Սարատովկա գյուղում այրվել է մոտ 108 հա խոտածածկույթ
Փետրվարի 29-ին՝ ժամը 07:35-ին, Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են և դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հիշեցնենք, որ Փետրվարի 28-ին, ժամը 15։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մոտակա սարերի բարձրադիր հատվածում այրվում է մոտ 108 հա խոտածածկույթ:
Ժամը 20:00-ի դրությամբ տարածքի դժվարանցանելիության և մթության պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
Անտառտնտեսության աշխատակիցների և գյուղապետարանի կողմից սահմանվել է հերթապահություն: Այրվում է մոտ 108 հա խոտածածկույթ դեպի բնակավայրեր և անտառ տարածվելու վտանգ չկա։