Մեր երկրի ղեկավարությունը, ամեն ինչը ուրիշների վրա գցելու մոլուցքից չհագեցած, ամբողջ քաոսի մեղքը ուղղեցին մի կնոջ վրա. Սևակ Խաչատրյան
Օգտատեր Սևակ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Երբ երկրի առաջին դեմքն ամբողջ ազգին ուղղություն է տալիս ձեռք առնել մի կնոջ, ով ծանր հիվանդությունով պայքարում է կյանքի համար...
Էջմիածնում դպրոցական երեխայի մոտ հայտնաբերվել է կոռոնավիրուս, և այժմ ամբողջ դասարանի աշակերտներին ծնողների հետ միասին ավտոբուսներով տանում են Ծաղկաձոր:
Լավ, բա սրա համար ո՞վ է մեղավոր. դրա համար պետք էր նախապես դպրոցները փակել, այլ ոչ թե մի քանի դեպք գրանցվելուց հետո նոր ֆայմել...
Միջոցառումներ ձեռք առնելու փոխարեն էքստազի մեջ ընկած բազմամարդ հավաքներ էր արվում և վզներից բռնել, շպրտելու մասին ճառեր ասվում:
Մեր երկրի ղեկավարությունը, ամեն ինչը ուրիշների (հիմնականում նախկինների, որոնք 2 տարի է կապ չունեն երկրի ղեկավարման հետ) վրա գցելու մոլուցքից չհագեցած, այս անգամ էլ ամբողջ քաոսի մեղքի բաժինն ուղղեցին մի կնոջ վրա այն դեպքում, երբ այս հիվանդությունը մոլեգնում է ամբողջ աշխարհում:
Զանգել և այդ կնոջ որպիսությունը հարցնելու փոխարեն պետք էր , պարզապես մեկուսացնել կնոջը, թեկուզ առանց իր կամքն իմանալու:
Վե՛րջ տվեք ձեր վիրավորական արտահայտություններին: Այդ մարդիկ մեր քաղաքում հարգված և կարգին մարդիկ են, ունեն շատ լավ զավակներ, ովքեր տարբեր առիթներով շատ մարդկանց են օգնել:
Վաղը մեր քաղաքում ամեն օր տեսնելու եք այդ մարդկանց. այս կյանքում դեռ իրար երես նայել կա...
Ոնց զոմբի կայիք, տենց էլ մնացիք...