Երևան, 31.Մարտի.2020, 00:00
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Նիկոլ Փաշինյան (ուղիղ) Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 532-ի Ընտրողների թիվը` ժամը 11:00-ի դրությամբ. Արցախի ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել ԱԺ-ն շարունակում է իր արտահերթ նիստը. աղմկահարույց նախագծերը քննարկվում են 2-րդ ընթերցմամբ (ուղիղ) Եվս 58 դեպք. կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասավ 482-ի Ազգային Ժողովն արտահերթ նիստ է հրավիրել (ուղիղ) Կորոնավիրուսի վարակման 52 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 424-ի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ Փաշինյանը հայտնում է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի հաստատման մասին Ձեր ջանքերը ապարդյուն են․ որքան կատաղի ու հակաօրինական եք դուք կիրառում վարչական լծակները, այնքան ակնհայտ է դառնում ձեր պարտությունը․ Բալասանյանն ահազանգում է

«168 ժամ». Մյունխենյան հանդիպման վտանգավոր հետևանքները

«168 ժամ» թերթը գրում է.

«Մյունխենի անվտանգության գագաթաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ շաբաթ օրը կայացած հանրային քննարկման վերաբերյալ գնահատականները հակասական են, թեեւ բացասական արձանագրումները գերակշռում են դրականի նկատմամբ։ Այդ հանդիպման ընթացքում մեր՝ հայկական կողմի տեսանկյունից բացասական երանգներ արձանագրվեցին՝ ինչպես ֆորմալ՝ արտահայտչամիջոցների, այնպես էլ՝ բովանդակային առումով։

Ակնհայտ էր քննարկման լեզվին՝ անգլերենին, Նիկոլ Փաշինյանի ոչ բավարար մակարդակով տիրապետելու իրողությունը, ինչն ավելի էր ընդգծվում Ալիեւի խոսքի ֆոնին։ Տեսանելի էր նաեւ Նիկոլ Փաշինյանի լարվածությունը, որն արտահայտվում էր ժեստիկուլյացիայով, անկանոն շարժումներով։

Իսկ քննարկման բովանդակային հատվածում Հայաստանի վարչապետը թույլ տվեց բազմաթիվ սխալներ՝ ինչպես պատմական հղումների, այնպես էլ՝ հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացի ներկայացման առումով։ Այդպիսի վրիպումները բազմաթիվ էին, սակայն ամենաբովանդակային բացթողումը, թերեւս, այն էր, որ քննարկման ողջ ընթացքում Հայաստանի վարչապետի կողմից այդպես էլ որեւէ բառ չարտասանվեց ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, ինչը հակամարտության կարգավորման մեր՝ հայկական կողմերի հիմնական կռվանն է։ Եվ, ցավալիորեն, ազգերի ինքնորոշման մասին ձեւակերպում հնչեց միայն Իլհամ Ալիեւի կողմից՝ հանդիպման վերջում, հեգնական համատեքստում, որին, ցավոք, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ համարժեք արձագանքել։

Այդ քննարկման հետ կապված միակ մխիթարական իրողությունն այն է, որ Ադրբեջանի նախագահն էլ առանձնապես չփայլեց իր պատրաստվածությամբ եւ մնաց իր երկրի կողմից արդեն շուրջ 30 տարի թմբկահարվող ու աշխարհին հոգնեցրած ձեւակերպումների տրամաբանության շրջանակներում։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա քննարկմանը նրա մասնակցությունից ընդհանուր առմամբ ակնհայտ էր, որ նա այդ միջոցառմանը գնացել էր անպատրաստ՝ բառի լայն եւ նեղ իմաստներով։ Նման մակարդակի հանդիպումներին պետությունների ղեկավարների մասնակցությունը պետք է ունենա, այսպես կոչված, ինստիտուցիոնալ հենք, այսինքն՝ պետական համապատասխան կառույցները՝ սկսած ԱԳՆ-ից, վերջացրած տարբեր վերլուծական կենտրոններով, պետք է նախապես աշխատեն երկրի ղեկավարի խոսքի, շարժուձեւի, ընդդիմախոսի հետ հնարավոր հարցուպատասխանի, բանավեճերի տարբեր սցենարների վրա։ Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ նման որեւէ աշխատանք չէր տարվել։ Դժվար է ասել՝ ինչ պատճառով։

