Երևան, 03.Ապրիլի.2020, 00:00
Եվս 73 հաստատված դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 736-ի Եվս 10 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսի վարակից. Արսեն Թորոսյան «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված 68-ամյա քաղաքացի է մահացել Հայաստանում կորոնավիրուսի վարակման 92 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 663-ի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է․ ՀՀ ԱԳՆ Կորոնավիրուսի վարակման 39 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 571-ի Նախնական տվյալներով՝ ընտրություններում առաջատարը Արայիկ Հարությունյանն է «Ժողովուրդ». նախնական արդյունքներով Արցախի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը ԱԺ-ն առանց ընդդիմության առաջին ընթերցմամբ ընդունեց մեկ անգամ տապալված փաթեթը. երկրորդ ընթերցումը՝ երեկոյան Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ և խնդրին մոտենալ մեծ պատասխանատվությամբ. Արթուր Վանեցյան․ Aravot.am

«Առավոտի» հարցազրույցը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախաձեռնող Արթուր Վանեցյանի հետ, որը վերջերս հայտարարեց քաղաքականություն մտնելու որոշման մասին:

– Պարոն Վանեցյան, տարին սկսվեց ներբանակային մտահոգիչ սպանություն-ինքնասպանությունների շարքով, որոնց դեռևս իշխանությունները պատշաճ կերպով չեն արձագանքել։ Հասարակությունը շատ լարված է, պահանջում է գտնել և պատժել մեղավորներին, քայլեր ձեռնարկել բանակի առողջացման ուղղությամբ։ Որպես ուժային փակ համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող մարդ, որը նաև մեր նոր սերնդի գեներալներից է, կարո՞ղ եք Ձեր տեսանկյունը ներկայացնել՝ այսօրվա իրավիճակի պատճառների ու լուծման հնարավոր տարբերակների մասին։


– Նախ՝ թույլ տվեք մի խնդրանքով դիմել բոլորին, ովքեր այսօր հրապարակային խոսքի հնարավորություն ունեն։ Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ և խնդրին մոտենալ մեծ պատասխանատվությամբ։ Որքան էլ մեծ լինի զգացմունքայնությունը, որքան էլ ծանր լինի վիշտը, ես բոլորին կոչ եմ անում, խնդրում եմ՝ հրապարակային խոսքում տուրք չտալ զգացմունքներին։ Առավել ևս՝ կոչ եմ անում՝ որևէ նեղ անձնական կամ քաղաքական շահի համար չօգտագործել այս թեման։ Ցավոք, նման միտումներ նկատվում են։ Դա ոչ միայն բարոյական չէ, այլև՝ ուղղակիորեն առնչվում է մեր պետության անվտանգությանը։ Պատճառների մասին. հասկանալի է, որ հրապարակային խոսքի ձևաչափն ինձ թույլ չի տալիս բաց խոսել որոշ հանգամանքների մասին։ Վստահ եմ, որ բանակի ղեկավարությունը տիրապետում է խնդրին և կանի ամեն ինչ։ Միաժամանակ կցանկանայի նշել այն գլխավոր հանգամանքը, որը պայմանավորում է ներբանակային զարգացումները։ Դա երկրում ստեղծված մթնոլորտն է։ Ասում են՝ բանակը հասարակության հայելին է, բանակում տիրող մթնոլորտն էլ հայելանման արտահայտությունն է հասարակության ներսում տիրող մթնոլորտի։

Ճամբարների կիսված, պառակտված, անընդհատ ներքին թշնամիներ փնտրող, արհեստականորեն «հնի» ու «նորի» բաժանվող հասարակության ներքին մթնոլորտը շատ արագ տեղ է գտնում բոլոր համակարգերում, այդ թվում՝ բանակում։ Միանգամայն հասկանալի ու արդարացի է հանրության կտրուկ պահանջը՝ գտնել և պատժել մեղավորներին։ Միևնույն ժամանակ՝ խիստ վտանգավոր և անկանխատեսելի կարող է լինել՝ հանրային ցասման այս մեծ ալիքն ուղղելը դեպի բանակի հրամկազմ, սպաներ և ենթասպաներ՝ առանց պատշաճ և սթափ հետաքննության։ Մենք ունենք կայացած սպայակազմ, որոնց թվում մեծամասնություն են կազմում բարձր պրոֆեսիոնալները, իրական հայրենասերները։ Խնդիրները պետք է ուսումնասիրել՝ հնարավորինս խուսափելով ընդհանրացումներից և ծայրահեղացումից։ Անզգույշ գործելով՝ կարող ենք շատ վնասներ տալ՝ այս պահին մարդկանց հանգստացնելու համար։


– Ինչպե՞ս է այդ մթնոլորտը հասնում բանակ:

Բացի մարդկային ու լրատվական պարզ խողովակները, կան նաև մթնոլորտից ծնված գործողություններ, որոնք ուղղակիորեն ազդում են ներբանակային կյանքի ու հարաբերությունների վրա։ Բանակը ինստիտուցիոնալ հիշողությամբ, մշտապես կատարելագործվող համակարգ է, որտեղ փորձը և մոդեռնիզացիան միասնական և փոխլրացնող սկզբունքներ են։ Կարող եմ նշել որոշակի օրինակներ, որոնք, թվում է, թե բանակից դուրս՝ հանրային կյանքում են ընթանում, սակայն ուղղակիորեն ներգործում են ներբանակային մթնոլորտի վրա։ Վստահաբար, ներբանակային մթնոլորտի վրա վատ է անդրադառնում ապրիլյան պատերազմի հանձնաժողովի գործունեությունը։ Իրական հրամանատարները, լուրջ կադրային սպաներ՝ իրենց լուրջ կենսագրությամբ, այսօր պարտադրված են՝ հաշվետու լինել բանակից, զինված ուժերից պատկերացում չունեցողների առջև։ Սա ևս բանակի ներքին բարոյալքման դանդաղ գործողության ռումբ է։ Կան համակարգեր, որոնց ախտորոշումն ու բուժումը պետք է արվեն՝ առավելագույնս խուսափելով սոցցանցային միջամտություններից։

Լուրջ, համակարգային հիվանդությունները բուժում են նեղ մասնագետների միջոցով, և ոչ՝ ժողովրդական բժշկության։ Քաղհասարակության ներկայացուցիչների հետ, մարդու իրավունքների ոլորտի մասնագետների հետ ներբանակային մթնոլորտի առողջացման ուղղությամբ անընդհատ ու նպատակային աշխատանք պետք է տարվի, բայց՝ ամեն կերպ խուսափելով էժան սոցցանցային ներգրավումից։ Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է։ Հաջորդը. չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ՝ մտնել զորամասեր, եթե նույնիսկ նրանք այսօր նախարար ու պատգամավոր են։ Իրական հրամանատարների, սպայական տարբեր օղակների համար ծայրահեղ դժվար է, երբ զորքի դիմաց կանգնում են բանակից խուսափածները և հերոսության ու հայրենիքին ծառայելու կոչեր անում, դասեր տալիս։ Նման բաներ եղել են նաև նախկինում, և իմ վերաբերմունքը դրա հանդեպ միշտ բացասական է։ Բանակն անձնական PR-ի համար երբեք չի կարելի ծառայեցնել։ Հաջորդ կարևորագույն պահը. չի՛ կարելի արժեզրկել և ուղղորդված արշավ տանել Արցախի գեներալների դեմ, նրանց անվան շուրջ դավադրության տեսություններ հորինել: Պատերազմ հաղթած, խաղաղություն ապահոված, լուրջ կենսագրություն ունեցող անհատներ են նրանցից շատերը, իրական հեղինակություն են վայելում՝ իրական զորքում, իրական զորամասում։

Երբ կոտրում ես այդ հեղինակության ինստիտուտը, առաջանում է սողացող անկառավարելիության վիճակ։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Այդպես է բոլոր բանակներում: (Իհարկե բոլոր ոլորտներում, այդ թվում` բանակում, միշտ էլ եղել են և կլինեն անբարեխիղճ կադրեր, սակայն չի կարելի մասնավոր մեկ-երկու դեպքերը ընդհանրացնել ամբողջ համակարգի համար, առավել ևս, երբ խոսքը գնում է մեր բանակի նման կայացած կառույցի մասին)։ Եվ վերջապես՝ ամենացավոտը. չի՛ կարելի սեպ խրել Հայաստանի և Արցախի մեջ. դա միմիայն մեր հակառակորդի երազանքն է։ Այսօր ուս ուսի Հայաստանի և Արցախի բոլոր ծայրերից զինվորներն ու սպաները ապահովում են մեր խաղաղությունը։ Դա մեր ընդհանուր անվտանգության գրավականն է, և սա պարզապես բառեր չեն։ Նորից եմ հորդորում՝ իսկապես շատ զգույշ լինել ցանկացած հրապարակային ձևակերպման մեջ։ Անձնական ողբերգություններ են ամեն դեպքի հետևում, բայց նաև՝ ընդհանուր մի խնդիր, որը պետք է հասկանալ՝ առանց խուսափելու ճշմարտությունից։

– Ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում, ունե՞ք առաջարկներ։

– Ես արդեն ասացի, որ այստեղ մասնագիտական և լուրջ մոտեցում է անհրաժեշտ, ընդ որում՝ շատ կարևոր է լրջությամբ մոտենալ ամեն առանձին դեպքին ու չտարածել դեպքերն ամբողջ բանակի վրա։ Առանձին վերցրած դեպքեր են, որոնք կարող են և՛ սիմպտոմատիկ նշանակություն ունենալ՝ օգնելով պարզել նաև համակարգային սխալները, և՛ թույլ տալ, որ կոնկրետ զորամասում, կոնկրետ միավորման ներսում մթնոլորտը փոխվի, և դեպքերը դադարեն։ Ես կուզեի, որ մենք ոչ թե պարզապես գնանք մեղավորներին գտնել-պատժելու ճանապարհով (դա, բնական է, պետք է արվի, այդ մասին խոսք չկա), և ոչ թե սոցցանցերում կենցաղային մակարդակի դատավճիռներ կայացնենք, այլ՝ խնդրի էությունը հասկանալու, արմատական լուծումներ տալու և, հետևաբար, հետագա դժբախտությունները կանխելու ուղղությամբ լուրջ գործողություններ սկսենք։ Այսօր Պաշտպանության նախարարության և Արցախի ՊԲ հրամկազմը՝ նախարարներից մինչև հանրության հետ աշխատող օղակներ, համալրված են պրոֆեսիոնալ և պարկեշտ մարդկանցով։ Վստահ եմ՝ ամեն նման պատահար նրանց համար անձնական ողբերգություն է, ինչպես և բոլորիս համար։ Բոլորիս խնդիրը նրանց օգնելն է, որպեսզի կարողանան նայել խնդիրների խորքը և լուծումներ գտնեն։ Բայց, որպեսզի դա ստացվի, երկրում մթնոլորտը պետք է փոխվի։ Սա արդեն անվտանգության խնդիր է։ Ես բոլորին խնդրում եմ մտածել այս ուղղությամբ։


Առցանց մրցաշար՝ աշխարհի լավագույն 8 շախմատիստների մասնակցությամբ. նախնական ցանկում է նաև Լևոն Արոնյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը քայլեր է ձեռնարկում ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար Եթե սա պատերազմ է, հրամանատարները պիտի դատվեն պատերազմական օրենքներով. Կարեն Վրթանեսյան Գեղարքունիքի մարզում 12-ամյա երեխա է ինքնասպան եղել Նրանց այնքան շատ եմ սիրում. Քարդաշյանի «Թվիթեր»-ը ողողված է Հայաստանի մասին գրառումներով, եռագույնով (լուսանկարներ) Եվս 73 հաստատված դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 736-ի Հրդեհ` Արարատ քաղաքում Երևանի Նանսենի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ Պարետային ժամ՝ Թբիլիսիում․ Գոհար Պետրոսյան (լուսանկար) ԱԳՆ-ն հիշեցնում է՝ ՌԴ-ից վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից Եվս 10 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսի վարակից. Արսեն Թորոսյան «Փաստ». Ինչո՞ւ է «Գազպրոմը» թանկացնում գազը. հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան «Ժողովուրդ». Կառավարությունը դադարեցրել է «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների աշխատանքները «Իրատես». «Ինչպե՞ս չջղայնանաս». պարետն ԱԺ գործընկերներից դժգոհ է եղել. նա ձեռքն օդում թափ տալով հեռացել է «Ժողովուրդ». Աղմկահարույց գործերն ու գլխավոր դատախազի սանիկները Դոլարն ու եվրոն նվազել են. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». Եկել է քարերը հավաքելու ժամանակը. ինչ է անելու մարզպետն այս անգամ «Իրատես». Իմքայլականները շատ լավ հասկանում են, որ մարդկանց տեղորոշման օրինագիծն առաջին հերթին նաեւ իրենց դեմ է «Հրապարակ»․ Արարատի մարզպետը «գույքագրում» է մարդկանց, Գրիգորյանները՝ օգնում Լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում «Հրապարակ». Արցախում սահմանադրական ճգնաժամի վտանգ է հասունանում «Փաստ». Երբ մոտեցումները փոխվում են վարակի տարածումից արագ «Հրապարակ». Ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանն շտապել է Երևան. Մայիլյանը կհրաժարվի՞ Կորոնավիրուսից եւս մեկ մահվան դեպք է գրանցվել Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 39–ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկար). Shamshyan.com Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար․ ԱԳՆ հիշեցնում է COVID-19-ով վարակվածների թիվը աշխարհում անցել է միլիոնից Պարետատունը անտեսում է լրատվամիջոցների բարձրացրած հարցերը. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն Շատ շուտով մարդիկ Նիկոլի պաշտոնյաներին փողոցում տեսնելիս վիրավորելու են. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Առաջին գիծ կանգնած աշխատում ենք, հարկայինը եկել, տուգանում է․ խանութի սեփականատեր Արցախում մեկուսացված քաղաքացիների թեստերը բացասական են եղել Ինչպես են երկու քաղաքացի վիճում Նիկոլ Փաշինյանի համար (տեսանյութ) Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոցում է. Hayeli.am Բնապահպանության նախարար, այս նեղ պահին դուք ձեզ ճիշտ չեք պահում․ Շուշան Դոյդոյան Դպրոցի 2 աշխատակիցներ բացակայել են Հայստանից, բայց աշխատավարձեր են ստացել Դժվա՞ր էր մեկ անգամ պագևավճարների «հերոսական զոհողության» գնով օժանդակություն ցուցաբերել հերոս հայորդիների ընտանիքներին, ում սխրանքը թույլ տվեց շարունակել ապրել և արարել խաղաղ ու անվտանգ. Գարեգին Պետրոսյան Չէ՞ր կարելի ձեր լափած 100 միլիոնների հասնող պարգևավճարներից ավելի զուսպ օգտվել ու օգնել իրենց կյանքը հայրենիքին նվիրած հայորդիների ընտանիքներին. Նարեկ Մանթաշյան «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված եւս մեկ քաղաքացի է մահացել Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում հանձնվել են ապօրինի հրազեններ Եվրահանձնաժողովի նախագահը ներողություն է խնդրել Իտալիայից Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը վստահեցնում է, որ ամեն ինչ անում