնարավոր վայրիվերումներն ու հավանական «երկրաշարժերը»: Գուցե մենք ձևակերպում ենք մի «նոր հնարավորություն», որի պահանջարկը այդ հետկորոնավիրուսային աշխարհում չի լինելո՞ւ: Մի վիճակում, երբ իրադրությունը փոխվում է բավականին արագ ու կտրուկ, ի՞նչ ճշգրտությամբ է հնարավոր կանխատեսել, առավել ևս՝ հաշվարկել այս կամ այն «նոր հնարավորությունը», մանավանդ՝ տնտեսական:

Ստեղծված պայմաններում, թերևս շատ ավելի ընկալելի էր 25-ական միլիարդ դրամ բիզնեսին հրատապ և սոցիալական նպատակով, իսկ 80 միլիարդ էլ՝ տնտեսության հետճգնաժամային կարգաբերման համար առանձնացնելու մասին հայտարարությունը: Բայց նույնիսկ այդ դեպքում, բնականաբար, հարցեր են ծագում:

Ինչպիսի՞ն կլինի այդ հետճգնաժամային պատկերը, օրինակ մեր երկրի տնտեսության մեջ:

Մինչև այժմ, օրինակ, շատ մեծ շեշտ էր դրվում զբոսաշրջային ոլորտի վրա, անգամ մայրաքաղաքի գլխավոր տոնածառն էր դրա հետ փորձ արվում կապակցել: Մինչդեռ, ակնհայտ է, չէ՞, որ այս կորոնավիրուսային համաշխարհային տագնապից հետո զբոսաշրջության ընդհանուր պատկերը մի տևական ժամանակահատված չի լինելու այն, ինչ կար մինչև հիմա: Իսկ ի՞նչ է դա նշանակում:

Արդյոք դա նշանակո՞ւմ է՝ թերբեռնված հյուրանոցներ: Իմ պատկերացմամբ՝ այո: Բայց հարցը միայն հյուրանոցները չեն: Դա աշանակո՞ւմ է զբոսաշրջային տեղական ընկերությունների եկամուտների էական նվազում, իսկ որոշների նաև՝ սնանկացում: Ցավոք, դա բացառված չէ: Բայց բացի այդ, զբոսաշրջային հոսքերի նվազումը ու սմքումը նաև նշանակում է  սննդի և սպասարկման, մանավանդ՝ զվարճանքի ու ժամանցի ծառայություններ մատուցող ընկերությունների եկամուտների նվազում: Ես չեմ խոսում արդեն ուղևորափոխարդումներով զբաղվող անհատների (տաքսիներ) և ընկերությունների եկամուտների նվազման կամ վնասների մասին:

Իսկ չէ՞ որ դրանք վերացական ինչ-որ կազմակերպություններ չեն, այլ շատ կոնկրետ տնտեսավարողներ, պետական բյուջեի հարկատուներ, նաև՝ սպառողներ:

Ինչպիսի՞ն կլինեն զբոսաշրջության ոլորտի և այս ոլորտն սպասարկող, դրա հետ շաղկապված ընկերությունների կորուստները, դրանք ինչպե՞ս կազդեն աշխատաշուկայի, գործազրկության ցուցանիշի, բյուջեի մուտքերի, սոցիալական վիճակի ու լարվածության վրա:

Սա դեռ միայն մեկ ոլորտի ու դրա ճյուղավորման հետ կապված հարցերը:
Իսկ ի՞նչ կլինի, օրինակ հանքարդյունահանման ոլորտում: Կամ, օրինակ, ի՞նչ է կատարվելու ոչ միայն շինարարության, այլև անշարժ գույքի շուկայում:

Ընդհանուր տնտեսական ու սոցիալական վիճակի վրա ինչպե՞ս կանդրադառնան, օրինակ, Ռուսաստանի տնտեսական վայրիվերումները:

Կամ, ասենք, անցյալ տարի հեղեղի պես ավտոմեքենաները որ ներկրում էին, այդ թվում՝ վարկային միջոցներով, ի՞նչ է լինելու ոչ միայն նրանց հետ, այլև նրանց այդ ներկրման հետևանքով, եթե այդ ավտոները չիրացվեն ու այդ վարկառուներն էլ ի վիճակի չլինեն վերադարձնել բանկերից վերցրած պարտքերը:

Չխոսենք արդեն այն ընկերությունների մասին, որոնք արտակարգ դրության պայմաններում, ենթարկվելով ներկայացվող պահանջներին, դադարեցնում են աշխատանքը, մարդկանց ուղարկում են տները, բայց ամեն դեպքում, պետք է անեն պահպանման ծախսեր:

Ինչպե՞ս ու ե՞րբ են գործարկվելու վերն ակնարկված բիզնես և սոցիալական աջակցության փաթեթները, ի՞նչ սխեմայով կամ չափորոշիչներով: Եվ նույնիսկ եթե այդ հարցերը ինչ-ինչ պատասխաններ ստանան, միևնույն է, տնտեսական տագնապներն ու հեղհեղուկ կացությունը առնվազն մի որոշակի ժամանակ աշխարհում պահպանվելու են, եթե չխորանան:

Ապագայի ծրագրեր կազմելը, այսօր արդեն վաղը չէ մյուս օրվա մասին մտածելն, իհարկե, դրական երևույթներ են, եթե միայն մերկ պոպուլիզմի վրա չեն հենված, այլ հակառակը՝ կան կոնկրետ ու հիմք ունեցող խելամիտ մոտեցումներ, կան ռեալ հաշվարկներ: Հա, ու եթե ամենը ավազի վրա չես կառուցում կամ օդային դղյակներ չես նկարում կամ օրումեջ խոսում «տնտեսական հեղափոխություն» անելուց:

Բրազիլիան COVID-19-ի պատճառով փակում է օդային սահմանները բոլոր օտարերկրացիների համար. ՌԻԱ Նովոստի «Աերոֆլոտի» չվերթների տոմսեր ունեցող քաղաքացիները պետք է դիմեն գրասենյակ՝ տոմսերը չեղարկելու համար ՃՏՊ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին. կա զոհ Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից մեկը վարակվել է կորոնավիրուսով Ցավ եմ ապրում, որ Արման Բաբաջանյանը հայտնվեց մեր թիմում, և մեղավորություն եմ զգում, որ հայտնվեց պառլամենտում. Անի Սամսոնյան Պարետի որոշումն անտեսած արտադրամասի տնօրենը վարչական պատասխանատվության է ենթարկվել (տեսանյութ) Մեկ օրում 43 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 372-ի Ռուսաստանում կորոնավիրուսից հայ էպիդեմիոլոգ է մահացել. «Московский комсомолец» «Ժողովուրդ». Մասիս Մայիլյանը չկատարեց իր առաջին խոստումը․ նա կրկին փորձում է հերքել անհերքելին Երևանյան բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ) Ողբերգական վթար Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. 20-ամյա երիտասարդը տեղում մահացել է Դոլարն ու եվրոն աճում են կայծակնային տեմպերով «Հայաստանի Հանրապետություն»․ Տնտեսական դժվարության պատճառներից մեկը «Ժողովուրդ». «Գումար փոխանցե՛ք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ «Ժողովուրդ». Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պարետը վեց ժամով արգելել է մի քանի սուպերմարկետների գործունեությունը Լրատվամիջոցներ-պարետատուն. «Մեդիա պաշտպանի» մոնիտորինգը Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից ռեկորդային թվով մահացության դեպքեր են գրանցվել. РИА Новости ԱԺ պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 61 միլիոն դրամով փետրվարին. Antifake.am ՓԾ ազգային կենտրոնը կորոնավիրուսի հետ կապված ստացել է 286 ահազանգ Տալվորիկի համայնքապետի գործն արդեն դատարանում է. նրան 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել Ժամը 9–ից 21-ը տուգանվել է 722 քաղաքացի. ստուգումների արդյունքները ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է արտակարգ դրությամբ պայմանավորված հաճախ տրվող հարցերի ուղեցույց Ովքե՞ր են Արցախում գունավոր հեղափոխություն նախապատրաստում. Yerevan.Today Փրկարար ծառայությունում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել Չորս հարց Արփինե Հովհաննիսյանից Վաղվանից ԱԻՆ–ը կանգառներում օրը երկու անգամ կիրականացնի ախտահանման աշխատանքներ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագիրը կասեցվել է արդեն մինչև մայիսի 31-ը Վաղը Իտալիայից բոլոր ժամանածները կթեստավորվեն. Արսեն Թորոսյան Ոստիկանությունը 470 անձի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն Դանակահարություն Արմավիրում․ տեղի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցագործությունը ՄԻՊ-ը թեժ գծին ստացել է շուրջ 200 հեռախոսազանգ Ոստիկանությունը 323 անձի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն Կորոնավիրուսի հետ կապված՝ ԵԱՏՄ որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են 5 իմաստուն միտք անկախության մասին Պարետի նոր որոշումը․ արգելվել է ներմարզային, միջմարզային եւ միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումները ՄԻԵԴ-ը կորոնավիրուսի պայմաններում դադարեցրել է հայցերի ընդունումը Շատերի մոտ Ֆեյսբուքը խնդիր ունի. Սամվել Մարտիրոսյան Օրավարձով քանի՞ աշխատող կա և ի՞նչ աջակցություն կտրամադրվի. փոխնախարարը պատրաստ չէր պատասխանել հարցին (տեսանյութ) Գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել «Դիլիջանի ազգային պարկ»-ում 257 ծառի ապօրինի հատման առթիվ Ցեմենտի և ծխախոտի արտադրությունը ժամանակավորապես արգելված է. փոխնախարար (տեսանյութ) Մեզ անհրաժեշտ են ոչ թե հզոր ցնցումներ, այլ՝ հզոր Արցախ. Վիտալի Բալասանյանի ուղերձը Կորոնավիրուսով վարակված լինելու հաստատված դեպքերը` ըստ մարզերի (լուսանկար) «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կարանտինային մասնաշենքի հարակից տարածքում գտել են 5 ներարկիչ՝ լցված դեղին հեղուկով Փրկարարները իջեցրել են սարի վրա հայտնաբերված դին Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խումբը մեկնեց Հայաստան Պարետը թույլատրել է ծաղիկների, բույսերի, կենդանական կերի առևտուրը մասնագիտացված խանութներում COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվն անցել է 550 հազարը Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 769 մարդ. Euronews Թուրքիայում հայկական համայնքի հիվանդանոցը ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարում Երբ այլևս ոչ ոք չունի «տեղեկանք ամենազորության մասին. Արմեն Գևորգյան Առերեսում դառը իրականության հետ Փաշինյանն աչք է փակում հարյուր հազարավոր քաղաքացիների վրա Ի տարբերություն Պողոսների, գիտակից մարդկանց համբերությունը շատ ավելի երկար է, բայց սպառվելուն պես՝ դառնում է պայթյունավտանգ․ Արա Վարդանյան Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով Կառավարությունում մասնագետներ չունենք. էն երկու հոգին, որ վարչապետի կողքը պտտվում են, դատարկագլուխներ են ընդամենը. Հրաչ Բերբերյան Հայաստանում զինծառայող է վիրավորվել ՀՀ վերադարձի համար տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք անմիջապես կապ հաստատել ավիաընկերության հետ․ ԱԳՆ Մասիս Մայիլյանին իրոք արգելված է մուտքը ՌԴ (փաստաթուղթ) «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել է անմեղսունակ ՊՆ մամուլի խոսնակը այցելել է մեկուսացված զինծառայողներին (տեսանյութ) Զինված ուժերում վարակման դեպքերի մասին ինֆորմացիա հրապարակել պետք չէ՝ ելնելով անվտանգության նկատառումներից․ Կարեն Վրթանեսյան Կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել ևս երկու զինծառայողի մոտ Պատասխան են տալու բոլորը, անկախ նրանից՝ չե՞ն հասկացել, թե՞ հասկացել ու լռել են․ Մարինե Սուքիասյան Եռաբլուր պանթեոնի տարածքն աղբակույտով է ծածկված (լուսանկարներ) Բացառել մարդկանց կուտակումները. պարետը նոր որոշում ունի Արցախում ունենալու ենք լինել-չլինելու խնդիր, դրա վրա ղումար խաղալը, կարծում եմ, ճիշտ չէ. Միհրդատ Մադաթյան Ինչո՞ւ չեն գործում մարզային երթուղայինները, բայց գործում են տաքսիները. մեկնաբանում է փոխնախարարը (տեսանյութ) «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել Անձրև կգա, բայց ցրտահարություն չի լինի. Գագիկ Սուրենյան Դեպի Հայաստան չվերթներ են իրականացնում չորս ռուսաստանյան և մեկ բելառուսական ավիաընկերություններ Նախարարության աշխատակիցը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ստացել է 300.000 դրամ կաշառք․ ԱԱԾ-ի բացահայտումը «Հեղափոխության» վախճանը անխուսափելի է, իսկ Նիկոլի արհեստածին «ինքնավստահությունն» ընդամենը վերջին ճիգ․ քաղաքագետ Իմ զորակցությունն եմ հայտնում Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին․ Շահե Աճեմեան 2 ամսական երեխան մայրիկի հետ վարակվել է կորոնավիրուսով․ Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ստուգումների արդյունքները մարտի 27-ի ժամը 9-ի դրությամբ. ՀՀ ոստիկանություն (տեսանյութ) Կորոնավիրուսից բուժվածների թիվը ՀՀ-ում հասել է 28-ի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում «միակողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ 59-ամյա կին է մահացել