Հավանական է թվում այն տարբերակը, որ Փաշինյանն իրեն համարում է ամենագիտակ նաեւ ղարաբաղյան հարցում եւ հրաժարվել է համապատասխան աջակցությունից, ինչի արդյունքում նրա խոսքը մեզ համար կենսական նշանակություն ունեցող ղարաբաղյան հակամարտության հարցում թողնում էր խիստ մակերեսային, ուսանող պատմաբանի մակարդակի խոսքի տպավորություն։ Գլոբալ առումով այդ երեւույթի պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հակաինստիտուցիոնալ, հակահամակարգային կերպար է, եւ դա արտահայտվում է նրա գործունեության գրեթե բոլոր ասպեկտներում։

Սա չափազանց վտանգավոր իրողություն է, քանի որ, եթե ներքին հարցերում կարելի է հանդուրժել դիլետանտիզմն ու պոպուլիզմը, ապա արտաքին քաղաքականության ասպարեզում դա ուղղակի հղի է կործանարար հետեւանքներով։ Բայց կա եւս մեկ կարեւոր նրբերանգ. ո՞վ կամ ովքե՞ր են, որ կարող են ի պաշտոնե կամ ղեկավարին մոտ գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ այս իրողությունների մասին ասել Նիկոլ Փաշինյանին։ Նրա շրջապատը զբաղված է արտասանված ամեն մի տառի փառաբանմամբ, իսկ արտաքին քաղաքականության պատասխանատուներից չափազանց դժվար է ակնկալել թերությունների ու բացթողումների մասին Նիկոլ Փաշինյանին տեղեկացնելու համարձակություն։

Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը կարդալու է իր թիմակիցների գովաբանությունն ու տեսնելու է արտաքին քաղաքականության պատասխանատուների հպատակ ժպիտները, քննադատությունները վերագրելու է «պետության դավաճաններին» եւ համակվելու է զգացողությամբ, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել եւ բարոյական հաղթանակ է արձանագրել Ալիեւի նկատմամբ։

Այդ պատրանքը նրան խանգարելու է վերադառնալ իրականություն, ընդունել սեփական սխալները, եւ նա նույն ոգով շարունակելու է իր գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

Իսկ դա վտանգավոր է։ Չափազանց վտանգավոր»:

Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք թերթի այսօրվա համարում:

Այս պահին շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, իսկ նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում. Փաշինյան Ընտրողների թիվը` ժամը 14։00-ի դրությամբ․ Արցախի ԿԸՀ-ն նոր տվյալներ է հրապարակել Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Նիկոլ Փաշինյան (ուղիղ) Ստեփանակերտի թիվ 1/22 և թիվ 1/24 քվեատուփերը պլոմբված չեն. ահազանգ (լուսանկարներ) Պարետը չեղարկել է Չարենցավանում սահմանափակումների վերաբերյալ որոշումը Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկում է սահմանին գազի գնի նվազեցման բանակցություններ սկսել Երևանյան բնակարաններից մեկում 66-ամյա կնոջ դի է հայտնաբերվել Ի՞նչ խորհուրդ տալ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ գա՞լ, թե՞ մնալ. պարզաբանում է ԱԳ փոխնախարարը (տեսանյութ) Սկանդալային օրինագիծը չընդունվեց. ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը (տեսանյութ) ՌԴ-ում կարանտինի ռեժիմը խախտողները քրեական պատասխանտվության կենթարկվեն. РИА Новости Հանուն Արցախի անվտանգության և արդարության. Վիտալի Բալասանյանը քվեարկեց Ասկերանում (լուսանկարներ) Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 532-ի Մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում՝ հաճախորդների ուշացումներն ու տույժ-տուգանքները կներվեն․ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» Եթե Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան չարաճճիություններով զբաղվելու փոխարեն գործով զբաղվեր, հնարավոր է՝ այսօր չունենայինք այս նախագծի անհրաժեշտությունը. Լուսինե Բադալյան Ընտրողների թիվը` ժամը 11:00-ի դրությամբ. Արցախի ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել ՊՆ խոսնակը` Նոյեմբերյանի զորամասերում կորոնավիրուսի տարածման լուրերի մասին Իսկ կառավարությունն ո՞ւմ շունն է․ 7or TV (տեսանյութ) Քսենիա Սոբչակը հիվանդացել էր կորոնավիրուսով (լուսանկարներ) Թուրքիան աջակցում է Արցախի ժողովրդի դեմ սանձազերծվող վայրագ գործողություններին. Հայաստանի ԱԳՆ Հայ Օգնության Միությունը բժշկական իրեր կուղարկի Արցախ՝ պայքարելու համար COVID-19–ի դեմ Քվեարկել եմ՝ հանուն իրական փոփոխությունների. Հայկ Խանումյան ԱԺ-ն շարունակում է իր արտահերթ նիստը. աղմկահարույց նախագծերը քննարկվում են 2-րդ ընթերցմամբ (ուղիղ) Քանի՞ անգամ է հասարակական տրանսպորտը ախտահանվել․ չնայած ի՞նչ կարիք կա, շոուն արվեց, նկարները տեղադրվեցին, անցավ գնաց․ Թեհմինա Վարդանյան Երևանում Նաիրի Զարյան 17/2 հասցեում ժամը 08:00 ից մեկնարկել է ԱՀ նախագահական և Խորհրդարանական ընտրությունները (լուսանկարներ) COVID-19. Իտալիայում մահացածների թիվն անցել է 11 հազարը Արցախում քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց Քաղաքացիներն ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների դեպքում կարող են դիմել Արցախի ոստիկանություն Համաճարակի դեմ պայքարի անվան տակ իշխանությունը կարող է վերահսկել յուրաքանչյուրի գտնվելու վայրը. Ավետիք Չալաբյան Առինջ-Ջրվեժ ճանապարհին «Nissan Teana»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին. վարորդը մահացել է «Ժողովուրդ». Կոռուպցիոն դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում նախապատրաստված նյութերի քանակն աճել է Նուրմագոմեդովը հրաժարվել է մենամարտից. UFC-ն նոր մրցակից է գտել Ֆերգյուսոնի համար «Ժողովուրդ». Հայաստանում հեղուկ գազի պակասուրդ է. Փոխարենը բենզինի գինը հասել է 300 դրամի Ոստիկանության հատուկ միջոցառումը Վանաձորում. «Վանաձորցի Կոկո» մականվամբ քրեական հեղինակությունը ձերբակալվել է (տեսանյութ) «Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նոր փորձաքննություններ կնշանակվեն «Իրատես». Տնտեսական խնդիրների փունջն իսկական սպառնալիք է դառնում Փաշինյանի համար «Փաստ». Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը Դոլարը հատեց 501 դրամի սահմանագիծը․ ռուբլին դեռ «հոգևարք» է ապրում․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Այսօր 3 ժամով լույս չի լինելու միայն Երեւանի մեկ շենքում «Փաստ»․ Կասկածելի նախաձեռնություններ՝ առանց արդյունավետության ու հիմնավորումների «Հրապարակ»․ ԱԺ 2 պատգամավորները, որոնց կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանները դրական են եղել, հանվել են Արցախ մեկնող պատվիրակության կազմից Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 780 հազար դեպք կա, բուժվել է 165,606 մարդ, մահացել՝ 37,814-ը. Worldometers Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխային վիրահատել են. նրան տեղափոխել են Երևան 14-ամյա երեխայի վիրավորվելու փաստն արձանագրվել է և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ․ ՄԻՊ Լեհը կորոնավիրուսի պատճառով երեք օրով ինքնամեկուսացվել է ավտոմեքենայի մեջ․ Wiadomosci Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին Արցախում նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ են. բացվել են տեղամասերը Ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա. Արսեն Թորոսյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի. ԱԳՆ Կինը տղամարդուն սպանել է՝ ոգելից խմիչք օգտագործելու համար դիտողության արժանանալու առիթով. նա կալանավորված է Հոլանդիայում գողացել են Վինսենթ Վան Գոգի նկարը Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երևան Ալո, Տնտեսական մրցակցության հանձնաժողով, էս տանը չե՞ք. Նաիրա Զոհրաբյանը լուսանկաներ է հրապարակել Վիրավորում ստացած 2 զինծառայողները տեղափոխվում են Երեւան. ՊՆ խոսնակ Փաշինյանական յուրաքանչյուր հաջորդ որոշում առավել պակաս դրական արձագանք է սկսել առաջ բերել նրան երբեմնի սատրողների շրջանում. Գարեգին Պետրոսյան Պարետն անձանց տեղաշարժի սահմանափակումների բացառության նոր դեպք է սահմանել Պարետը 6 ժամով արգելել է մի քանի սուպերմարկետների գործունեությունը Իշխանական մի քանի պատգամավորներ չեն մասնակցել աղմկահարույցի նախագծի քվեարկությանը. News.am Պետք է թույլ չտալ՝ սորոսավարակը տարածվի Արցախում. «Այլընտրանք» ՀԿ-ն հայտարարություն է տարածել Դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմը հեռախոսազանգերին չի պատասխանում. Արամ Վարդևանյան. «Փաստինֆո» Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, վիրավորվել է 2 զինծառայող և 14-ամյա երեխա. ՊՆ 14-ամյա երեխան վիրավորվել է կրծքավանդակի շրջանում․ վիճակը կայուն է Տավուշի մարզում ադրբեջանական կրակոցից 3 զինծառայող է վիրավորվել Մոսկվայի բնակիչների համար ինքնամեկուսացման ռեժիմը կգործի մինչեւ ապրիլի 14-ը. օպերատիվ շտաբ Ոսկեվանում հակառակորդի գնդակից երեխա է վիրավորվել Ոստիկանության հատուկ միջոցառումը Վանաձորում․ հայտնաբերվել են հետախուզվողներ ու զենք-զինամթերք Արցախում ընտրական գործընթացների շուրջ հաղորդումներից մեկով քրգործ է հարուցվել Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը COVID-19. Մահացության ցուցանիշը Եվրոպայում ամենաբարձրն է ԻԻՀ ՊՆ-ն ներկայացրել է թեսթեր, որոնք 3 ժամում 98% ճշգրտությամբ հայտնաբերում են կորոնավիրուսը․ Mehr Կորոնավիրուսով վարակված Էջմիածինցի կնոջ հարազատների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ Քաղավիացիայի կոմիտեն տեղեկացրել է մարտի 31-ի թռիչքների մասին Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը բժիշկների օգնությամբ արդեն քայլում է Արցախի զույգ մարտահրավերները. Vesti.am Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Պարետի որոշումից հետո 3213 անձի նկատմամբ կազմվել է մեկուսացման կանոնների խախտման արձանագրություն 776 անձ ընտրություններին մասնակցելու է ՀՀ-ում. Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Իսպանիայում COVID-19-ի դեմ պայքարի պատասխանատու Ֆերնանդո Սիմոնը կորոնավիրուսով է վարակվել Ընտրակաշառքների մասին դեռևս մեկ հաղորդում ենք ստացել. Արցախի ոստիկանություն Վրաստանում հայտարարվել է համընդհանուր կարանտին. Վրաստանում ՀՀ դեսպանություն