է քաղաքացիներին օգնելու համար Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ամրապնդել է պետականությունը զարգացնելու Արցախի վճռականությունը. ԱՀ ԱԳՆ Դատավոր Դանիբեկյանի կողմից դատական նիստի հետաձգումը իրավունքների լուրջ սահմանափակում է. փաստաբան Հուսով եմ, որ ընտրական գործընթացը չի վնասել մեր քաղաքացիների առողջությանը. Վիտալի Բալասանյան ԵՄ-ն կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար 51 մլն եվրո կտրամադրի Հայաստանին Եթե ՔԿՀ–ներում սկսվեց վարակը, կատաստրոֆիկ արագությամբ է տարածվելու. Հայկ Ալումյան. Yerevan.Today Նոր որոշում. Փաշինյանը 6 մլն դրամանոց նվերով պաշտոնական այց կկատարի Նիդեռլանդներ. Խաչքար է տեղադրվելու «Ուրալյան ավիաուղիներ»-ը ապրիլի 3-ին կիրականացնի Երևան-Սոչի չվերթը «Չէի մտածում, որ կխոցեի». 3 տանկ խոցած Ռաֆայելն իրեն հերոս չի համարում Իրանը պատրաստ է կորոնավիրուսի ախտորոշման սեփական արտադրության թեստեր արտահանել. Mehr Որքանո՞վ է իրատեսական, որ ծնողը 26 հազար դրամով կկարողանա երեխա պահել. մեկնաբանում է նախարարը (տեսանյութ) Արցախում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ վերահաշվարկի դիմումներ չեն ներկայացվել. ԱՀ ԿԸՀ Հանել է լոգարանի ապակին, ներխուժել տուն ու դանակի սպառնալիքով հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր Ռուսաստանում ոչ աշխատանքային օրերը երկարաձգվում են մինչև ապրիլի 30-ը Varks.am-ի՝ մարտին ժամկետանց դարձած հաճախորդները չեն ազատվում վարկերը մարելուց Ապրիլյանի հերթական տարելիցը քառօրյայի հերոսների «կողքով անցավ» Որեւէ հակամարտություն լուծում չի ստացել՝ դրանում ներգրավված ժողովրդին մեկուսացնելով. Հայ Դատի Հանձնախմբի բաց նամակը Հայերը Մոսկվայից չեն կարողանում գալ Հայաստան (տեսանյութ). Hraparak.am Տրանսպորտի չգործելու պատճառով քաղաքացիները վնասներ են կրում. նախարարությունը լուծում առաջարկո՞ւմ է (տեսանյութ) COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվն անցել է 203 հազարը «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը մասամբ ավտոբուսներով փակված է «Հաղթանակի ապրիլ» ֆիլմը կտա ապրիլյան պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ. Yerevan.Today Էլեկտրական սյունը ընկել է կայանած ավտոմեքենայի վրա՝ փակելուվ Աթոյան-Նոր Արեշ փողոցների խաչմերուկի երթևեկելի հատվածը Վրաստանում կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից. ՌԻԱ Նովոստի Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» 10 վատագույն տրանսֆերների ցանկում Կորոնավիրուսի 9 դեպք Կապանում, 8 դեպք՝ Մեղրիում․ Սյունիքի մարզպետարան Իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի ևս մեկ որոշում արդարացրին․ Politik.am Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը չի չեղարկվի Ինչպես են ոստիկանները հետևում տեղաշարժի սահմանափակումների պահպանմանը (տեսանյութ) Մահացած օպերային երգչուհին հրաժարվել էր հոսպիտալացումից. նրա քույրը վատառողջ է Համալիրը քիչ է, Հանրապետական մարզադաշտը պատրաստե՛ք․ սա արտակարգ դրության տրաֆի՞կ է․ Տիգրան Քոչարյան (լուսանկար) «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված 68-ամյա քաղաքացի է մահացել Հակառակորդի կրակոցների հետևանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրգործ Ծայրահեղ ծանր վիճակում են 5 քաղաքացիներ. նրանք միացված են արհեստական շնչառության սարքին. Ա. Թորոսյան (տեսանյութ) Երբ վիճակն անվերահսկելի դառնա, առողջապահական համակարգը զբաղվելու է միայն միջին ծանրության հիվանդներով. նախարար (տեսանյութ) Քենիայում ոստիկանությունը կրակել է 13-ամյա տղային՝ կարանտինը խախտելու համար․ Daily Mail Ըստ ԿԲ կանխատեսումների՝ 2020թ. տնտեսական աճը կկազմի 0․7 տոկոս COVID-19. ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 5 հազարը «Կոճապղպեղը չի պաշտպանում կորոնավիրուսից»․ ԱՀԿ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան և ծննդատունը կշարունակեն իրենց բնականոն աշխատանքը