Ընտրություններում 70-80% ձայն տալուց հետո հասարակության կեսը դժգոհ է նոր իշխանություններից
Իշխանափոխությունից հետո հասարակության 50 %-ից ավելին բացասական է գնահատում երկրում տեղի ունեցող փոփոխությունները։ Այսպիսի եզրակացություն է ստացվել Alternativ.am կայքում սույն թվականի փետրվարի 1-ին իրականացված հետազոտության արդյունքների վերլուծության արդյունքնում։
Այսինքն եթե հեղափոխությանը և դրան հետևած քաղաքապետի ու ԱԺ ընտրությունների ժամանակ ներկա իշխանությանը կողմ են քվեարկել ընտրողների 70-80%-ը, ապա այսօր՝ իշխանափոխությունից շուրջ 2 տարի անց, հասարակության կեսից ավելին դժգոհ է փոփոխություններից կամ դրանց բացակայությունից։
Իշխանափոխության շատ մասնակիցների և հասարակության մի ստվար զանգված դժգոհությունները պայմանավորում են ատելության քարոզով, իրական բարեփոխումների բացակայությամբ, Սահմանադրական դատարանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խիստ անձնավորված և անհիմն հետապնդումներով, նոր կադրերի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքով։