«Հրապարակ». Մանրամասներ Գևորգ Պապոյանի ՀՀԿ-ական անցյալից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իմ քայլի» պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Գեւորգ Պապոյանը երեկ վստահեցնում էր, որ ՀՀԿ-ին իր անդամակցությունը եղել է ֆիկտիվ, եւ որ ինքն իրականում այդ կուսակցությունում հայտնվել է իր ընկերներից մեկի խնդրանքով:
Մինչդեռ Նարեկ Մանթաշյանը պնդում է, որ Պապոյանը ոչ միայն ակտիվ մասնակցություն է ունեցել կուսակցական աշխատանքներին՝ «օգտվել կուսակցության ընձեռած բոլոր բարիքներից», այլեւ 2008 թվականին մասնակցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի տան դեմ իրականացվող ակցիաներին. «Ասեմ ավելին, ես եմ եղել կազմակերպիչը՝ 2008 թվականի մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող ակցիաների, ու ներկաները բոլորը կարող են պնդել իր մասնակցությունը»: