Երևան, 06.Ապրիլի.2020, 00:00
Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 833-ի, մահերի թիվը 1-ով աճել է Արցախում հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է վիրավորվել Բորիս Ջոնսոնին կմիացնեն թոքերի արհեստական օդափոխության սարքին․ РИА Новости Իշխանությունները որոշում են, որ Ռ. Քոչարյանին պետք է դուրս գրել բժշկական հիմնարկից և տեղափոխել ՔՀԿ, երբ ակնհայտ է նախագահի՝ ԲԿ-ում գտնվելու անհրաժեշտությունը. Արփինե Հովհաննիսյան Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել Եվս 34 դեպք․ Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասավ 770-ի Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի «Դոմոդեդովոյում» մնացած հայաստանցիները տեղափոխվել են մոտակա հյուրանոց. դեսպանատուն 20-ամյա զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է կզակի շրջանում. ի՞նչ հոդվածով է քրգործ հարուցվել Եվս 73 հաստատված դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 736-ի

Շատ հարցերի վերաբերյալ Փաշինյանի անտեղյակությունը վտանգում է Հայաստանի և Արցախի ապագան. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Փաշինյան-Ալիև դեբատներով հրճվողների ինքնախաբեությունը. շատ հարցերի վերաբերյալ Փաշինյանի անտեղյակությունը վտանգում է Հայաստանի և Արցախի ապագան

Փետրվարի 15-ին Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև դեբատները շատերի մոտ հրճվանք, իսկ շատերի մոտ հիասթափություն և վախ առաջացրեցին... Հրճվում են հիմնականում իշխանամետ կամ Արցախյան հակամարտությունից անտեղյակ մարդիկ, որոնք չնկատեցին, թե Հայաստանի վարչապետը որքան վատ է տիրապետում հարցին վերաբերող կարևոր տեղեկություններին...

Պարոն Փաշինյանը փաստերի չիմացության պատճառով գրեթե չկարողացավ իրական փաստերի մեջբերումով հակադարձել Ալիևի կեղծիքներին... Հավելեմ, որ Փաշինյանի "հակառակորդ" Իլհամ Ալիևը ևս չէր փայլատակում հակամարտության վերաբերյալ գիտելիքներով և մեր բախտը բերեց, քանի որ Հայաստանի վարչապետը ևս կոպիտ սխալներ թույլ տվեց դեբատների ժամանակ, որոնց Իլհամ բաբան չարձագանքեց ... Հայաստանի վարաչետ Փաշինյանի և Ադրբեջանի բռնապետի առաջին այս ձևաչափով հանդես գալը մեզ համար հիմնականում անհաջող էր և հույս ունեմ, որ հաջորդ անգամ ՀՀ իշխանությունները կհրաժարվեն այսպիսի ձևաչափով հանդես գալուց...


Պարոն Փաշինյանն իր ելույթի ժամանակ` փորձելով ապացուցել, որ Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունները հենց ազերիների ձեռքի գործն էր, հայտարարեց, որ այդ մասին իր հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը "Արգումենտի ի Ֆակտի" թերթին... Բախտերս բերեց, որ Իլհամ բաբան բացարձակ անտեղյակ էր այս թեմայից, քանի որ շատ արագ կարելի էր Փաշինյանին մեղադրել կեղծիքի մեջ. Այազ Մութալիբովն այդ թեմայի վերաբերյալ ոչ թե հարցազրույց էր տվել վերը նշված պարբերականին, այլ լրագրող Դանա Մազալովային, որը հրապարակվել էր 1992 թ-ի ապրիլի 1-ի "Նեզավիսիմայա Գազետա" թերթի 64 (235) համարում...


Փորձելով հերքել Փաշինյանին` Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանի նախկին ղեկավարը ապրում է Բաքվում և հերքում է, որ այդ բովանդակությամբ հարցազրույց է տվել, որին պարոն Փաշինյանը չարձագանքեց... Այնինչ, 1992 թ-ի փետրվարին Խոջալուի դեպքերից հետո, արդեն մարտի սկզբին Մութալիբովը փախավ Մոսկվա և այնտեղ մնաց մինչև 2011 թ-ի օգոստոսը, երբ համաձայնեց Ալիևի պայմաններին, որից մեկը հենց այդ հարցազրույցի մասին փաստի հերքումն էր և որի դիմաց էլ չեղարկվեցին նրա դեմ Բաքվում հարուցված քրեական գործերը...


Խոջալուի հետ կապված հաջորդ կեղծիքին՝ զոհվածների, վիրավորների և անհետ կորածների վերաբերյալ արձագանքը ևս մնաց օդում, քանի որ Հայաստանի վարչապետն այս հարցին ևս չէր տիրապետում... Ադրբեջանի բռնապետը մեղադրեց հայերին հազարից ավելի ազերիների անհետ կորելու մեջ, իսկ Փաշինյանը լռեց... Էլ չեմ ասում, որ զոհվածների թիվը "մի փոքր" ևս կեղծվել էր ապշերոնյան սուլթանի կողմից...


Իլհամ Ալիևը, շարունակելով կեղծել պատմությունը, հայտարարեց, որ ժամանակին անկախ Ղարաբաղի խանությունը մտավ Ռուսաստանի կազմի մեջ, որին Փաշինյանը ևս չարձագանքեց... Պարոն Փաշինյանը, ընդամենը մեջբերելով 1813 թ-ի Գյուլիստանի և 1828 թ-ի Թուրքմենչայի ռուս-պարսկական պայմանագրերը, կարող էր ապացուցել, որ Ալիևի հորջորջած անկախ Ղարաբաղի խանությունն ընդամենը Պարսկաստանի մաս է եղել (խանությունը՝ Պարսկաստանի վարչա-տարածքային միավոր է) և եթե անկախ լիներ, ապա պայմանագիրը կկնքվեր Ռուսաստանի և այդ խանության միջև, այլ ոչ թե Պարսկաստանի հետ...


Պարոն Փաշինյանը նաև չգիտեր, որ ներկայիս Ստեփանակերտի տեղում ժամանակին եղել է ոչ թե Ալիևի բարձրաձայնած Խանքենդին՝ խանի գյուղը,այլ ավելի հին հայկական Վարարակն բնակավայրը...


Փաշինյանը լռեց նաև տեղանունների փոփոխման Ալիևի մեղադրանքներին, երբ կարելի էր մի քանի փաստերով ապացուցել հակառակը...
Պարոն Փաշինայնը նաև բացարձակ չարձագանքեց Ալիևի կողմից 1989 թ-ի մարդահամարի տվյալների կեղծմանը, որի մասին նա պարտավոր էր իմանալ...


Այսպես, համաձայն 1989 թ-ին հրապարակված մարդահամարի տվյալների` Հայաստանում բնակվել է 168 հազար ադրբեջանցի, այլ ոչ թե 300 հազար, ինչպես բարբաջեց Ալիևը ու Փաշինյանը լռեց՝ ընդունելով, որ Հայաստանում այդքան թուրք է ապրել ...
Իլհամ բաբան նաև կեղծեց ԼՂԻՄ-ի բնակչության մարդահամարի տվյալները... Ըստ Ալիևի` 1989 թ-ի դրությամբ, իբրև թե, ԼՂԻՄ-ում բնակվել է 189 հազար մարդ, որոնցից 139 հազարը հայեր են եղել, 48 հազարը ադրբեջանցիներ և այլն... Իրականում, 1989 թ-ի մարդահամարի տվյալների համաձայն, ԼՂԻՄ-ում բնակչության թիվը կազմել է 189085 մարդ, որոնցից 145450 հայեր են եղել, իսկ 40632՝ ադրբեջանցիներ... Այս կեղծիքին ևս Փաշինյանը չհակադարձեց...
Փաշինյանի պնդմամբ 100 տոկոսով հայաբնակ Շահումյանի շրջանը զրկվել է իր բնակչությունից... Լավ է, որ Իլհամ բաբան տեղյակ չէր և չհակադարձեց Հայաստանի վարչապետին, որ Շահումյանի շրջանի 20 հազարանոց բնակչությունից 17 հազարն են եղել հայեր, իսկ 3 հազարը ադրբեջանցիներ...
Անընդունելի էր այն, որ Փաշինյանն ուղղակի մոռացության մատնեց հայերի ջարդերը և էթնիկ զտումները Սումգայիթում, Կիրովաբադում (Գանձակ), Բաքվում, Մարաղայում, Գետաշենում, Մարտունաշենում, Վարդաշենում, Մարտակերտում և այլ ադրբեջանական և արցախյան քաղաքներում և գյուղերում, այն դեպքում, երբ ազերիների առաջնորդը մշտապես բարբաջում էր հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտում կազմակերպելու փաստը...
Պարոն Փաշինյանը նաև չարձագանքեց Ալիևի այն կեղծիքին, որ Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, որի հետևանքով Ադրբեջանում կա 1 միլիոն փախստական... Զավեշտն այն էր, որ Ադրբեջանի բռնապետը հայերին մեղադրեց Արցախը գրավելու մեջ, իսկ Փաշինյանը լուռ նստած էր... Չհակադարձեց, որ ԼՂԻՄ-ի բնակչության 77 տոկոսը կազմող հայերը չէին կարող գրավել այն տարածքը, որը նրանց պատմական հայրենիքն է, որտեղ նրանք ապրում են դարեր շարունակ և որտեղ կազմել են պարզ մեծամասնություն... Իսկ իրականությունը հետևյալն է. Արցախի վերահսկողության տակ է գտվում Ադրբեջանի տարածքի 8,15 տոկոսը... Եթե նույնիսկ ենթադրենք, որ Արցախն էլ են հայերը "գրավել", ապա այդ դեպքում էլ կստացվի 13,2 տոկոս, այլ ոչ թե 20 տոկոս ինչպես պնդում էր Բաքվի մազութոտ սուլթանիկը... Նույնն էլ 1 միլիոն փախստականների մասին... Լավագույն դեպքում Ադրբեջանում կան 600-650 հազար փախստական և տեղահանվածներ, բայց ոչ 1 միլիոն ակ և կարա կոյունլուներ...
Շատ ուրախ եմ նաև, որ մեր մազութոտ հարևանը չարձագանքեց Փաշինյանի այն թեզին, որ իր որդին որպես կամավոր է ծառայում Արցախում... Շատ վատ կլիներ, եթե Ալիևը բարձրաձայներ այն փաստի մասին, որ Փաշինյանի որդին Արցախում ծառայում է թիկնազորով և ռեստորաններ հաճախակի այցելելով...
Փաշինյանը նաև անպատասխան թողեց Ալիևի այն բարբաջանքը, թե հայերն ունեն մի պետություն և երկրորդի մասին խոսք լինել չի կարող... Ստացվում է, որ թուրքերին և մահմեդական ալբանացիներին դե ֆակտո կարելի է այլ ժողովուրդների հայրենիքը գրավելով` երկուական պետություններ ստեղծել, իսկ հայերին իրենց պատմական հայրենիքում դա արգելված է...
Զարմանալի էր նաև իրական և կեղծ օգտատերերի էքստազային արձագանքը "Տիգրան Մեծի" օրինակով Ալիևին պատեպատ ծեփելու վերաբերյալ... Չիմացողներին տեղեկացնեմ, որ, ըստ ադրբեջանական պատմագրության, Տիգրան Մեծից հետո հայկական պետություն այլևս գոյություն չունի... Փաշինյանը լավ կլիներ Ալիևից պահանջեր օտար աղբյուրներում Ադրբեջանի մասին տեղեկություններ ներկայացնել կամ բացատրել "Ադրբեջան" բառի ստուգաբանությունը...
Փաշինյանը, որը որոշ ժամանակ առաջ ՌԴ նախագահ Պուտինին նվիրեց "Խաղաղություն Ղարաբաղին" Վլադիմիր Կազիմիրովի գիրքը, այդտեղից կարող էր մեջբերել մի փաստաթուղթ (էջ 388), համաձայն որի` դեռ 1993 թ-ի սեպտեմբերին Հեյդար Ալիևը ճանաչել է Արցախի անկախությունը՝ այն անվանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն...
Այս դեբատին Փաշինյանն այդպես էլ չասաց, որ հակամարտությունը պետք է լուծվի փաթեթային տարբերակով՝ ի հեճուկս պաշտոնական Բաքվի, որի տեսակետը բարձրաձայնեց Իլհամ բաբան և որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու...
Ի դեպ, շատ տհաճ էր նաև այն փաստը, որ Հայաստանի վարչապետը դեպի բեմ քայլելիս, որտեղ տեղի էին ունենալու դեբատները, չգիտես ինչու` իրենից առաջ թողեց Իլհամ Ալիևին...
Հ.Գ. Փաշինյան-Ալիև դեբատները ցույց տվեցին մեր պատվիրակության բավականին թույլ պատրաստվածությունը նմանօրինակ ֆորմատներով քննարկումներին, ինչպես նաև արձանագրեցին, որ մերոնք ևս շատ սիրում են օգտագործել "Ղարաբաղ" պարսկա- թուրքական տեղանունը, արհամարհելով հայկական Արցախը, որը ևս շատ տարօրինակ է...

Ականի պայթյունից երիտասարդ կին է վիրավորվել ԱԻՆ հոգեբաններն աջակցություն են ցուցաբերել 347 քաղաքացու Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 954 նոր դեպք. ՌԻԱ Նովոստի Ո՞ր ապրանքների համար է մաքսատուրքը երեք ամսով զրոյացվել. ներկայացնում է էկոնոմիկայի փոխնախարարը (տեսանյութ) Ո՞րն է առաջին անհրաժեշտության իրերի գնաճի պատճառը. պարզաբանում է էկոնոմիկայի փոխնախարարը (տեսանյութ) Սորոսականները լարում են իրավիճակը Արցախում․ մեջքից հարված պետությանը. Politik.am Անի Սամսոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. այն ուղարկվել է ՔԿ Դասախոսը ձերբակալվել էր հունվարին եւ ոչ Covid-19 ստեղծելու համար. տարածված լուրը կեղծ է Ընդամենը 2 պարբերությունից բաղկացած օրինագիծը մշակվել է 780.000 դոլարով դրամաշնորհի շրջանակում. Շուշան Դոյդոյան Ջերմաստիճանը կնվազի․ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կա ցրտահարության վտանգ․ Գագիկ Սուրենյան 2 ոստիկանի մահվան պատճառ դարձած «Ճվճըվ Արոյի» որդին Նուբարաշենի բանտից ազատ է արձակվել․ Shamshyan.com Ոստիկանությունում իրականացվել են շուրջ 54 մլն դրամի անարդյունավետ ծախսեր․ ՊՎԾ Գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը դիմում է Հայաստանի նախագահին ու վարչապետին Էս ֆոնին միայն սրիկաները կարող են չփակել թուրքական ու իրանական լոլիկի, ծաղիկի ու վարունգի ճանապարհը․ Բորիս Մուրազի Հայաստանում տղամարդը ծեծել է սիրուհուն, շիկացած դանակը դրել նրա ցուցամատին, սպառնացել, որ պատառաքաղը կմտցնի ձեռքի մեջ Մասիս Մայիլյանի միակ փրկությունը բոյկոտով սեփական պարտությունը քողարկելն է․ արցախյան թավիշն այլ բանի կարող է վերածվել․ Արփինե Հովհաննիսյան ՊԵԿ հայտարարությունը 2019թ․ ձեռք բերված, սակայն ՀՀ չներմուծված ավտոմեքենաների մաքսազարծման մասին Անգամ ներկա ճգնաժամային իրավիճակում էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է դավադրությունը Արցախի դեմ․ Աղասի Ենոքյան «Բարսելոնա»-ն չի վաճառի Գրիզմանին ԱՀ ընտրությունների արդյունքում քննության է առնվել 62 հաղորդում Թեսթավորման քանակը չափազանց փոքր է, և այն չի կարող մեր երկրում համաճարակի իրական պատկերը տալ․ «Այլընտրանքային նախագծեր խումբ» Նոր մտածողությունը կարող է փոխել երկրում չարության և անհանդուրժողականության մթնոլորտը, փակել «յուրայինների և օտարների» թեման․ Էլինար Վարդանյան Ֆրանսիական ակումբի բժիշկը ինքնասպան է եղել․ նա վարակված է եղել COVID-19-ով Նորմալ երկրներում անմիջապես ազատ կարձակեին. փաստաբանը՝ Ռ.Քոչարյանի խափանման միջոցի մասին (տեսանյութ) Արցախյան ընտրությունները ողջ ծավալով ցուցադրեցին Նիկոլի հակահեղափոխական էությունը․ Արգիշտի Կիվիրյան ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստանի համար Covid-19-ի ստեղծողը. ArmDaily.am COVID-19. Իտալիայում մահացածների թիվն անցել է 15 հազարը Հետախուզվողը հայտնաբերվել է Խանջյան փողոցում Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 833-ի, մահերի թիվը 1-ով աճել է Արցախում հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է վիրավորվել Լարսից օտարերկրացիների մուտքը Վրաստան դեռ փակ է Համաճարակաբանները ստուգայց են կատարել Ստեփանակերտի հանրային սննդի օբյեկտներում՝ ստուգելու սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման պահանջները Հայկ Մարությանը սովորական դասալիք է․ դասալիք է նաև Տաթևիկ Ռևազյանը․ Հրանտ Բագրատյան WTI նավթի գինը նվազել է ավելի քան 10%-ով Ավտոմեքենան ընկել է գետի մեջ. ԱԻՆ Նյու Յորքի կենդանաբանական այգու վագրը վարակվել է COVID-19-ով․ ABC7 Արտարժույթների փոխարժեքներն այսօր Հայաստանի 30 քաղաքացի Նիդերլանդներից այսօր կժամանի Հայաստան Երևանում և 3 մարզերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Ջուր չի լինելու Երևանի մի շարք հասցեներում և Արարատի մարզում Երևանյան շենքերից մեկում դի է հայտնաբերվել Բորիս Ջոնսոնին կմիացնեն թոքերի արհեստական օդափոխության սարքին․ РИА Новости Դանակահարություն Երեւանում՝ «Ալկոգել» արտադրամասի մոտ. Shamshyan.com Երեւանում փլուզում է եղել Որքա՞ն պարգևավճար է տրվում ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին. Yerkir.am Համաշխարհային ճգնաժամը դեռ առջեւում է. Պեսկով. «Ինտերֆաքս» Անփորձ Ավինյանի «պարետային» կիքսերը. Yerevan.Today 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան Տնտեսական աճի տեմպերի անկումը Հայաստանում անխուսափելի էր, և դա միայն մասամբ կապ ունի կորոնավիրուսի հետ. Գարեգին Պետրոսյան Պարետատունը նվիրատվությունների համար Երեւանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ Կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 5 000-ի սահմանագիծը. Մոսկվայի օպերշտաբ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերին «Պետություն ենք կորցնում, գոնե գիտակցում ե՞նք սա». Արթուր Ղազինյան Մոսկվայի շտապ օգնության ղեկավարի մոտ կորոնավիրուս է կասկածվել. ՌԵՆ ՏՎ Իրանում նոր կորոնավիրուսից բուժվել են 102 եւ 106 տարեկան պացիենտներ. ԻՌՆԱ Ինչպես տանը խնամել կորոնավիրուսով վարակվածին․ ԱՆ ուղեցույցը «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է․ 1 ամբողջ օր ջուր չի լինելու հետևյալ հասցեներում Տավուշի մարզում այս պահին 2 վարակակիր կա, որոնցից մեկը ազգությամբ ուզբեկ է Օնլայն թեստավորում․ պարետը ներկայացրել է Covid-19 Armenia նոր հավելվածը Հունաստանում կարանտինի համար փակել են միգրանտների ճամբարը կորոնավիրուսով վարակման պատճառով․ ՌԻԱ Նովոստի Հարցում. Ու՞մ ֆեյսբուքյան ուղիղ եթերն եք պատրաստվում դիտել երկուշաբթի Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը․ Sputnik-Գրուզիա Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը․ Արման Սաղաթելյան Իլինոյսից զույգն ինքնասպան է եղել՝ կասկածելով իրենց մոտ կորոնավիրուս․ Fox News Այս պահի դրությամբ Հայաստանում պաշտոնապես կա 822 վարակված, իսկ Վրաստանում՝ 170. Անդրանիկ Թեւանյան Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 170-ի․ Newsgeorgia Արցախի բուժհաստատություններում հիվանդասենյակներ են առանձնացրել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար Ուզբեկստանում սահմանվում է պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմ կորոնավիրուսի պատճառով․ UzNews Թրամփը հայտարարել է, որ կարող է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցը․ Reuters Քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրական սյան վրա Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 822 է, մահվան դեպքերը՝ 7 Վարդենյաց լեռնանցքը փակ է, Լարսը բաց է միայն բեռնատարների համար Տաթեւիկ Ռեւազյանն ընդունել է՝ Հայաստանի ավիաընկերություններից վերցրել են դեպի Եվրոպա չվերթների թույլտվությունը Երեւանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի քարերը պոկվել, ընկել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը (տեսանյութ) Արագ ազատ արձակիր նրանց, ում մեղքը քո դատախազները ու դատավորները, նույնիսկ իրենց ճղելով, չեն կարողանում ապացուցել. Քրիստինա Նազարյան Սա պետական մակարդակով իրականացվող մարդասպանության փորձ է. Արա Վարդանյան Արվում է ամեն ինչ, որպեսզի Ռ. Քոչարյանը ազատ չարձակվի. Ալեքսանդր Կոչուբաև Եթե ձեր մեջ կա գեթ մեկ գրամ պատասխանատվության զգացում, օր առաջ պետք է ազատ արձակվի Նախագահը, այլապես դուք սրիկաներ եք և կկրեք ձեր արժանի պատիժը. Ն. Մանթաշյան Իշխանությունները որոշում են, որ Ռ. Քոչարյանին պետք է դուրս գրել բժշկական հիմնարկից և տեղափոխել ՔՀԿ, երբ ակնհայտ է նախագահի՝ ԲԿ-ում գտնվելու անհրաժեշտությունը. Արփինե Հովհաննիսյան