Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը չի կայանալու․ News.am
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօրվա դատական նիստը չի կայանալու. նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն առողջական խնդիրներ ունի։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեցին դատավորի գրասենյակից։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօրվա դատական նիստին նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացնելու դատարանին։