Աշխարհի շատ զարգացած երկրներում արտակարգ ռեժիմը հսկվում է բանակի կողմից, մեզ մոտ ևս պետք է ներգրավել զինծառայողներին. Նարեկ Մանթաշյան
Այլընտրանք ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Իրավիճակի երկակիությունը...
Այսօր պարետատունը մցրեց նոր կարգավորումներ, դրանք օրեցօր ավելանալու են, սակայն հիմա դրանց էֆեկտիվության, կամ դրանց միմյանց հակասելու մասին չեմ խոսելու, այլ մցված նոր սահմանափակումների նկատմամբ հսկողության:
Ամենայն հարգանքով ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ պետք է փաստել, որ ոստիկանությունը չունի այնքան ռեսուրս, որ կարողանա լիարժեք վերահսկել արտակարգ ռեժիմի դրույթները և հետևաբար, ինչպես այսօր աշխարհի շատ զարգացած երկրներում (Իտալիա, Ֆրանսիա) արտակարգ ռեժիմը հսկվում է բանակի կողմից, մեզ մոտ ևս պետք է ներգրավել զինծառայողներին...
Հուսամ հիմա Նիկոլը հասկանում է արտակարգ դրության իմաստն ու կարևորությունը, քանի որ 2008թվականին Երևանի փողոցներում (իր դրդմամբ) կար քաղաքացիների մահվան վտանգ, գիտակից և պատասխանատու նախագահ Քոչարյանը առանց վարանելու, Հանրային անվտանգությունը բարձր գնահատելով, մցրեց արտակարգ դրություն և դրա պահ
պանման մի մասն իրականացրեց բանակը, այդպիսով չեզոքացնելով քաոսն ու վտանգը, պահպանլով հարյուրավոր կյանքեր...
Բանակը միայն մեր պետական սահմանի պահպանության համար չէ, այն ծառայում է հանրային անվտանգությանը և երկրի ներսում և սահմանին:
ԵՒ սա միջազգային ամենազարգացած երկրների փորձից է բխում: