Լարսը փակ է, կորոնավիրուսը արագ տարածվում է հարևան Իրանում, իսկ մեր իշխանությունները բրենդինգի մրցույթ են հայտարարում, ծախսում են 3,5 մլրդ դրամ և երգեր են գրում․ քաղաքագետ
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լարսը փակ է, ռուսական կողմում կուտակված 656 բեռնատար կա: COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբը արագ տարածվում է հարևան Իրանում: Անվտանգային տագնապն իր ամենատարբեր դրսևորումներով ակնառու է:
Ինչպե՞ս է արձագանքում այս ամենին մեր իշխանությունը: Շատ <<հստակ>>: Ծախսում է 3.5 մլրդ դրամ, անց է կացնում բրենդինգի մրցույթներ, երգեր է գրում, շտաբեր է հիմնում բովանդակազուրկ ու հաասահմանադրական հանրաքվե անց կացնելու և ՍԴ 7 դատավորներին փոխելու համար: Վարչապետը անձամբ լծվել է անվտանգային հիմնախնդիրների <<հաղթահարման>> գործին՝ ընկած տնետուն <<Անտարես>>-ի հրատարակած գրքերն է բաժանում, մետրոյի կայարաններում անձամբ նախազգուշական <<հայտարարություններ է փակցնում>>: