Երևանում. 25–ամյա վարորդը BYD-ով բախվել է իր առջև կայանված Mercedes-ին. կան վիրավորներ. Shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 25-ամյա Նվեր Հակոբյանը իր վարած BYD մակնիշի 35 QՏ 963 համարանիշի ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «քանդված մոստի» հարևանությամբ՝ Միկոյան- Բադալ Մուրադյան փողոցների շրջանաձև խաչմերուկում, բախվել է իր առջև կայանված վիճակում գտնվող, Երևանի բնակիչ, 30-ամյա Ժիրայր Վարդանյանի վարած Mercedes մակնիշի 99 RV 909 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով BYD-ի վարորդն ու նրա ուղևորը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել Mercedes-ի վարորդը, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված ուղևորի ինքնությունը: 14/